126 տարի առաջ այս օրը ծնվեց Եղիշե Չարենցը

13.03.2023 11:21
1197

Մարտի 13-ը Չարենցի ծննդյան տարեդարձն է: Բանաստեղծը սերունդներին թողեց բազմաժանր ստեղծագործական ժառանգություն՝ պոեզիա, արձակ, թատերական ստեղծագործություններ, թարգմանություններ: Ըստ ամենայնի նորարար էր հայ պոեզիայում՝ իր կիրառած տաղաչափական ձևերով, լեզվաոճական հնարքներով, բանաստեղծական ժանրերով:

Մեր գրական հանճարը հավուր պատշաճի թարգմանված և ներկայացվա՞ծ է համաշխարհային հանրությանը: Նման հարցով դիմեցինք բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  չարենցագետ Դավիթ Գասպարյանին: Գրականագետը նախ հայտնեց, որ Չարենցը կանոնիկ մարդկանցից և ստեղծագործողներից չէր, ինչպես Գյոթեն, Թումանյանը, մյուսները: Չարենցը այն միս ու արյունից էր, որից էին Ֆրանսուա Վիյոնը, Օսկար Ուայլդը, Պոլ Վերլենը, ստեղծագործողներ, ովքեր ազատ էին կյանքի իրենց ընկալումներով և վարքով. կարող էին նաև հասարակական չընդունված արարքներ թույլ տալ, բայց մնալ հանճարեղ…

Խնդրո առարկա հարցադրմանն անդրադառնալով՝ գրականագետը վկայակոչեց Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային հոդվածը, որում բանաստեղծը խոսում էր հայ գրականության՝ համաշխարհային գրականությունից կտրվածության մասին: Այս համատեքստում գրականագետն ընդգծեց, թե Տերյանից հետո Չարենցի միջոցով հայ գրականության զարգացումը կապվեց համաշխարհային գրականության զարգացման պրոցեսներին, թե չէ՝ մինչ այդ շատ հետ էինք: Չարենցն այդ խզումը վերացրեց, հայ գրականությունը հասցրեց մի հանգրվանի, որտեղ համաշխարհային գրականությունն էր, որտեղ ռուս առաջնակարգ գրականությունն էր:

«Չարենցի մեծությունը ոչ միայն իր հանճարն էր, այլև իր պատմական նշանակությունը: Նա գիտեր իր արժեքը, գիտեր ինքն ով է՝ որպես իր ժողովրդի ոսկե երակ, և այս առումով բացառիկ էին նրա տեղը, դերը և նշանակությունը», - նշեց մեր զրուցակիցը:

Չարենցը թարգմանվել է օտար լեզուներով և ոչ քիչ, նախ՝ ռուսերենով հաջողված թարգմանություններ կան, այնուհետև նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, Խորհրդային Միության ժողովուրդների լեզուներով: 1930-ական թվականներին Չարենցի երկու ժողովածուները ռուսերեն պիտի լույս տեսնեին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Թիֆլիսում: Բայց այդ գրքերը լույս չտեսան, քանզի 1935 թվականից Չարենցն արդեն անվստահելի մարդ էր, համարվում էր նացիոնալիստ, հակահեղափոխական, ժողովրդի թշնամի: 1935-ի մարտի 13-ին՝ իր ծննդյան օրը հեռացրին աշխատանքից, հետո՝ Հայաստանի գրողների միության շարքերից: Այդպիսին էին ժամանակները, անչափ ծանր դուրս եկավ նրա խաչը…

Չարենցն էլ է թարգմանություններ արել, հայալեզու է դարձրել հայ և եվրոպացի դասականների ստեղծագործություններ՝ Եսենին, Լերմոնտով, Պուշկին, Մայակովսկի, Նեկրասով, Գումիլյով, Հայնրիխ Հայնե, Վիկտոր Հյուգո, Էմիլ Վերհարն, Ուիթմեն: Չարենցի մասին գնահատանքի խոսքեր են հնչեցրել օտարազգի ճանաչված գրողներ: Նրա մասին ջերմորեն են արտահայտվել Մաքսիմ Գորկին, Իլյա Էրենբուրգը:

Դառնանք օրվա խորհրդին: Չարենցը երկրային կյանքում չգնահատված, դեռ ավելին՝ չհասկացված եղավ: Հալածանքի անօրինակ գրոհ էր ձեռնարկվել բանաստեղծի հանդեպ: Չգրված օրենք է՝ հասարակությունը չի ներում նրանց, ովքեր իրենից առաջ են ընկնում: Այդպիսին էր Չարենցը՝ իր մարդկային հախուռն նկարագրով, առավել ևս՝ իր թողած պոետական անկրկնելի ժառանգությամբ: Ինչևէ, գոնե ապրողներս խնկարկենք նրա հիշատակը և օրվա մի մասն անցկացնենք Չարենց ընթերցելով և պարզապես Չարենցին հիշելով:

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12