Զրույց Ղուկաս Ղուկասյանի հետ, ով պարարվեստի երախտավորներից է Գորիսում

14.12.2023 11:41
676

Գորիսում մինչև հիմա հիշում են պարուսույց Ղուկաս Ղուկասյանին, ով 1970-ականների վերջին գործուղվել էր Գորիս և լծվել պարարվեստի զարգացմանը՝ կազմակերպելով պարային խմբեր: Մեզ հաջողվեց գտնել նրան և զրուցել անցած օրերի մասին:

-Պարոն Ղուկասյան, ավագ տարիքի գորիսեցիները Ձեզ հիշում են, եւ որպեսզի երիտասարդները նույնպես ճանաչեն, պատշաճ կլիներ՝ ներկայանայիք:

 – Ղուկաս Հովհաննեսի Ղուկասյան, ծնվել եմ 1953 թ. նոյեմբերի 23-ին Արմավիրի մարզի Շենավան գյուղում: Յոթ տարեկանից տեղափոխվել եմ Երևան և սովորել Երևանի երաժշտական գիշերօթիկ դպրոցում, որտեղ նվագում էի գալարափող: Դպրոցում վաստակավոր պարուսույց Հովսեփ Շամամյանը կազմակերպում է պարի խումբ, և ես մասնակցում էի այդ խմբակին: Իմ սերը դեպի երաժշտություն և պարարվեստ՝ հավասար բարձրության վրա էին, բայց Հովսեփ Շամամյանն այնպիսի սեր արթնացրեց իմ մեջ պարարվեստի հանդեպ, որ պարն ավելի առաջնային դարձավ ինձ համար: Որոշ ժամանակ հետո Հովսեփ Շամամյանն ինձ տարավ Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ պալատ. դա 1962 թվականն էր: Պարարվեստում մեծ հաջողություններ ունեցա: Եվ եկավ պահը, որ պետք է որոշեի՝ պարարվե՞ստ, թե՞ երաժշտություն: Ուսուցիչս նկատելով ընդունակություններս դեպի պարարվեստ, խորհուրդ տվեց՝ ընտրել պարարվեստը: Եվ ինձ հետ միասին եկավ պարարվեստի ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանի մոտ: 1970 թ. Վարդգես Ռաշիդյանը ( Հովսեփ Շամամյանի ընկերն էր)՝ հայ ազգագրական, ժողովրդական պարերի մեծ վարպետ, ով հայ ազգի համար առաջին անգամ պարի պետական անսամբլում բեմադրել է «Բերդ» պարը, տեսնելով իմ մեջ պարային հնարավորությունները, վերցրեց Երկաթուղայինների մշակույթի տան ժողովրդական պարի անսամբլ, որը մեծ համբավ ուներ Հայաստանում: Որոշ ժամանակ անց դարձա անսամբլի մենակատարներից, և իմ՝ «Ապարանի կատակ պարը», շատ մեծ հաջողություն ունեցավ Անգլիայում: Ու շարունակվեց իմ կարիերան պարարվեստում, թողեցի գալարափող նվագելը նվիրվեցի պարարվեստին: Այժմ ունեմ պարարվեստի մեծ դպրոց, կոչվում է «Զարթոնք» գեղարվեստական դաստիարակության կենտրոն, որի գեղարվեստական ղեկավարն եմ, հիմնադիր տնօրենը՝ մշակույթի վաստակավոր գործչի կոչումով:

 – Ե՞րբ  եւ ի՞նչ հանգամանքներում հայտնվեցիք Գորիսում…

– Ամեն մի լավ պարող չի կարող պարի լավ դասատու լինել, լավ պար բեմադրել, և ամեն մի լավ բեմադրիչ չէ, ով կարող է լավ պարող լինել: Ու շատ քիչ է լինում, երբ երկու այդ հատկանիշը մեկտեղվում են մեկ մարդու մեջ:

 Եվ այսպես, 1972-73 թթ. ինձ ընդունեցին Ղուկաս Ղուկասյանի անվան Երևանի պիոներ դպրոցականների պալատում՝ ԽՍՀՄ ժողպարերի խմբի պարուսույց-փորձավար: Եվ սկսեցի մանկավարժական գործունեությունս իմ ուսուցիչ Հովսեփ Շամամյանի ղեկավարությամբ: Այսինքն՝ աշխատում էի նրա կողքին, մեր ղեկավարն ընկեր Օսիկն էր ( Հովսեփ Շամամյանը), իսկ ես պարուսույցն էի: Շատ հետաքրքիր օրեր ունեցանք, կառավարական համերգներ, որտեղ տեսան մեր պարը, աշխատանքը և մի գեղեցիկ օր ինձ կանչեցին ու ասացին, որ պետք է գնամ Центральный комитет комсомола՝ երկրորդ քարտուղար Աիդա Թոփուզյանի մոտ: Գնացի, կանչեց Գագիկ Հայրումյանին և ասաց՝ Ղուկա՛ս, մենք տեսել ենք, որ ամենաերիտասարդ պարուսույցն ես ու տաղանդաշատ, ուզում ենք քեզ գործուղել Գորիս:

