Զոհրաբ Մնացականյանը հասցրեց հայտարարել ամենակարեւորը

18.11.2020 16:23
2268

Հրաժարական տալուց առաջ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ եռակողմ հայտարարությունը կարգավորում չէ, կարգավորումը պետք է լինի Մինսկի խմբի շրջանակներում:

ՌԴ նախագահ Պուտինի ինչպես երեկվա հարցազրույցում, այնպես էլ Լավրովի վերջին շրջանի հայտարարություններից պարզ երեւում է, որ Մոսկվայի առջեւ Թուրքիան պահանջ է դրել խնդիրը հանել այդ շրջանակից եւ կարգավորել երկկողմ ձեւաչափով:

Այստեղ կարեւոր է Հայաստանի դիրքորոշումը, քանի որ Բաքուն ու Անկարան նաեւ այդ պայմանով են համաձայնել ՌԴ ռազմական ներկայությանը Ղարաբաղում: Նրանք հստակ հայտարարել են, որ Մինսկի խումբը չի կարող կարգավորել խնդիրը: Ռուսաստանը նախատում է Մինսկի խմբին, թեեւ փորձում է միջազգայնորեն լեգիտիմացնել եռակողմ հայտարարությունը, հղումներ անելով ՄԱԿ-ին: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ կարգավորման բացառիկ մանդատը հենց Մինսկի խմբի եռանախագահությանն է:

Հայաստանը մանեւրի բավական լայն դաշտ ունի, սակայն անհասկանալի է, թե ով է զբաղվելու դրանով: ՀՀ ԱԳՆ-ն այս պահին փաստացի չունի ղեկավարություն, քանի որ Զոհրաբ Մնացականյանից բացի հրաժարականի դիմումներ են գրել նաեւ փոխնախարարները: Հայաստանի խորհրդարանին եւ հայկական քաղաքական դասին նման խնդիրները չեն հետաքրքրում, նոյեմբերի 10-ից ի վեր այստեղ միայն դեմագոգիա ու ռազբորկաներ են ու փոխադարձ սպառնալիքներ, չկա որեւէ հոդաբաշխ առաջարկություն ստեղծված իրավիճակը փոխելու վերաբերյալ, բացի իշխանություն փոխելու տարտամ բացատրություններից:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34