Ռուբեն Վարդանյանը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ․ Լավրով

23.12.2022 20:54
907

Ռուբեն Վարդանյանը (Արցախի պետնախարար-խմբ.) ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները։

«Մենք բոլորս պետք է ելնենք նրանից, որ իրավիճակը բազմակողմանի է, բոլոր ներգրավված կողմերի (ադրբեջանական, հայկական, ղարաբաղյան  եւ ռուսական) հասարակական կարծիքը նույնպես կարեւոր է։ Առավել եւս, որ տարբեր աղբյուրներից, չեմ կոնկրետացնի՝ որ աղբյուրներից, անընդհատ կշտամբանքներ են հնչում՝ ուղղված ռուս խաղաղապահներին, որոնք աշխատում են շատ բարդ պայմաններում։ Հաշվի առնելով ե՛ւ այս, ե՛ւ մյուս, ե՛ւ  երրորդ կողմից մշտապես հնչող պահանջները,  պետք է խստորեն առաջնորդվել եռակողմ պայմանավորվածություններում ամրագրված ընթացակարգերով։

Այս ամբողջ խնդիրը ժառանգվել է առաջին հերթին Խորհրդային Միությունից, բայց այսօրվա դրությամբ այդ ժառանգությունը վճռորոշ կերպով որոշվում է Խորհրդային Միության փլուզմամբ։ Հանքերը, որոնց մասին խոսվում է, գործում են խորհրդային տարիներից։ Այլ կերպ ասած, այնտեղ խորհրդային տարիներին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր կազմում, ձեռնարկություններ էին աշխատում, բայց հիմա դրանք, ըստ երեւույթին, վերածվել են գործարարների, որոնք, ինչպես հասկանում եմ, մինչեւ հիմա այնտեղ են գտնվում։ Այսինքն՝ սա ժառանգված խնդրի մի մասն է, եւ այն վերջնականապես լուծել, իհարկե, կարելի է միայն խաղաղության պայմանագիր կնքելով եւ իրավական այս հարցում համարձակ կետ դնելով։ Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է անգործ մնալ, եւ, ինչպես նշեց Ջեյհուն Ազիզովիչը,  մի քանի շաբաթ առաջ ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղարաբաղի տարածքում գտնվող հանքերից մեկը բնապահպանների խմբի այցելություն կազմակերպել։ Ցավոք, այդ պայմանավորվածությունը ձախողվել է, բայց ոչ ադրբեջանական կողմի, ոչ էլ ռուս խաղաղապահների մեղքով․․․Հաղորդվել է, որ ԼՂ ղեկավարությունը չի ցանկանում ներկա պահին ընդունել նման պատվիրակություն։ Ես չգիտեմ՝ ով է ներգրավված դրանում։ Ջեյհուն Ազիզովիչը հիշատակեց պարոն Վարդանյանի անունը։ Նա ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ․․․Ռուսական իշխանությունը որեւէ կապ չունի պարոն Վարդանյանի հետ։ Նրա խնդրանքով օրերս ստորագրվել է նախագահի հրամանագիրը, նա այլեւս ՌԴ քաղաքացի չէ։ Եվ մենք ԼՂ մեկնելու եւ այնտեղ որեւէ քաղաքական կյանքի մասնակցելու նրա որոշման հետ որեւէ կապ չունենք եւ չենք պատրաստվում ունենալ։ Բայց եւս մեկ անգամ ընդգծեմ, որ կարեւորն այն մնացած հարցերի լուծումն է, որոնք գալիս են դեռեւս խորհրդային տարիներից։ Եվ երբ Հայաստանի եւ Ադրբեջանի մեր գործընկերները հանդիպեցին Պրահայում, այնուհետեւ Վաշինգտոնում, նրանք հայտարարություններ ընդունեցին։ Ի դեպ, դա նույնպես տեղի ունեցավ Բաքվի հասցեին Երեւանի պահանջների ֆոնին, սակայն դա չխանգարեց հայ նախարարին մեկնել Պրահա, Բրյուսել եւ Վաշինգտոն եւ զբաղվել կոնկրետ աշխատանքով՝ առանց նախապայմանների․․․Բայց այդ փաստաթղթերում, ըստ իս՝ առաջին անգամ, Ադրբեջանի եւ Հայաստանի անունից Պրահայում ամրագրվեց, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը կհենվի մի շարք առանցքային սկզբունքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Այդ մասին եւս այսօր խոսել ենք, եւ ես պարզապես այլ խոչընդոտներ չեմ տեսնում՝ վերջապես խաղաղության պայմանագրին պրոֆեսիոնալ կերպով պատրաստվելու համար»,-ասել է Լավրովը։  

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40