Ընտրողներին հաշվետվություն է ներկայացնում ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանը

25.07.2013 18:45
4331

«Սյունյաց երկրի» 2013թ. հունիսի 29-ի համարում հարց էր առաջադրվել՝ ինչո՞վ էին զբաղված մեր պատգամավորներն անցած մեկ տարում: Դիմել էինք մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած եւ Սյունիքի մարզն ԱԺ-ում ներկայացնող Հայկ Գրիգորյանին ու Վահե Հակոբյանին հետեւյալ տեքստով՝ «Պարոնայք պատգամավորներ, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, խնդրում ենք ներկայացնել հաշվետվություն պատգամավորական մեկամյա գործունեության, նախընտրական ծրագրի (խոստումների) կատարման, սյունիքյան հիմնախնդիրների հանդեպ ձեր կողմից պահպանվող լռության պատճառների մասին՝ ընթերցողին ներկայացնելու համար»: Ավելացրել էինք նաեւ՝ «Ձեր պատասխանն ակնկալում ենք ստանալ տասը օրվա ընթացքում: Չպատասխանելն էլ՝ պատասխան է…»:

Վահե Հակոբյանը չի ներկայացրել հաշվետվություն (հակառակ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի), ինչպես վարվել է պատգամավորական մանդատը կրելու անցած ինը տարում: Դա նշանակում է, որ պատգամավորն ասելիք չունի անցած մեկ տարվա գործունեության մասին:

Մեր հարցմանն ակնկալված ժամանակամիջոցում պատասխանել է ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանը, ում շնորհակալություն ենք հայտնում՝ ընտրողների հանդեպ ունեցած հարգալից վերաբերմունքի համար եւ հետագա համագործակցություն ակնկալում:
Ստորեւ՝ Հայկ Գրիգորյանի հաշվետվությունը:

Թիվ 37 ընտրատարածքի հարգարժան հայրենակիցներ
Խոստովանեմ` շատ ուրախ եմ, որ, ի դեմս մարզային «Սյունաց երկիր» թերթի, ինձ ընձեռվել է պատեհ առիթ ձեզ ներկայացնելու հաշվետվություն այս մեկ տարվա իմ պատգամավորական գործունեության վերաբերյալ: Ինչպես կյանքում, այս հաշվետվությանս մեջ էլ, լինելու եմ անկեղծ` անկախ նրանից, թե անկեղծությունս ինչպես կգնահատվի իմ ընտրողների կողմից:
Քանի որ իմ նախընտրական ծրագրի հիմնակետը գյուղատնտեսությունն էր, ուստի, ընտրվելուց հետո, գործնական այցելություններ կատարեցի Գորիսի եւ Սիսիանի տարածքի մի շարք գյուղական համայնքներ: Իմ այս ճանաչողական այցերն ընթացքի մեջ են. ինձ մնում է այցելել մի քանի համայնք եւս: Շրջելով համայնքներում, զրուցելով գյուղապետերի հետ, մեկ առ մեկ իրազեկվեցի խնդիրներին եւ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարում եմ որոշակի կոնկրետ աշխատանք:

«Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հարց բարձրացրի Սյունիքի մարզում եւս հակակարկտային կայանների տեղադրման մասին եւ հասա այն բանին, որ առաջիկա երեք տարվա ընթացքում Սյունիքում եւս կգործարկվեն այդպիսի կայաններ: Այս հարցն անվերապահորեն կպահեմ ուշադրությանս կենտրոնում առաջիկա չորս տարվա գործունեության ընթացքում, քանի որ իմ նախընտրական ծրագրում դա կարեւորել էի:

Նախընտրական ծրագրում կարեւորել էի նաեւ հայ կնոջ ու հայ ընտանիքի մոր դերի բարձրացման հարցը եւ այս ուղղությամբ եւս հետեւողական գործունեություն եմ ծավալում: Զեկուցում եմ ձեզ, իմ հարգարժան ընտրողներ, որ ես հանդիսանում եմ օրենքի համահեղինակ, ըստ որի գործատուն այսուհետ կարող է ֆիզարձակուրդում գտնվող կնոջն ազատել աշխատանքից միայն ընկերության լուծարման պարագայում: Հավելեմ, որ աշխատում եմ ուրիշ օրինագծերի վրա նույնպես, որոնց մասին առաջիկայում իրազեկ կդարձնեմ ձեզ:

Այժմ աշխատում եմ մեկ այլ կարեւորագույն օրինագծի վրա, որն առնչվում է մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի նպաստին, որից այժմ օգտվում են այն աշխատող մայրերը, ովքեր գտնվում են երեխայի խնամքի համար նախատեսված արձակուրդում: Ես ցանկանում եմ առաջարկել, որ երեխայի խնամքի նպաստ տրվի բոլոր երեխաների համար, անկախ նրանից` մայրն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Այս խնդիրը շատ անգամ է բարձրացվել եւ բյուջեի սղության պատճառով չի ընդունվում, բայց, կարծում եմ, որ ձեռքներս ծալած չպետք է նստենք: Վստահ եմ, որ շուտով կհասնենք արդյունքի:

Մեկամյա գործունեությանս ընթացքում հանդես եմ եկել մի շարք հայտարարություններով, որոնցից առավել կարեւորում եմ Սիսիանի տարածաշրջանում գյուղտեխնիկայով հագեցած տեխնոպարկի ստեղծումը` հաշվի առնելով, որ Սիսիանի տարածաշրջանը մի ժամանակ համարվում էր «հացի շտեմարան»:

Եթե դուք հետեւում եք ինտերնետային կայքերում ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակմանը, կտեսնեք, որ ձեր վստահության քվեն ստացած պատգամավորս պարբերաբար հարցերով դիմում եմ կառավարությանը՝ նշված եւ ուրիշ այլ խնդիրներով:

Իմ հարգարժան ընտրողներ, խոստացել էի անկեղծ լինել եւ հայտնում եմ ձեզ, որ չնայած ձեռքերս ծալած չեմ նստում խորհրդարանում, բայց եւ գիտակցում եմ, որ միշտ կարելի է անել ավելին: Առաջիկայում ավելի հաճախակի կդարձնեմ ընտրողների հետ իմ հանդիպումները: Սեպտեմբեր ամսից պլանավորում եմ շարունակել հանդիպումներս քաղաքացիների հետ իմ աշխատասենյակում յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը /անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախակի/, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները եւ փորձել օգտակար լինել դրանք լուծելու հարցում:

Իմ էլեկտրոնային հասցեն է` [email protected]: Եթե ունեք հարցեր կամ դիմումներ, ուղարկեք. խոստանում եմ անձամբ զանգահարել եւ պատասխանել:

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06