Ալեն Դավթյան. «Հողը երբեք պարտք չի մնում…»

25.11.2022 12:24
4551

Խոր աշնան համար անսովոր բարենպաստ եղանակ է Քաջարանց գյուղի բարձունքներում, միայն բարձրաբերձ Կապուտջիղն է ճերմակաթույր հանդերձանքով: Գյուղից դեպի արևմուտք՝ դեպի Կապուտան լիճ երթի ելած լեռնագագաթների ստորոտում, մասնագիտությամբ տնտեսագետ և ճարտարագետ Ալեն Դավթյանը մոտ ութ հեկտար տարածության վրա այգի է հիմնել: Այստեղ ավանդաբար բանջարաբոստանային մշակաբույսեր են աճեցվել՝ կաղամբ, ճակնդեղ, կարտոֆիլ… Բայց Ալենն իր համառությամբ կոտրեց այդ կարծրատիպը՝ ապացուցելով, որ ծովի մակարդակից 2050 մետր բարձրության վրա կարելի է մրգաստան ստեղծել…

«Ի՞նչ է եղել նախկինում,- բացատրում է,- մարդկանց մի փոքրիկ հողատարածք էին հատկացնում, լոբի ու կարտոֆիլ էին ցանում, դրանով բավարարվում: Ոչ մեկի մտքով չէր անցնում այստեղ լրջորեն պտղաբուծությամբ զբաղվել»,- ներկայացնում է այգու ստեղծման պատմությունը:

Տնկիներն այս անգամ ներկրել է Աբովյանի Կամարիս գյուղի տնկարանից, որ համարյա գտնվում է նույն  բարձրության վրա, ինչ իր ստեղծած այգին, որտեղ այցելած լրագրողներիս բացատրում է, թե, օրինակ, Արտաշատից և Աշտարակից ներկրած շիվերը Քաջարանցի բարձունքներում չեն արդարացնում:

Մեր այցելության օրը (նոյեմբերի 24) հսկայական այդ տարածությունում իր հետ չորս հոգի էին աշխատում՝ Ռուբիկ Մուսայելյան, Կարեն Հակոբյան, Սիսակ Հակոբյան, Հենրիկ Հարությունյան:

Հինգ տարի առաջ բոլոր ծառատեսակները փորձարկել է, օրինակ, ծիրան ու դեղձ է տնկել և բերք ստացել, բոլոր տնկիները բացի նշենուց հարմարվել են նոր միջավայրին և կլիմայական պայմաններին: Ընդհանուր առմամբ՝ մրգաստանում արդեն 15 հազարից ավելի տնկի է մշտական գրանցում ստացել, ի դեպ, դրսից ներկրած տնկիներից նա բաժին է հանում իր համագյուղացիներին:

Մեզ հետ զրուցելիս նրա ձեռքին «Անտառային գեղեցկուհի» տանձենու տեսակն է, իսկ քիչ հետո չորացած, ավելորդ ոստերն է մկրատով հեռացնում: Ասում է, թե հետևում է, որ ծառերը չհիվանդանան, սրսկումներ է անում, բայց բարձրադիր այդ գոտում ծառերը «հակված» չեն հիվանդանալու:

Նոր փորված փոսերի մոտ տնկիների կապեր տեսանք. հաղարջենիներ են, որոնք Կապուտջիղի ստորոտից է բերել, վայրի հաղարջը ևս արդարացրել է սպասումները: Բայց տեղեկացնում է, որ իր այգուց ավելի ցածր տարածքներում վայրաճ այդ հաղարջենիները բերք չեն տալիս:

Իսկ արդյո՞ք հատուցվելու են չարչարանքները: Նախ մտորում է, հետո վստահորեն բարձրաձայնում. «Հողը երբեք պարտք չի մնում»:

Այնուամենայնիվ, այգեգործությամբ զբաղվելը նաև ոլորտի գիտելիքներին տիրապետել է ենթադրում: Ասում է, որ նախ սեփական փորձով է հմտանում, նաև գյուղատնտես ընկերներ ունի Աբովյանում, որոնցից անհրաժեշտ խորհրդատվություն է ստանում:

Տնկիները ձեռք է բերում երկու հազար դրամով, բայց, ասենք «Հիբրիդ» խնձորենու տնկին 60 հազար դրամ արժե, առայժմ թանկարժեք այդ տնկիից երեքն է գրանցում ստացել այգում:

