Ադրբեջանը ամեն կերպ ձգտում է Շուշիից վերացնել հայկական հետքը. Արցախի ԿԳՄՍՆ

25.03.2021 11:39
1247

Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը գրում է.

«Ադրբեջանի ղեկավարությունը, անտեսելով ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում գործող և համամարդկային ժառանգության պահպանման առաքելությամբ կյանքի կոչված միջազգային կազմակերպություններին, ամեն կերպ ձգտում է Շուշիից վերացնել հայկական հետքը, սպանել հայոց բերդաքաղաքի ֆենոմենը: Պետական մակարդակով իրականացվող մշակութային ջարդի քաղաքականությունից զերծ չմնաց նաև Կանաչ ժամ եկեղեցին, որը պայթեցվել ու պղծվել է պատերազմական գործողությունների ավարտից հետո:

Հայ ժողովրդի բազմաբնույթ ու բազմաշերտ մշակութային բազմադարյան կենսագրության մեջ յուրօրինակ տեղ ու դեր ունի Շուշի քաղաքը: Թեկուզև գտնվելով քաղաքական բարդ զարգացումների կիզակետում, այնուամենայնիվ հայոց բերդաքաղաքը հասարակական, քաղաքական տպավորիչ զարգացումներով ու տնտեսական, մշակութային աննախադեպ ձեռքբերումներով նոր լիցք հաղորդեց հայ ժողովրդի ստեղծագործ ոգուն՝ վերածվելով հայ մշակույթի նշանավոր կենտրոնի: Շուշիի մշակութային կյանքի վերընթացին իրենց առանցքային նպաստն են բերել եկեղեցիներն ու վանքերը, որոնց թվում էր նաև Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց եկեղեցին:

Շուշիի Ներքին թաղում գործում էր քարաշեն Սբ. Աստվածածնի եկեղեցին: 1827-1849 թվականներին եկեղեցու քահանան էր Դավիթ Հովհաննիսյան Բաղդասարյանցը: Ներքին թաղում կար նաև մի սրբավայր՝ անհայտ նահատակի գերեզմանը, որը հայտնի է «Քամու խաչ» անունով: 19-րդ դարի սկզբներից թուրքերի կողմից ճնշումները մեծացան և ծագումով ղարաբաղցի, տեղացի հայերը ստիպված 1840 թվականին տեղափոխվեցին Վերին թաղ : Վերին թաղ տեղափոխվելուց հետո նրանք 1840թ. կառուցում են փայտաշեն եկեղեցի:

Շուշեցի եղբայրներ Հովհաննես և Բաբա Հունանյանները ցանկություն էին հայտնել Վերին թաղում իրենց միջոցներով կառուցել նոր եկեղեցի:

1847-1857 թվականներին նույն սրբատեղիում կառուցվեց արդեն քարաշեն, խաչաձև գմբեթավոր Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Կանաչ Ժամը: Այն հայտնի է նաև Ղարաբաղցոց եկեղեցի անունով: 1905թ. եկեղեցու վանահայրը եղել է Հովհան Հովակիմյան Ղահրամանյանցը: 1878-1910 թվականներին Կանաչ Ժամի միաբաններից էր Հովհաննես ավագ քահանա Տեր Գևորգյան Տեր Գրիգորյանցը, 1890-1910 թվականներին` Մուշեղ ավագ քահանա Վարդապետյանցը, 1865-1910 թվականներին` Դանիել քահանա Տեր-Հակոբյան Տեր Գրիգորյանցը, 1901-1910 թվականներին` Սամվել քահանա Գասպարյանցը, 1915 թվականին` Պետրոս Տեր Հովհաննիսյանցը:

Եկեղեցին 1999թ. վերանորոգվել է ու վերաբացվել է և գործում էր մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական ագրեսիան»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40