Չինաստանի դեսպանը հստակ պատասխաններ չտվեց «Սյունյաց երկրի» հարցերին

25.08.2022 17:26
2880

Աշխատանքային այցով օգոստոսի 24-ից Սյունիքի մարզում էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը:

Պարոն դեսպանն այսօր հանդիպել է մարզի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Ինչպես հայտարարել ենք նախապես, «Սյունյաց երկիրը» վեց հարց էր ուղղել դեսպանին:

Նախ ուզում էինք իմանալ, թե ի՞նչ կոնկրետ, գործնական քայլեր ձեռնարկեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը 44 օր տևած պատերազմի ընթացքում՝ անհավասար կռիվը կանգնեցնելու, ագրեսորին զսպելու և  հայ ժողովրդի հերթական կոտորածը կասեցնելու ուղղությամբ:

- Առաջին անգամ եմ Սյունիքում, շնորհակալ եմ  այստեղի գործընկերներին, որ հոգացել են, որ այցը բարձր մակարդակով անցնի, երեկվանից նկատել եմ այն ջերմ վերաբերմունքն ու ընդունելությունը, որին արժանացել եմ այստեղ:

Ձեր հնչեցրած հարցի վերաբերմամբ Չինաստանի դիրքորոշումը շատ պարզորոշ է, քանի որ և՛ Հայաստանի հետ, և՛ Ադրբեջանի  հետ Չինաստանը  բարեկամաբար է տրամադրված: Մենք հույս ունենք, որ երկու երկրները՝ ամեն մեկն իր դիրքից, պատերազմը զսպելու քայլեր կձեռնարկի: Հույս ունենք, որ երկու երկրները բանակցությունների ճանապարհով և երկխոսությունների լեզվով կկարողանան  ընդանուր հայտարարի գալ: Քանի որ երկու երկրների ջանքերով  ծնունդ առած խաղաղությունն ամբողջ տարածաշրջանի համար շատ կարևոր նախապայման է: Չինաստանը, ինչպես համաշխարհային հանրությունը, ցանկանում է, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի:

Մեր հաջորդ հարցերին ևս՝ կապված Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորածների ճակատագրերի հետ, Արցախի բնակչության գոյությունը Ադրբեջան պետության կազմում, դեսպանը հստակ պատասխաններ չտվեց՝ վկայակոչելով երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու ՄԱԿ-ի որոշումները: Եվ նորից կրկնեց միտքը, որ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանն ընդհանուր լեզու պիտի գտնեն:

- Տպավորություն ունենք, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երբեմնի դրվատելի հարաբերությունները ճաք են տվել վերջին տարիներին:

Եվ ուրեմն՝ ի՞նչ խոչընդոտներ, խանգարող հանգամանքներ կան հայ-չինական հարաբերություններում, և այն էլ՝ հիմա, երբ մեր երկիրն ու հայոց պետականությունը  կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև, - հարցրեցինք դեսպանին:

Չգիտեմ, թե ինչից եք եզրակացրել, որ հայ-չինական հարաբերություններն ինչ-որ բանով խոչընդոտվել են: Իհարկե, աշխարհի ժողովուրդները կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ լրջագույն մարտահրավերի առջև են կանգնել և կանգնած, բայց նույնիսկ այդ պայմաններում հայ-չինական բարեկամությունը կանգ չի առել: 2020 թվականի  դժվարին տարում երկու երկրների առևտրաշրջանառությունը հասավ մեկ միլիարդ դոլարի, 2021թ. այդ թիվը հասավ 1,4 միլիարդ դոլարի: Իսկ հայպետվիճվարչության տվյալներով՝ միայն այս տարվա առաջին վեց ամսում այդ թիվը հասել է 7 միլիարդի, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճը կազմել է 21 տոկոս: Երկու կարծիք չի կարող լինել, որ այդ թվերին հասել ենք երկու երկրների

համագործակցության և փոխըմբռման շնորհիվ: Թեպետ Հայաստանն ու Չինաստանն իրարից հեռու են, բեռնափոխադրումների դժվարություններ կան, բայց երկու երկրների կողմից գործնական քայլեր են արվում դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ: Նաև ասեմ, որ այդ ձեռքբերումները դժվարությամբ են մեզ տրվել:

-  «Սյունյաց երկրին» հետաքրքրում էր նաև, թե ինչ գիտեր դեսպանը Հայաստանի մասին, և արդյո՞ք այստեղ լինելուց հետո փոխվել են նրա պատկերացումները:

- Հայաստան գալուց առաջ շատ բան չեմ իմացել Ձեր երկրի մասին, բայց 2011 թվականին Չինաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ եղել եմ Հայաստանում, բնականաբար, այդ ժամանակ չէի կարող ենթադրել, որ տասը տարի հետո դիվանագիտական աշխատանքի կլինեմ այստեղ: Գիտեի, որ հայ ազգը շատ բարեկամաբար է տրամադրված Չինաստանի հանդեպ, հայկական մշակույթը և չինականն իրականում շատ նմանություններ ունեն: Հայերը նույն կերպ են վերաբերվում ընտանիքին, ընկերներին, ինչպես և մենք: Կարող եմ ասել և՛ Չինաստանը, և՛ Հայաստանը քաղաքակրթության օրրաններ են: Յուրաքանչյուր քաղաքակրթություն ունի իր գեղեցկությունը, և միասին մենք կարող ենք ստեղծել մի նոր համամարդկային արժեք: Թեև Հայաստանը տարածքով փոքր երկիր է, բայց մենք երբեք չենք փորձել քաղաքակրթությունները մեծ ու փոքր համարել և Հայաստանին վերաբերվում ենք որպես հավասար գործընկերոջ:

Վահրամ Օրբելյան

Կապան համայնքի տնտեսվարողները տարեկան պետբյուջե են փոխանցում մոտ 40 մլրդ դրամ, իսկ կառավարությունը դրանից միայն 4,5 միլիարդն է վերադարձնում համայնք

01.06.2026 14:12

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

01.06.2026 12:47

«Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»․ Ալիև

01.06.2026 12:31

Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին (Լուսանկարներ, Տեսանյութ)

01.06.2026 12:27

Հայաստանը կաշխատի ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կլինի անխուսափելի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

01.06.2026 12:25

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

01.06.2026 11:14