Ժենյա Արզումանյանը՝ Կապան քաղաքից

12.05.2023 16:17
2735

Ես Ժենյա Արզումանյանն եմ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքից ։

Սովորում եմ դպրոցում, զուգահեռ ծավալում եմ գործունեություն այլ բնագավառներում ։

Սովորել եմ Կապանի արվեստի դպրոցի «Թատերարվեստ» բաժնում ։

Մասնակցել եմ «Զանգեզուր» ժող. պարային անսամբլի աշխատանքներին։

Ուժերս փորձել եմ նաև լրագրության ոլորտում, մասնակցել մի քանի լրագրողական դասընթացի, որոնք հնարավորություն են ընձեռել բացահայտել այդ աշխարհը և դառնալ դրա մի մասը։

Արդեն իսկ անում եմ քայլեր այդ ասպարեզում։ Ունեմ հոդվածներ, որոնց շունչ եմ հաղորդում գեղարվեստական բնապատկերներով:

***

Խուստուփը՝ հայոց Սյունիքի խորհրդանիշներից մեկը

Համացանցում կարող ենք հաճախ հանդիպել բազմաբովանդակ հոդվածների, որոնք պատմում են Խուստուփ լեռան մասին։ Այնտեղ գրված կլինի. «Կանաչազարդ Սյունիքի մարզում է գտնվում արքայական Խուստուփը՝ Կապան քաղաքից շուրջ 10 կմ հարավ-արևմուտք։ 3201 մետր բարձրությունից իր վեհ ժպիտն է սփռում զմրուխտազարդ Կապան քաղաքի վրա»։

Այդ հոդվածներում իրենց ուրույն տեղը կգտնեն նաև Խուստուփի մասին երկրաբանական նկարագրերը, տեղագրական փաստերը, կլիմայական պայմանները և բոլոր այն մանրամասները, որոնք կպատմեն լեռան մասին և, ինչու ոչ, նաև կբացահայտեն   լեռը՝ աշխարհագրական տեսանկյունից։

Իսկ ինչպիսի՞նն է վեհաշուք Խուստուփը Կապանից երևում։ Այն հրաշք է։ Տարվա յուրաքանչյուր եղանակին բացահայտում է իրեն յուրովի։ Ձմեռը ծածկվում է ճերմակ սավանով, իսկ ահա գարնանը նոր շունչ ու թափ է հաղորդում իրեն. այդ ժամանակ է, որ ձյան հալոցքից առաջացած ականակիտ առվակները միաձուլվում են միմյանց, դառնում  հորդառատ գետեր Վաչագան և Ողջի։  Ամռանն այնքան պարզորոշ է երևում, որ անգամ ալպյան մարգագետիններն են հեռվից, շատ հեռվից աչքի ընկնում, իսկ ահա աշնանը մառախլապատ է, բայց՝ հիասքանչ...

Այնքան նրբագեղ և, միևնույն ժամանակ, այնքան փառահեղ է Խուստուփ լեռը, այնքան գեղատեսիլ և այնքան պանծալի, որ կարծեք հայի ոգու ամբողջությունն է:

Ժենյա Արզումանյան

***

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր կյանքի առաջին իսկ օրից անում ենք աննշան թվացող քայլեր և ձգտում ինքնուրույն կայացնել փոքրիկ որոշումները։

Ժամանակի ընթացքում փոքրիկ որոշումները վերածվում են մեծ վճիռների, որոնք այսուհետ պետք է բխեն ոչ միայն սեփական անձիդ, այլ նաև ընտանիքիդ, ընկերներիդ, ազգիդ շահերից։

Այդ տրամաբանությամբ է, որ մի ամբողջ ազգ 30 և ավելի տարի առաջ կայացրեց վճռորոշ ու պատմական որոշում...

Այդ օրը յուրաքանչյուրը հաստատակամորեն և մտածված անում էր իր քայլը, կառուցում իր գալիք օրը, որը միտված էր լինելու մի ողջ ժողովրդի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի ապահովմանը։

Մանուկը, ով դեռ երեկ որոշում էր կայացնում բազմապիսի և գույնզգույն խաղալիքների ընտրության հարցում, այսօր արդեն գիտակից, հասուն, համառ, հայրենասեր զավակ է, կշռադատում է արդարորեն, գործում է մտքի թելադրանքով, առաջնորդվում սրտի ցույց տված ճանապարհով, նա գիտի անկախության գինը, գիտի` ինչ է հայ լինելու վեհ զգացումը, գիտի` ինչ է միասնականությունը, ինչ է արժանապատվությունը, ազգի համար մղվող պայքարը և արդարությունը, ազատությունն ու անկախությունը վայելելու բերկրանքը, գիտի, թե ինչ է …

Այս գիտակցմամբ ենք տարիներ, դարեր շարունակ ապրում, և սա է , որ ապրեցնում է մեզ ։

Ես հայ եմ։

Սյունեցի։

Հասկանում եմ, թե ինչ է հայ լինելը…

Պայքարում եմ, մարտնչում, մթության մեջ լույս փնտրում և հուսահատության մեջ հույսի շող տեսնում։

Այսօր ավելի, քան երբևէ, կարևոր է գիտակցել հայրենիքի արժեքը, զգալ անկախության գինը, վերջապես ըմբռնել` ինչ է իրական ազատությունը։

Ես հավատում եմ գալիք օրվանդ, սպասում եմ լիակատար անկախ և ազատ մի նոր պատմության սկզբի…

