Ադրբեջանը խաղում է գերիների ճակատագրերի հետ, իսկ միջազգային հանրությունը լռում է. Դավիթ Բաբայան

29.11.2018 15:32
1143

Այն ինչ է տեղի ունենում Ադրբեջանում Ղարաբաղի եւ Հայաստանի քաղաքացիների հանդեպ, որոնք այս կան այն պատճառներով հայտնվել են ադրբեջանական կողմում, ոչ այլ ինչ է, քան շաբաշ մարդասիրության եւ մարդկության դեմ: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական իշխանությունների կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի վրա ճնշում գործադրելու փորձերը եւ այդ նպատակով գերիներին օգտագործելը: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին հրապարակել էին գերի Արսեն Բաղդասարյանի հետ հարցազրույցը:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ բոլոր հիմնական միջազգային փաստաթղթերը խստորեն արգելում են գերի ընկած անձին հասարակության ուշադրության օբյեկտ դարձնել: «Սակայն Ադրբեջանում դրան անգամ նվազագույն կարեւորություն չեն տալիս: Այս երկրի իշխանությունները խաղում են գերիների ճակատագրերի հետ, նրանց օգտագործում են իրենց սեփական նպատակների համար: Իսկ հիմնական նպատակն է ազատել երկու ահաբեկիչներին եւ հետագայում հերոսացնել, ինչպես դա ավելի վաղ տեղի ունեցավ մեկ այլ հանցագործի հետ այլ հանգամանքներում:

Եթե Ադրբեջանում իսկապես մտահոգված են տարածաշրջաում խաղաղության պահպանման հարցերով, եթե նրանք իսկապես սահմանների երկայնքով հանգիստ իրավիճակ են ուզում, ինչու այդ դեպքում  չեն ցանկանում հրաժարվել իրենց ահաբեկչական գործողություններից, հրաժարվում են միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրումից:

Որովհետեւ Ադրբեջանի իշխանություններն անգամ չեն մտածել հրաժարվել իրենց հայատյաց քաղաքականությունից եւ գլխավոր նպատակը, ինչպես եւ նախկինում Արցախի պետականության ոչնչացումն է», - ընդգծեց Բաբայանը:

Նրա խոսքով, մյուս ոչ պակաս կարեւոր եւ մտահոգիչ հանգամանք է միջազգային հանրության լիարժեք պասիվությունը:

«Այլ, շատ ավելի քիչ կարեուր հարցերով տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից կարելի է բազմաթիվ մեկնաբանություններ եւ կոչեր լսել: Իսկ այստեղ, երբ խոսքը մարդկային ճակատագրերի մասին է, նրանք քար լռություն են պահպանում: Կարելի է ենթադրել, այստեղ «խավիարային դիվանագիտություն» են գործի դրել, հետեւաբար հարցը խորը եւ ուշադիր ուսումնասիրման կարիք ունի: Իսկ ընդհանուր առմամբ, դա սարսափելի է», - ասաց Բաբայանը:

Անդրադառնալով Արսեն Բաղդասարյանի հարցազրույցի բովանդակությանը՝ Դավիթ Բաբայանը շեշտեց, որ այն, անկասկած, տրվել է ճնշման եւ խոշտանգման ներքո: «Գերեվարության մեջ լինելով՝ Բաղդասարյանը փաստացի անելանելի վիճակում է եւ ասում է այն, ինչ իրենից պահանջում են ասել»,- նշեց Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջում է գերիներին փոխանակել «բոլորին բոլորի հետ»: Ներկայումս Ադրբեջանում են գտնվում երեք հայեր՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը, Հայաստանի երկու քաղաքացի՝ Զավեն Կարապետյանը (տղամարդը հոգեկան խնդիրներ ունի) եւ Կարեն Ղազարյանը (նա նույնպես հոգեկան խնդիրներ ունի): Այս պատճառով տարբեր կարգի հայտարարություններ կատարելու համար թիրախավորվել է Բաղդասարյանը, այլապես անմիջապես նկատելի կլիներ, որ Բաքուն կազմակերպում է թատերականացված ներկայացում:

Փաստորեն, Հայաստանում գերի ադրբեջանցիներ չկան: Կա մեկ գերի Լեռնային Ղարաբաղում՝ դիվերսանտ Էլնուր Հուսեյնզադեն եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատարանով դատապարտված Ադրբեջանի երկու քաղաքացի՝ Դիլհամ Ասքերովը եւ Շահբազ Գուլիեւը: Հենց Ասքերովի եւ Գուլիեւի կալանավորվելուց եւ դատապարտվելուց հետո Ադրբեջանը միակողմանի կարգով հրաժարվեց դեռեւս 90-ական թվականներին ղարաբաղյան հակամարտության կողմերի ընդունած գերիներին հայրենիք (կամ նրանց ցանկությամբ երրորդ երկիր) հանձնելու պրակտիկայից: Պնդելով Ասքերովի եւ Գուլիեւի վերադարձի ամսին՝ Ադրբեջանը հետագայում մտադիր է հանցագործներին հերոսացնել:

news.am

 

 

 

 

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08