Զարթոնքի տոնը դպրոցում

07.03.2018 15:57
1590

Արցախյան շարժումը, որը դարձավ ազգային զարթոնք, ու մեր ազգը ձերբազատվեց մի շարք բարդույթներից, արդեն 30 տարեկան է: Չնայած նրա ծիլերը 100 եւ ավելի տարիների խորքերում են: Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում փետրվարի 28-ին կայացավ ցերեկույթ՝ նվիրված Արցախյան շարժման 30 ամյակին: Դպրոցի ուսուցչական անձնակազմի համատեղ ուժերով՝ աշակերտական խորհուրդը, մասնագիտական կրթական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Վարդուհի Հովհաննիսյանի եւ դաստիարակչական աշխատանքների կազմակերպի Վալենտինա Բաղդասարյանի ղեկավարությամբ. կազմակերպած ցերեկույթին միջին եւ բարձր դասարանների աշակերտները ելույթ ունեցան ասմունքով ու երգով: Ընթերցած բանաստեղծությունները, տեղեկությունները հինականում նվիրված էին Արցախին, նրա խնդիրներին, պատմությանը: Աշակերտների ելույթներին զուգահեռ՝ էկրանին ցուցադրվեցին լուսանկարներ, որոնք ներկայացնում էին ազատագրված Արցախի, հատկապես Քաշաթաղի շրջանի բնաշխարհը, պատմական հուշարձանները, որոնք տարածքի՝ դարեր շարունակ հայոց ոստանը լինելու մասին են պատմում: Ցերեկույթի ընթացքում հնչեց հայտնի շեփորի կարոտի կանչը: Հանդեսին ներկա ավագները, ովքեր տեսել ու մասնակցել են Արցախյան շարժմանը 30 տարի առաջ, եւս մեկ անգամ մտքով տեղափոխվեցին Երեւանի օպերայի հրապարակ, որը դարձավ Ազատության հրապարակ: Նորից հիշեցին փառավոր օրերը, որոնք մեր պատմության անկրկնելի երեւույթներից են, երբ միասնական էր ամբողջ ազգը, երբ Օպերայի հրապարակում բոլորս դարձել էինք մեկ ընտանիքի անդամ, եւ բոլորիս նպատակը Մայր հայրենիքից բռնի անջատված ու մեր թշնամի-հարեւանին նվիրված Արցախի ազատությունն էր՝ Միացումը: Երբ հնչեց շեփորը, հանդեսին ոչ մասնակից աշակերտները բացեցին Ազատ ու Անկախ Արցախի Եռագույնը եւ ծածանեցին: Աշակերտների ելույթից հետո Արցախյան շարժման մասին ներկայացրեցին շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպարտի բաժնի վարիչ, պատմության մասնագետ Վարդուշ Մովսիսյանը եւ տողերիս հեղինակը: Աշակերտներին տեղեկացվեց Արախյան շարժման առաջին օրերի մասին, նաեւ՝ ինչպես ընթացավ Արցախի ազատագրումը, անկախացումը, Քաշաթաղի շրջանի ազատագրումն ու վերահայացումը: Վերջապես՝ ի՞նչ արդյունք տվեց 30 տարի առաջ սկսված Ազգային զարթոնքը, որը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Կարևորվեց այն, որ մեր հետագա հաղթանակները կերտվեն ոչ թե պատերազմում, այլ գիտության ու մշակույթի, սպորտի եւ այլ բնագավառներում: Կարեւորվեց, որ աշակերտները լավ սովորեն, գիտելիքներ ձեռք բերեն, որ իրականանան նշված հաղթանակները: Ցերեկույթին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր: Նույն օրը նման ցերեկույթ կայացավ նաեւ Քաշաթաղի շրջանի Միրիկի միջնակարգ դպրոցում:

Զոհրաբ Ըռքոյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40