Ալեն Դավթյանը Քաջարանց գյուղի աշուղ Դավթի տոհմից է սերում. գերդաստանը բազմաթիվ հայտնի մարդիկ է տվել, նման գերդաստանի շառավիղը չէր կարող որևէ ոլորտում հայտնի չլինել: Թեև տնտեսագիտական կրթություն է ստացել, բայց սահուն անցում է կատարել դեպի գյուղատնտեսություն, ու նրա ջանքերը պտուղներ են տվել և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով: Քիչ բան չէ՝ մարդկանց մեջ կոտրել կարծրատիպը և համոզել, որ Քաջարանցի բարձունքներում կարելի է հաջողությամբ այգեգործությամբ զբաղվել…

Ցավոք, ծնողները վաղաժամ հեռացել են երկրային կյանքից, և ի՞նչ իմանաս՝ գուցե ցանկանում է այսպես անմահացնել վաղամեռիկ ծնողների հիշատակը:

Բարենպաստ եղանակը հնարավորություն է ընձեռել (նախորդ տարիներին այս ժամանակ տեղանքում հաստ շերտով ձյուն էր նստած) ծառատունկ անել:

Մի փոքրիկ գաղտնիք բացենք, օգոստոսի կեսին ևս մրգաստանում էինք ու այգու մրգերը համտեսելու հնարավորություն ունեցանք, մանավանդ տպավորիչ էր անուշահամ ծիրանը:

Ի դեպ, այգին ոռոգվում է լեռներից հոսող քաղցրահամ ջրով, որ դեռ չի հասցրել աղտոտվել, և, ինչպես տեղեկացանք, վերջին մեկ ամսում  1300 մետր երկարությամբ նոր առու են քաշել, ջուրը հասցրել մրգաստան:

Մի բան էլ նկատեցինք՝ այգու երկայնքով բարդու շիվեր էին տնկված: Երբ դրանք հասակ առնեն, իրենց սաղարթներով այգու պտղատու ծառերը կպաշտպանեն ուժգին քամիներից, որոնք այս կողմերում սովորական երևույթ են:

Էլ բան չի մնում, քան մտովի պատկերացնել, թե տարիներ հետո խստահայաց լեռնագագաթների ներքո այստեղ ինչ բուրաստան է լինելու…

Մի հանգամանք ևս չենք ուզում անտեսել. այս հրաշալի այգու տարածք հասանք Քաջարան քաղաքի պատվավոր քաղաքացի, քաջարանյան սպորտի (մանավանդ ըմբշամարտի) նվիրյալ Մերուժան Աթայանի ուղեկցությամբ: Հաջորդ օրը Քաջարանում ըմբշամարտի մրցում պիտի անցկացվեր մարզի պատանի ըմբշամարտիկների մասնակցությամբ: Աթայանն անընդհատ հեռախոսազանգեր էր ստանում, կազմակերպչական ցուցումներ տալիս, չէր կարելի չնկատել նրա բազմազբաղությունը: Բայց Մերուժանը, որպես մեր թերթի բարեկամ և հին ընկեր, իր պարտքը համարեց մեր կողքին լինել: Դեռ ավելին, հայրենի եզերքի լավատեղյակությամբ նաև օգտակար լինել, հայրենի գյուղի և նրան հարող լեռնաշխարհի վերաբերյալ իր գիտելիքները փոխանցել մեզ, ինչի համար երախտագիտություն ենք հայտնում:

Այգուց իջնելիս պարտք համարեցինք լուսանկարչական ապարատի օբյեկտիվին հանձնել լեռնային բնապատկերներ, ձյունապատ Կապուտջիղի պատկերը: Նաև Համո Սահյանի «Երկիրն ավետյաց» բանաստեղծության վերջին քառատողը հիշեցինք.

Իմ երազները՝ ծիածանաթև

Իմ երազները՝ շատ էին թեթև,

Իմ երազները գնացին, մեռան

Քարանձավներում Կապուտջիղ լեռան:

Վահրամ Օրբելյան

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

01.06.2026 12:47

«Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»․ Ալիև

01.06.2026 12:31

Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին (Լուսանկարներ, Տեսանյութ)

01.06.2026 12:27

Հայաստանը կաշխատի ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կլինի անխուսափելի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

01.06.2026 12:25

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

01.06.2026 11:14

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

01.06.2026 11:11