Նոր էի ամուսնացել, ապրում էի վարձով, ինձ ներկայացրին պայմանները, ասացին՝ Գորիսում ապրում են շատ լավ մարդիկ, երեխաները սպասում են, որ մեր պարարվեստն այնտեղ արթնանա, եղել է, բայց հիմա չկա: Ես զարմացա՝ ո՞նց կարող եմ գնալ, նոր եմ ամուսնացել, ունեի երկու տարեկան տղա: Ասացին՝ մեկ տարով են գործուղում:

Եկա Գորիս, ինձ դիմավորեցին Վաչե Իվանյանը, պիոներ պալատի տնօրեն Նորա Հայրապետյանը: Հաջորդ օրը պիոներ պալատ բերեցին անկողին և անհրաժեշտ այլ պարագաներ… Եվ այսպես սկսվեց իմ գործունեությունը Գորիս քաղաքում…

– Ի՞նչ վիճակում էր այդ ժամանակ մանկական պարարվեստը Գորիսում:

– Գոյություն չուներ, ինձանից առաջ այնտեղ եղել էր իմ լավ ընկեր, լավ մասնագետ Հովհաննես Թադևոսյանը, երեխաներին հավաքել ու մի քիչ պարապել էր: Բայց երբ ես գնացի, նորովի սկսեցի խմբերի ձևավորումը. սկզբից տասը երեխա, հետո 20-25, այսպես հավաքվեցին, բաժանեցի տարիքային խմբերի: Սկսեցին հաճախել, մենք ունեինք գեղեցիկ պարասրահ, շատ մեծ չէր, բայց շատ հարմարավետ էր...

– Ի՞նչ խմբեր հաջողվեց ստեղծել այնտեղ:

 – Ինձ հաջողվեց ստեղծել մանկական խմբեր, ստեղծեցի նաև Գորիսի ինստիտուտի ուսանողների խումբը, որտեղ ուսուցանում էի վալս, տանգո, չաչա, սամբա: Գնում էի ինստիտուտ և այնտեղ աշխատում ուսանողների հետ, դա շատ կարճ ժամանակ տևեց, նրանց ցանկությունն էր:

Ունեի 5-7 տարեկանների խումբ՝ նախադպրոցական խումբ, որին մասնակցում էին 17-20 երեխա, առաջին դասարանից մինչև 3-րդ դասարանների խումբ և 3-րդ դասարանից բարձր երեխաների խումբը: Պարարվեստում կարևոր են հասակը, հասկացողությունը, տակտի զգացողությունը...

Ինչ պարեր էի ուսուցանում. փոքրիկների հետ պարապում էի ռիթմիկա, երաժշտական զգացողություն առարկաներ... Չմոռանամ ասել՝ երբ ավարտեցի երաժշտականը, առաջին անգամ Երևանում բացվել էր Առնո Բաբաջանյանի (այժմ՝ Արամ Խաչատրյանի) անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանը, որը չորս տարի սովորելուց հետո ավարտեցի:

Երկրորդ խումբն արդեն անցնում էր պլաստիկա՝ այսինքն թաթերի, ոտքերի ռիթմիկ շարժումներ, որտեղ երեխան կամացկամաց մոտենում էր ճիշտ պարարվեստին, ամենաառաջինը մեր հայկական առաջին շարժումն էին անցնում երեխաները՝ դա կոչվում էր փոփոխական քայլ՝ հայկական «դարոժկա»: Մեծերի հետ ավելի արագ էի առաջ գնում, քան փոքրերի…

 Օրերից մի օր քաղաքային ժողկրթբաժնի վարիչ Յաշա Ալեքսանյանը կանչեց և ասաց՝ դու մեծ աշխատանք ես կատարում Գորիսում, ոչ մի գորիսեցի երբեք ու երբեք չի մոռանա քո կատարածը, արածդ մնայուն բան է, շատ շնորհակալ ենք քեզանից, մեզ հյուր է գալու երկրի ղեկավարներից մեկը, դու պետք է կարողանաս մի պար ներկայացնել, որ մենք կարողանանք ասել՝ նաև մշակույթ ունենք: Ես էլ այնքան լավ պարեր ունեի, վերցրեցի բոլորը: Մեկ շաբաթ առաջ Իվանյան Վաչեն, Խուրշուդյան Վաչեն եկան, անհրաժեշտ հագուստներն էին բերել Երևանից, բոլորին հագցրեցինք. մի կտոր ուկրաինական, մի կտոր ռուսական, մի կտոր հայկական, փոքր-փոքր կտորներ, և վերջում 120 երեխա հրապարակում դրոշներով պարում էին հայկական: Ու այդ հինգ րոպեանոց պարն ավարտելուց հետո մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՀԿԿ կենտկոմի 2-րդ քարտուղար Պավել Անիսիմովի հանդիպումը հասարակության ներկայացուցիչների հետ: Մշակույթի կենտրոնում ժողովուրդը հավաքվել էր, ղեկավարությունը բեմում նստած էր, խոսեցին՝ Անիսիմովն իր ասելիքն ասաց, վերջում ես մի գեղեցիկ հայկական պար բեմադրեցի, այդտեղ էստրադային խմբի տղաներ կային՝ երգեցին, նվագեցին, հետո թատերական խմբի ելույթն էր: Մի խոսքով՝ այդտեղ լուրջ մասնակցություն ունեցա: Հետո ինձ կանչեցին Ալեքսանյան Յաշան, Ալեքսանյան Ռոբերտը և շնորհակալություն հայտնեցին: Անիսիմովն իր խոսքի մեջ ասաց՝ այն, ինչ իրենք խոսում էին բարեկամության մասին, երեխաներն արտահայտեցին պարի լեզվով: Այդ ամենից հետո Ալեքսանյան Յաշան կանչեց ու ասաց, որ ես չեմ վերադառնալու Երևան, ինձ Գորիսում բնակարան են տալու, մեքենա:

