«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար անփոխարինելի նախագծերից է. Թուրքիայի տրանսպորտի նախարար

12.12.2024 17:39
705

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար անփոխարինելի նախագծերից է։ Anadolu գործակալության փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Ելնելով մեր տեղակայման վայրի այս առավելություններից՝ մենք ստեղծում և կատարելագործում ենք մեր տրանսպորտային և հաղորդակցման ռազմավարությունները՝ հաշվի առնելով գլոբալ ու տարածաշրջանային պայմանները: «Զարգացման ուղի» ծրագրի շրջանակներում, որը Չինաստանից, Արևելյան Ասիայից և Հնդկաստանից բեռներ կհասցնի Եվրոպա, մենք աշխատանքներ ենք տանում միջազգային համագործակցության ուղղությամբ։ «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ խմբ.) ներդրման շնորհիվ ուղիղ մուտք կապահովենք Ադրբեջան, Կենտրոնական Ասիա և Հեռավոր Արևելք»,- հայտարարել էՈւրալօղլուն։ 

Արդեն ավելի քան 3,5 տարի է՝ Ադրբեջանը փորձում է իրագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրը, որն, ըստ Բաքվի, պետք է անցնի Սյունիքի մարզի տարածքով ու այդ երկրի արևմտյան հատվածները միացնի Նախիջևանին։ Նախատեսվում է ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների կառուցում։ Երևանը նշում է, որ դեմ չէ ճանապարհների բացմանը, բայց դա պետք է լինի հայկական իրավասության ներքո և չպետք է ունենա միջանցքի տրամաբանություն։

Դեռ նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի։ «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա դա Հայաստանի հետ խնդիր չէ։ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի հետ խնդիր է։ Այլ կերպ ասած՝ երկու մուսուլմանական երկրների խնդիր։ Այն փաստը, որ Իրանը այդ հարցով այդպիսի դիրքորոշում ունի, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ»,- ասել էր Էրդողանը։

Այդուհանդերձ, նախորդ տարվա հոկտեմբերից Բաքուն տարբեր մակարդակներով սկսեց հայտարարել, որ այլևս հետաքրքրված չէ Հայաստանի տարածքով միջանցքի բացման նախագծով ու պլանավորում է այդ նախագիծն իրականացնել Իրանի տարածքով։ ««Այդ երթուղին մեզ համար կորցրել է իր գրավչությունը։ Նախագիծը մենք կարող ենք իրականացնել Իրանի հետ»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել էր, թե Բաքուն պլաններ չունի ռազմական ճանապարհով գրավելու Սյունիքի մարզը։ «Մեր օրակարգը միայն երկկողմ փոխգործակցության շրջանակներում տրանսպորտային կապերի կառուցումն է։ Այս հարցը դեռ քննարկման փուլում է, բայց հայկական կողմից պահանջվելու է ցույց տալ, որ իրենք իսկապես շահագրգռված են դրանում»,- հայտարարել էր Հաջիևը։

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53