Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը նշել է, թե ինչի կարող է հանգեցնել «Զանգեզուրի միջանցքի» բացումը

08.09.2024 12:44
766

Բաքվում Իրանի նախկին դեսպանը, ընդգծելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշման հստակեցման անհրաժեշտությունը, ասել է, որ արևմտյան լրատվամիջոցներն օգտագործում են այդ հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները խաթարելու համար։

Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում իրանցի քաղաքական փորձագետ և նախկին դիվանագետ Մոհսեն Փաքայինն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ռուսաստանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին։ «Պետք է հստակեցվի Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի Ադրբեջան այցից հետո»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ կարծիք կա, որ Պուտինի մեկնաբանություններից հետո «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, և Իրանի սահմանը անմիջապես կփոխվի, և երկիրը կկանգնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացող խնդիրների առաջ։ 

«Թեև Ադրբեջանն ու Ռուսաստանը մեր բարեկամներն են, սակայն նախ և առաջ մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը և բանակցությունների մեջ մտնենք Մոսկվայի և Բաքվի հետ՝ անորոշությունները վերացնելու համար, որպեսզի հասկանանք նրանց մտադրությունները և բացասական վարքագիծ չդրսևորենք, քանի դեռ հարցը չի պարզվել»,- ասել է նա։

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մի քանի ուղով։

Նրա կարծիքով, Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գործողությունները կարող են լինել միջանցքի բացման ուղիներից մեկը, ինչը կհանգեցնի Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, և այս դեպքում կխախտվեն նաև Իրանի և Հայաստանի միջազգային սահմանները։

«Եթե նման իրադարձություն տեղի ունենա, ապա արևմտյան երկրներն անպայման կօգնեն Հայաստանին, և տարածաշրջանում նոր պատերազմ կսկսվի, ուստի չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որ տարածաշրջանում նոր պատերազմ լինի, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը վերջերս ավարտեցին Ղարաբաղյան պատերազմը և խաղաղության պայմանագիր են ստորագրում, և երկու կողմերն էլ հայտարարել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ուստի «Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է»,- ասել է նա։

Բաքվում Իրանի նախկին դեսպանը կարծում է, որ երկրորդ ուղին կարող են ինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, որոնց միջոցով Հայաստանի ազգային ինքնիշխանության շրջանակներում Ադրբեջանը կարող է մուտք ունենալ Նախիջևան։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22