Ես հավատում եմ քո նոր պատմությանը ։

Դու հազարների մեջ իմ ամենահարազատ, լուսավորների մեջ՝ իմ ամենապայծառ…

Միշտ ազատ, միշտ անկախ ու միշտ հայերեն։

Իմ Հայաստան … Մեր Հայաստան …

Ժենյա Արզումանյան

***

Հետ դարձ չկա … առաջ

Ամրակուռ է մեր հոգին` դարերի զավակ,

Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ…

1992 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը փաստացի ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը։ Ինչո՞ւ փաստացի, քանի որ առանց որևէ որոշման հայի մեջ միշտ թևածել է հայրենատիրոջ ոգին, հայի երակներում քաջի արյունն է մշտապես հոսել՝ Հայաստան անունն դաջվել հայի մտքում։

1992 թվականն էր, երբ սկսվեց առաջին զորակոչը, որը միտված էր բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու գործընթացին։ Դա պարզապես համալրում չէր, այլ հայոց աշխարհին, հայոց հողին ու Հայոց բանակին նոր թափ ու նոր շունչ հաղորդելու ջանք ապրել ու հույս...

Հայոց բանակը ձևավորվեց պատերազմի բովում, կրակի ու բոցերի մեջ, բայց որ ամենակարևորն էր՝ Աստծու հովանու և նրա սուրբ աջի ներքո։ Ո’չ միայն կազմավորվեց, այլ նաև շարունակեց իր հետագա ընթացք`հանուն Արցախի Հայաստանի անկախության այս ուղղու վրա ։

Դժվար ճանապարհին բազում վայրիվերումներ են լինում, վերելքներ ու վայրէջքներ,  հաջողություններ և ձախողումներ։ Սակայն կարևորն ազգային միասնության ու անհատական պատասխանատվության հպարտ ու վեհ զգացումը չկորցնելն է։

Պարտավոր ենք առանց վախի, ցավի ու հուսահատության քայլել առաջ, պարտավոր ենք հավատալ, համախմբվել մեկ միասնական նպատակի շուրջ։ Պարտավոր ենք լինել ուժեղ՝ հանուն մեր լուսավոր ու թախծոտ, ուրախ և տխուր օրերի ու դժվարությամբ կերտած ճանապարհի համար։

Դու դեռ ապրելու ես, հաղթելու և վճռական քայլդ անելու ես։

Միշտ։

Դու փրկելու ես մեր հավատը, կամքը, ազատությունն ու տունը, հայո՛ց բանակ

Ժենյա Արզումանյան

***

Սյունյաց լեռներում

Հայաստանի ողնաշարը համարվում է պատմական Սյունիքը, որը հարուստ է հրաշք բնությամբ, ազնիվ մարդկանցով, պատմամշակութային հիասքանչ վայրերով ու վանքերով։

Սյունիքը եղել է Մեծ Հայքի 15 նահանգից, որն ունեցել է 12 գավառ։ Այն միջնադարում ունեցել է ավելի մեծ տարածք, քան ունի ներկայումս և, չնայած փոքր տարածքին, մշտապես համարվել է խտաբնակ տարածաշրջան։

Սյունիքս եզակի է իր առավելություններով և «թերություններով», և հենց այս առավելություններն ու թերություններն են, որ շունչ են հաղորդում նրան։

Բնօրրանս առավել է ժողովրդի միասնականությամբ, զարմանահրաշ բնությամբ, գրավչությամբ: Հավատացեք, մեկ անգամ Սյունիք եկողը հավերժական կապեր է հաստատում այստեղ. ինքս դրանում բազմիցս եմ համոզվել։ Այստեղ է գտնվում վեհապանծ Խուստուփ լեռը, որը ոգեշնչում և սատարում է սյունեցիներին։ Ողջին՝ պատմական Սյունիքի նշանավոր գետերից մեկը, Վաչագան գետը, Աստղաձորը…

Զանգեզուրը նշանավոր է նաև քրիստոնեությունը խորհրդանշող վանքերով, որոնցից է Տաթևի վանքը, որը դեռևս 9-րդ դարում է կառուցվել։ Վահանավանքը, որը համարվում է 10-րդ դարի կառույց…

Զանգեզուրն առանձնահատուկ է նաև իր հերոսական մարտերով, վեհ լեռներով, անկոտրում ոգով, իր հերոսածին մայրերով և քաջ հայորդիներով։ Յուրաքանչյուր սյունեցու մեջ Նժդեհի արյունն է հոսում, Դավիթ Բեկի շունչն է թևածում, մերօրյա հերոսների անավարտ կյանքն է շարունակվում։

Այսօր էլ Սյունիքս, ուր ապրել են պապերս, պապերիս պապերը, ուր այժմ ապրում եմ ես, կռվախնձոր է դարձել դավադիր թշնամու և ազգիս միջև։ Սակայն Սյունիքն իր գոյությունը պահպանել, պահպանում և պահպանելու է ամեն կերպ, իսկ սրա միակ գրավականը սյունեցիների միասնականության մեջ պետք է լինի։

Սյունիքի և առհասարակ Հայաստանի ապագան մենք ենք, ու մենք պարտավոր ենք շենացնել, զարգացնել մեր մարզը, մեր համայնքը, պարտավոր ենք երկու ոտքով ամուր կանգնել մեր հողի վրա, որպեսզի ոչ ոք դիտմամբ, թե պատահմամբ, հայացք անգամ չձգի դեպի մեր լեռնաշխարհ։

Համոզված եմ՝ վաղվա օրվա հանդեպ հավատ կա յուրաքանչյուրիս մեջ, և հատկապես՝ սյունեցիներիս մեջ։ 

Ժենյա Արզումանյան

Վրաստանի տուրիստական կազմակերպությունն իր էջից հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

05.11.2024 00:30

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43