Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիներին, «նրանք ապօրինի են պահվում». իտալացի 26 խորհրդարանականների կոչը

13.12.2021 11:30
1244

Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Դրագիի կառավարությանը, որպեսզի այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ասկանյուզ» գործակալությունը։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը մնում է լարված՝ ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումների և հրադադարը չպահպանելու պատճառով»,- բացատրում են կոչն ստորագրած պատգամավորերը՝ շծետելով, որ այսօր էլ Ադրբեջանի բանտերում անօրինական կերպով պահվում են մեծաքանակ հայ ռազմագերիներ, և բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում վտանգված է հայկական քրիսոտոնեական պատմամշակութային ժառանգությունը։

Ըստ իտալացի խորհրդարանականների՝ բացի այդ, Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ օժանդակությամբ սպառնում է ուժի կիրառմամբ, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով երկու երկրները միավորող արտատարածքային մի «միջանցքի» ստեղծմամբ: «Այս ամենը չնայած այն բանին, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց պատերազմին, նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցության և տրանսպորտային ողջ ցանցի ապաշրջափակում: Ավելին, համաձայն ստացված տեղեկատվության, Հաագայի Միջազգային Դատարանը (ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան – ԱՄԴ) դատավճիռ է կայացրել, որով Ադրբեջանից պահանջում է երաշխավորել ռազմագերիների իրավունքները, կանխել հայ ազգաբնակչության դեմ ռասայական ատելության հրահրումը և դատապարտել հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը»,- նշված է փաստաթղթում:

Իտալացի 26 խորհրդարանականներն ակնկալում են, որ Կառավարությունն Արևելյան Գործընկերության շրջանակներում Եվրոպական Միություն-Ադրբեջան հարաբերություններում որպես նախապայման առաջադրի նշված երկրում Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով և դրան հաջորդած ժամանակաշրջանում վերցված ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը, սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարումը՝ ի նպաստ կառուցողական հենքի վրա խաղաղ բանակցություններում անկեղծ ներգրավվածության՝ լուծելու համար առկախված խնդիրները՝ ի շահ Կովկասի ողջ տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման:

Կոչը ստորագրած խորհրդարանականներն են՝ Էնրիկո Աիմի, Պաոլա Բինետի, Ստեֆանո Բորգեզի, Անդրեա Կանջինի, Մասսիմիլիանո Կապիտանիո, Էմիլիո Կարելլի, Լաուրա Կավանդոլի, Ջուլիո Չենտեմերո, Յարի Կոլլա, Վիտո Կոմենչինի, Անդրեա Դել Մաստրո դելլե Վեդովե, Ռոբերտո Պաոլո Ֆերրարի, Պաոլո Ֆորմենտինի, Նիկոլո Ինվիդիա, Ալվիզե Մանիերո, Ելենա Մուրելլի, Միկելե Նիտտի, Ջուզեպպինա Օկկիոներո, Անդրեա Օրսինի, Ալեսսանդրո Պագանո, Տուլլիո Պատասսինի, Ֆլավիա Պիկկոլի Նարդելլի, Կատիա Պոլիդորի, Ալբերտո Ռիբոլլա, ՄատեոՍալվինի, Օրիետտա Վանին։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01