8.5 բալը գերազանցող երկրաշարժի դեպքում հնարավոր է Գեղանուշի պոչամբարի պատվարի փլուզում

13.12.2018 15:49
1257
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ «Գեղանուշի պոչամբարի հուսալիության և անվտանգության բարձրացման ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն: 
ԲՆ հայտարարում է. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին Կապանի համայնքապետարանում /հասցեն, Սյունիքի մարզ, ք. Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք/, տեղի կունենան «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքների» վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ հանրային քննարկում)»:

Հայտում մասնավորապես ասվում է. «Շրջանը գտնվում է սեյսմիկ անկայուն գոտում: Ըստ ՀՀ տարածքի սեյսմաշրջանցման քարտեզի գործունեության տարածքը գտնվում է 02-03g առավելագույն հորիզոնական արագացման գոտում»: 

Ջրային ռեսուրսներ կետում ասվում է նաև. «Ըստ «Հայէկոմոնիտորինգ»-ի «ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիթորինգի արդյունքների մասին» 2017թ. տեղեկանքի, Ողջի գետի Քաջարան քաղաքից վերև հատվածում ջուրը գնահատվել է «լավ» որակի (2-րդ դաս), Քաջարանից ներքև և Կապանից ներքև հատվածներում ջուրը «վատ» որակի է (5-րդ դաս), Կապանից վերև ընկած հատվածում՝ «միջակ» որակի է (3-րդ դաս):

Արծվանիկ գետի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարից վերև հատվածում ջուրն «անբավարար» որակի է (4-րդ դաս), իսկ գետաբերանի (Նորաշենիկ) հատվածում՝ «վատ» (5-րդ դաս)

Գեղի գետի Աջաբաջ վտակից վերև հատվածում ջրի որակը գնահատվել է «լավ» (2-րդ դաս), գետաբերանի հատվածում՝ «միջակ» որակի (3-րդ դաս):

Աղտոտումը հիմնականում պայմանավորված է ամոնիում իոնի, նիտրիտ իոնի, ցինկի, պղինձի, կադմիումի, վանադիումի և երկաթի բարձր պարունակությամբ»: 

Համառոտ տեղեկություններ պոչամբարի մասին կետում ասվում է.«Պոչամբարը հեղեղատային տիպի է, պատվարային, աստիճանաբար կառուցվող, ստեղծվել է Հյուսիսային և Հարավային արգելափակող պատվարներով»: 

Պոչամբարի հայտնաբերած խնդիրները. «Ինժեներական հետազոտությունների, կատարողական տեղահանույթների և փաստացի տվյալների նյութերի հիման վրա հայտնաբերվել են պոչամբարի փաստացի վիճակի անհամապատասխանություններ աշխատանքային նախագծին և անվտանգության պահանջներին:

Մասնավորապես՝ 2014թ. «Գեոռիսկ» ընկերության կողմից Հյուսիսային պատվարի՝ որպես 1-ին դասի հիսրոտեխնիական կառույցի փաստացի վիճակի կայունության հաշվարկի արդյունքները ցույց են տվել, որ Հյուսիսային պատվարի կայունությունն ապահովված չէ հաշվարկային առավելագույն երկրաշարժի դեպքում»:

Հյուսիսային պատվարի կայունությունը գերազանցող սեյսմիկ ազդեցության դեպքում վթարի հնարավոր հետևանքները. «8.5 բալը (հաշվարկային առավելագույն երկրաշարժ) գերազանցող սեյսմիկ ազդեցության դեպքում պատվարի ստորին բրեֆում հնարավոր է պատվարի փլուզում և պուլպայի արտահոսք, որը կարող է ծածկել պատվարից ներքև տարածքները, ներառյալ արտադրական և այլ շինություններ, հաղորդակցության և այլ ենթակառուցվածներ: Պատվարի հետ միասին կքանդվի Գեղանուշ բնակավայրի ճանապարհի՝ պատվարի վրայով անցնող հատվածը: Այդուհետ պոչերի զագվածը կարող է Ողջի գետի հունը լցվելով արգելափակել այն՝ ստեղծելով Մ2 միջպատեական նշանակության ավտոճանապարհի ջրածածկման վտանգ, ինչն ուժեղ երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակում առանձնապես վտանգավոր է, քանի որ խոչընդոտներ կառաջանան օպերատիվ արձագանքման և տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքների համար»:

Հայտում ներկայացված են նաև հուսալիության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները: «Պոչամբարի հուսալիության և անվտանգության բաձրացման համար անհրաժեշտ է ամրացնել հիմնական հիդրոտեխնիկական կառույցները, հնացած և ռեսուրսը սպառած ենթակառուցվածները նորացնել, այդ թվում՝ նորերով փոխարինել պոմպերը և խողովակաշարերը»,- մանրամասնում է նա: 

Հայտին ամբողջությամբ ծանոթացեք հղումովը: 

HayNews.am
 
 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08