Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. 30 տարի առաջ՝ հունվարի 19-ին…

19.01.2022 12:08
4411

992 թ. հունվարի 19-20-ը Ստեփանակերտի արվարձանում շարունակվող մարտերը պսակվեցին փայլուն հաջողությամբ. Կրկժանն ազատագրվեց, հայ մարտիկները դիրքեր զբաղեցրին գերիշխող բարձունքների վրա:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն.  30 տարի առաջ՝ հունվարի 19-ին…

 Այս կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը նշեց, որ Ստեփանակերտի արվարձանի վերածված հին հայկական Կրկժան գյուղը 1988-1990 թթ. դարձել էր ադրբեջանական ՄՀՆՋ-ների (միլիցիայի հատուկ նախանշանակման ջոկատ՝ ՕՄՕՆ) վտանգավոր հենակետերից մեկը, որտեղից անընդհատ գնդակոծվում էին մայրաքաղաքի բնակելի թաղամասերը և հաճախակի հարձակման ենթարկվում ծայրամասերը:

«1991թ. դեկտեմբերին Կրկժանի կրակակետերը վնասազերծելու գործողությունները ցանկալի արդյունք չունեցան: 1992 թ. հունվարի 19-ին Կրկժանում թշնամու ամրացված հենակայանի ջախջախման գործողությանը մասնակցեցին հայկական 26 ոչ մեծ ջոկատներ: Գործողությունն սկսվեց գիշերը և ընթացավ երկու ուղղություններով: Ըստ օպերացիայի հրամանատար, գնդապետ (1993-ից՝ գեներալ-մայոր) Արկադի Տեր-Թադևոսյանի՝ հաջողությանը մեծապես նպաստեցին Վարդան Ստեփանյանի շարժունակ խմբի շուրջ 40 կամավորների ձեռնարկած գործողությունները: Մասնավորապես, տարաշարժային խումբը դուրս եկավ հակառակորդի թիկունք և հանկարծակիի բերեց ադրբեջանցիներին: Դրան անմիջապես հետևեց հայկական հիմնական ուժերի հարվածը ճակատից, ինչն էլ արագ ավարտվեց հաջողությամբ:

Թշնամու դիմադրության ընկճմանը, մեր դիտարկմամբ, մեծապես նպաստեց նաև ԿՍ-19 հակակարկտային հրանոթից ուղիղ նշանառությամբ հակառակորդի կրակակետերի ճնշումը: Այդ օպերացիան ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի լուրջ հաղթանակներից էր, ինչն իր հոգեբանական ու քաղաքական նշանակությամբ գրեթե հավասարազոր էր զուտ ռազմականին:

Դրա շնորհիվ Ստեփանակերտն ազատվեց վտանգավոր արվարձանից, որն ադրբեջանական հրամանատարությունը դիտում էր իբրև ռազմական հենակետ Արցախի մայրաքաղաք ներխուժելու համար: Մյուս կողմից, ամրապնդվեցին ու բազմապատկվեցին հայ մարտիկների` հաղթանակի հասնելու հավատը, կամքն ու վճռականությունը», - ասել է Մ. Հարությունյանը:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02