Ադրբեջանի նախագահը ստորագրել է փաստաթղթի տակ, որտեղ ֆիքսված է, որ Լեռնային Ղարաբաղ կա․ Փաշինյանի պատասխանն՝ Ալիևին

18.02.2023 23:40
1499

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին, որոնք վերջինս արել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե, իբր, «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն և Ադրբեջանում չկա նման վարչատարածքային միավոր», Փաշինյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ կա, և կա նաև Լաչինի միջանցք, որը պետք է բաց լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարության համաձայն, իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այդ փաստաթղթի վրա դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Նաև այդ փաստաթղթում գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց մնա և Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։ Գիտեք, վերջերս մի քանի հայ երեխաներ փորձել են ավտոբուսով անցնել Լաչինի միջանցքով, սակայն նրանց կանգնեցրել են, և ավտոբուս են մտել դիմակավորված մի քանի ադրբեջանցիներ։ Երեխաները վախեցած էին, և դա Լաչինի միջանցքով անցնելու հայերի վերջին փորձն էր»,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանը անհիմն է համարել Ալիևի այն հայտարարությունը, թե, իբր հայերը մզկիթներ են ավերել։

« 2017 թվականին Ադրբեջանում բազմաթիվ մզկիթներ են ավերվել, որպեսզի դրանց տեղում այլ շենքեր կառուցվեն։ Խորհրդային տարիներին Ադրբեջանում ավերվել է ավելի քան 1500 մզկիթ, և Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է վճարեն խորհրդային ժամանակների պարտքերը։  Սա շատ վտագնավոր նարատիվ է, որովհետև վախենամ Ադրբեջան ցանկանում է կրոնական ենթատեքստ հաղորդել այս ամբողջ իրավիճակին։ Հակամարտության մեջ չկա կրոնական ենթատեքստ։ Հայաստանում ունենք մահմեդական փոքրամասնություն և գործող մզկիթ։ Սա  է իրականությունը»,- ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը իր ելությում օգտագործել է վիրավորական խոսույթ՝ ընդգծելով «կապիտուլյացիա» բառը։

«Տպավորություն է, թե Ադրբեջանը որդեգրել է ռևանշի քաղաքականությունը, և, միգուցե, դա է Ադրբեջանի քաղաքականությունը։ Նշվեց, որ մեր պատմությունը շատ բարդ է, և սա պատմական հանդիպում է, բայց ինչ նպատակով ենք մենք այն օգտագործում՝ ատելությո՞ւն, ագրեսիվ հռետորաբանության, թե՞ մենք ցանկանում ենք օգտագործել այս հարթակը իրավիճակը բարելավելու համար։ Կարծում ենք, որ պետք է օգտագործենք այս հարթակը կառուցողական նպատակների համար։ Հպարտ եմ, որ մեր Կառավարությունը նույնիսկ կործանարար պատերազմից հետո անցկացրեց ազատ և մրցակցային ընտրություններ։ Lուծումը ժողովորդավարությունն է, թափանցիկությունն է, երկխոսությունն է և հարգանքն է մեր տարածաշրջանի բոլոր երկրների հանդեպ»,- եզրափակեց Փաշինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40