Ադրբեջանը սկսում է Արցախում պաշարների հայտնաբերման աշխատանքները

13.08.2025 14:53
799

Day.az լրատվականը հայտնում է, որ օկուպացված Արցախում՝ «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջաններում աշխատանքներ կիրականացվեն երկրաֆիզիկական անոմալիաների վերլուծության և հանքանյութերի դրսևորումների գնահատման ուղղությամբ։

Ադրբեջանը, ժամանակ չկորցնելով, իր նավթային ռեսուրսներին ավելացնում է հանքահումքային պաշարներ՝ դրա համար չխնայելով ահռելի ռեսուրսներ։ Հանքարդյունաբերությունը գնահատելով, որպես զարգացման կարևոր ուղղություն և արտասահմանյան ներդրումների հոսքի հիմնական աղբյուր։ «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն, որի հիմնական գործունեությունն է գունավոր և սև մետաղների հանքավայրերի ուսումնասիրությունը, հետախուզումը, կառավարումը և վաճառքը, իր կանոնադրական կապիտալը մեծացրել է 216.3 միլիոն մանաթով,  4.5 անգամ՝ 62 միլիոն մանաթից (37միլիոն դոլար) հասնելով 278.3 միլիոն մանաթի։ Նավթադոլարներով բանակ և պետություն կառուցած Ադրբեջանը շարունակում է մեծացնել ախորժակը՝ անմիջապես ռեսուրսներ ներդնելով Արցախում՝ բնական պաշարներ հայտնաբերելու և արդյունահանելու ուղղությամբ։ Ադրբեջանը գիտակցում է, որ կանաչ էներգետիկայի անցման ճանապարհին նավթագազային ռեսուրսների համար պայքարը փոխարինվելու է մետղաների համար պայքարով, քանի որ քամու տուրբինները, արևային պանելներն ու էլեկտրոմոբիլները ամենատարբեր մետաղների հսկայական պահանջարկ են ստեղծում։ Իսկ մետաղական հանքեր գտնելու համար պետք է ներգրավել նոր հանքեր փնտրող երկրաբանական ներդրումային ընկերություններ։

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը կից Երկրաբանական հետազոտությունների գործակալությունը փնտրում է ընկերություն երկրաբանահետախուզական աշխատանքներ Արցախում կատարելու համար՝ ներկայացնելով կանխատեսում, որ այդ աշխատանքները կարժենան 199,7 հազար մանաթ։ Մանսավորապես՝ կիրականացվեն լիթոլոգիական, պետրոգրաֆիկ և հանքաբանական ուսումնասիրություններ, հանքանյութերի որոնման համար հեռանկարային տարածքների ուսումնասիրության աշխատանքներ և այլն։ Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը, հայտնել էր, որ  «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի կապիտալի ավելացումը տեղի է ունեցել շրջանառության մեջ գտնվող ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի աճի շնորհիվ՝ բաժնետոմսի անվանական արժեքը մեկ արժեթղթի համար 31-ից բարձրացվել է մինչև 139.15 մանաթ։ Շրջանառության մեջ է բաժնետիրական ընկերության 2 միլիոն բաժնետոմս։ Ահա, թե ինչպիսի օգուտներ է ակնկալում ակնկալում Ադրբեջանը՝ Արցախի հանքահումաքային պոտենցիալի գնահատմամբ։

Ներկայումս, փաստորեն, Ադրբեջանն աշխատում է երկու ուղղությամբ․ մի կողմից հենվելով հենց հայաստանյան կազմակերպությունների գեներացրած ապատեղեկատվության և կեղծ վտանգների վերաբերյալ ահազանգերի վրա, պայքարում է Հայաստանի հանքարդյունաբերության դեմ՝ փորձելով հնարավորինս թուլացնել ՀՀ տնտեսությունը։ Մյուս կողմից, միլիոնավոր դոլարներ ներդնելով Արցախում նոր հանքավայրեր է հետախուզում՝ իր բանակն ու տնտեսությունն էլ ավելի հզորացնելու նպատակով։

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19