Յըլդըրըմ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար պետք է լուծվեն ՀՀ և Ադրբեջանի միջև հարցերը

30.08.2018 17:31
1185

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմն ադրբեջանական «İctimai TV»-ի հետ զրույցում խոսել է արցախյան հարցի և հայ-թուրքականհարաբերությունների մասին։

Թուրքիայի խորհրդարանի նախագահի խոսքերով, եթե Հայաստանը «չվերադարձնի Ադրբեջանի օկուպացված հողերը», ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, գրում է Ermenihaber-ը։

Առաջ քաշելով «օկուպացված տարածքների» մասին թուրք-ադրբեջանական անհիմն թեզերը՝ Յըլդըրըմն ասել է. «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները մեկը մյուսից չենք տարանջատում։ Այսինքն, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նախևառաջ պետք է լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը։ Թուրքիան էլ այդ ժամանակ կկարգավորի հարաբերությունները։ Հակառակը քիչ հավանական է։ Ադրբեջանի հողերը Հայաստանի կողմից օկուպացված են։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի»։

Նա հավելել է, թե պետք է ապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը, իսկ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և ուրիշ միացյալ մեխանիզմներն ավելի արդյունավետ պետք է աշխատեն այս հարցը լուծելու համար։

«Զուր է սպասել, թե առանց այդ հարցերը լուծվելու, հարաբերությունները կվերադառնան իրենց բնականոն ընթացքին։ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը շատ բարդ է։ ՄԱԿ-ը գնալով վերածվում է անարդյունավետ կառույցի։ Այն արդեն անհույս է միջազգային հարցերը լուծելու հարցում։ Պատճառը՝ ՄԱԿ-ի կառուցվածքն է։ Այդ կառուցվածքով խաղաղություն ապահովել հնարավոր չէ։ Այդ մեխանիզմները անպայման պետք է վերանայել, որպեսզի տարածաշրջանում և ողջ աշխարհում հնարավոր լինի հեշտությամբ խաղաղություն ապահովել»,-ասել է Բինալի Յըլդըրըմը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: «Այդ Թուրքիան է փակել սահմանը Հայաստանի հետ: Մեր կողմից սահմանը միշտ բաց է եղել: Թուրքիան պետք է որոշում կայացնի սահմանը բացելու մասին»,-ասել է վարչապետը:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

 

panarmenian.net

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12