Յուրաքանչյուր ազգ կփափագեր Աճառյանի նման գիտնական ունենալ

09.03.2026 10:36
400

Մարտի 8-ը մեծ հայագետ, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան օրն է։ Նրա միայն լեզվաբանական ժառանգությունը զարմանք կարող է հարուցել։ Կյանքի վերջին տարիներին համարյա չէր տեսնում, բայց շարունակում էր գիտական գործունեությունը։ Նրա յուրաքանչյուր աշխատություն, գիտական հետազոտություն լինելուց զատ, նաև յուրահատուկ տեղեկություն է` տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերի պարզաբանումների ամբողջությամբ։

Յուրաքանչյուր ազգ կփափագեր իր կազմում ունենալ նման գիտնական։

Ծնվել է Կոստանդնուպոլսում, աշակերտել արևմտահայ լավագույն գործիչներին` Հակոբ Պարոնյան, Եղիա Տեմիրճիպաշյան Գարեգին Սրվանձտյան և ուրիշներ։ Սովորել է նախ` ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, ապա մեկնել Փարիզ` բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում։ Այստեղ աշակերտել է հնդեվրոպաբան Անտուան Մեյեյին։

1898 թվականին մեկնել է Ստրասբուրգ՝ մեկ կիսամյակ ունկնդրել է նշանավոր հայտնի հայագետ Հայնրիխ Հյուբշմանի դասախոսությունները։ Ստանալով մասնագիտական բարձրագույն կրթություն՝ եկել է Հարավային Կովկաս, նվիրվել է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։

1923 թվականը շրջադարձային է Աճառյանի կենսագրության մեջ։ Թբիլիսից հրավիրվել է Երևան` դասախոսելու պետական համալսարանում։ Ուշագրավ է նրա դասավանդած առարկաների ցանկը` հայերեն (գրաբար), ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, լեզվաբանության ներածություն, համեմատական քերականություն, արևելյան լեզուների պատմություն և Արևելքի պատմություն, հայ բարբառագիտություն և հայոց լեզվի պատմություն։ Սրանցից մի քանիսի համար կազմել է հատուկ ձեռնարկներ։

Նրա հրատարակած 《Հայերենի արմատական բառարանի》մասին մեծն հայագետ Անտուան Մեյեն ասել է, 《Ոչ մի երկիր, ոչ մի ժամանակ, ոչ մի լեզու նման կատարյալ աշխատություն չի ունեցել 》։

Աճառյանի կենսագրության մեջ, ցավոք, կան մռայլ էջեր։ Ստալինյան բռնաճնշումները չեն շրջանցել մեծ հայագետին։ 1937թ խորհրդային իշխանությունը Երևանում նրան անհիմն ձերբակալել է, մեղադրանք առաջադրել, պատկերացնու՞մ եք, 《հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն》ծավալելու համար։ Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939թ արդարացվել և վերադարձել Հայաստան։

Իր կյանքի վերջին տարիներին Աճառյանը նվիրվել է 《Լիակատար քերականություն հայոց լեզվի》մեծածավալ աշխատության ստեղծմանը` կազմված 12 հատորից, որտեղ քննարկվում են հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը` 562 լեզուների համեմատությամբ։

Խոնարհվենք մեծ գիտնականի վաստակի առջև, ով մենակ մի գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է կատարել։ Այսօր լեզվաբանը դառնում է 150 տարեկան։ Բայց նրա փառքը չի խամրում։ Դեռ ավելին՝ հպարտության առարկա կարող է լինել սերունդների համար։

Մեկուկեսդարյա հոբելյանդ շնորհավոր, մեծ հայ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40