Գորիսում ինձ տվեցին մեկ սենյականոց բնակարան, ես դուրս եկա պիոներ պալատից և կնոջս ու երեխայիս հետ տեղափոխվեցի բնակարան:

– Ե՞րբ վերադարձաք Երեւան:

– Գորիսում մնացի երկու տարի: Հրաժեշտ տվեցի 1979 թ. օգոստոսին՝ մեծ համերգով և գեղեցիկ ճաշկերույթով: Անցավ ընդամենը վեց ամիս կամ մեկ տարի, Երևանի պիոներ պալատի իմ դասասենյակ ներս մտավ պարուսույց Օնիկ Ավագյանը: Հարցրեց՝ ո՞նց ես արել, որ Գորիսում բոլորը գալիս ու հարցնում են՝ ո՞ւր է Ղուկասը: Զրուցեցինք, ասացի՝ երեխաների հետ շատ մեղմ, քնքուշ վերաբերմունք եմ ունեցել, լավ պարել եմ սովորեցրել ու ժողովրդի հետ էլ ժպիտով շփվել եմ… Եվ այսպես՝ Գորիսի հուշերը պահելով մեջս, 70-ամյակիս նորից պատմեցի, խոսեցի, որ Գորիսում իմ լուման ունեմ դրած:

Հիմա 70 տարեկան եմ, բայց պարարվեստի կրակը, աշխուժությունը դեռ մնացել են իմ մեջ…

– Հանրապետական կամ տարածաշրջանային մասշտաբի ի՞նչ փառատոների կամ մրցույթների կարողացաք մասնակցել:

 – Մոռացա ասել՝ այդ ժամանակ նման բաներ չկային, բայց Նորա Հայրապետյանի գլխավորությամբ ու մեծ պատասխանատվությամբ՝ խմբով գնացել էինք Արցախ՝ Ստեփանակերտ, զորամասում համերգ ենք տվել, երկու օր մնացել այնտեղ, երեխաները քնել են հենց զորամասում...

– Կարողացա՞ք Գորիսում կադրեր պատրաստել, ովքեր շատ թե քիչ կկարողանային պարարվեստը տարածել:

– Կային մի չորս պարող երեխաներ՝ երեք աղջիկ, մի տղա, նրանք շատ մեծ հնարավորություն ունեին շարունակելու գործս, բայց...

Մանկավարժական ինստիտուտում պարարվեստի բաժինը նոր էր բացվել, առաջին տարին էր, 1979 թ., դեռ չէին կարող ընդունել շրջաններից եկած սկսնակ պարողների: Ուզում էին, որ առաջին տարում բոլոր հին պարողները՝ պարի պետականից, պարի դասատուները քննություն տան և ընդունվեն...

Հիմա լիներ՝ Գորիսից կբերեի իմ լավագույն սաներին, որ ինստիտուտն ավարտեին ու կարողանային դասավանդել: Այսպիսի մի գեղեցիկ ասացվածք կա, մեծի խոսք՝ եթե դու լավ վարպետ ես, անպայման քեզանից հետո պետք է թողնես մի ուրիշ վարպետ: Բայց ինձ, ցավոք, բախտ չվիճակվեց, ես Գորիսում չկարողացա այդ կարճ ժամանակում թողնել մի հետնորդ, որ կկարողանար շարունակել գործս:

– Եվ քանի՞ երեխա այդ երկու տարվա ընթացքում Ձեր խմբով անցան…

– Թվով 200 երեխա, մատյաններն էլ մնացած կլինեն՝ անուն-ազգանուններով…

 Շնորհակալ եմ «Սյունյաց երկրին», որ հիշել է Ղուկասին, հիշել է, որ Գորիսում պարարվեստի մեծ գործ եմ արել:

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ ՄԱՐԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01