ԱՄՆ-ը չի կարող հանդուրժել ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների որևէ սպառնալիք․կոնգրեսականներ

23.06.2023 16:50
729

ԱՄՆ Կոնգրեսում`Թոմ Լանթոսի անվան մարդու իրավուքների հարցերով հանձնաժողովն օրերս քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ քննադատելով Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները:

Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Միացյալ Նահանգները պարզապես չի կարող հանդուրժել ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների որևէ սպառնալիք՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Թոմ Լանթոսի անվան մարդու իրավուքների հարցերով հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը՝ իր գլխավորած հանձնաժողովում «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» խորագրով լսումների ժամանակ:

Անդրադառնալով հակամարտության պատմությանը՝ կոնգրեսականը նշել է, որ երկու անգամ անձամբ է իր մտահոգությունները փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Բաքու կատարած այցերի ընթացքում: Սմիթի խոսքով, առաջիկայում այս թեմայով կկազմակերպվեն նոր լսումներ, որին կհրավիրվեն նաև ԱՄՆ կառավարության ներկայացուցիչիները:

«Այսօր Լեռնային Ղարաբաղում փոքրաթիվ ու խոցելի բնակչություն է՝ շրջապատված Ադրբեջանի հզոր բանակով, որին աջակցում է Թուրքիան: 2020 թվականից Ադրբեջանը սեղմում է օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ադրբեջանական ուժերը բռնազավթել են [Լեռնային Ղարաբաղի] տարածքի զգալի մասը, անգամ՝ բուն Հայաստանի տարածքը»,- ասել է Սմիթը:

Հանձնաժողովի դեմոկրատ համանախագահ, կոնգրեսական Ջեյմս ՄըքԳովերնը ևս անդրադարձել է հակամարտության պատմությանը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն իրեն զգում է խոցելի և սպառնալիքի առջև․ «Ի՞նչ ենք մենք անում այս առումով: Ո՞րն է այստեղ մարդկային անհրաժեշտ արձագանքը: Դա քաղաքացիական իրավունքների պաշտպանության ապահովումն է, ինչը նշանակում է ձեռնարկել ցանկացած գործողություն, որի շնորհիվ կարող ենք կանխել լարվածության հետագա աճը, որը կարող է հանգեցնել նոր պատերազմի կամ ավելի շատ վայրագությունների»:

Լսումներին իր գրավոր խոսքով հանդես եկած կոնգրեսական Ադամ Շիֆը խորապես մտահոգված էր, որ Լեռնային Ղարաբաղը «սակարկության առարկա է դարձել խաղաղ բանակցություններում՝ առանց որևէ ներկայության, և սա հակասում է ԱՄՆ արժեքներին ու միջազգային իրավունքին»։

«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Արցախում մարդու իրավունքների պաշտպանության համար՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, կոչ անելով Ադրբեջանին անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանը Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման համար, այդ թվում՝ պատժամիջոցների և Ադրբեջանին տրամադրվող օգնության դադարեցման միջոցով, և [Միացյալ Նահանգները պետք է ] ապահովի Արցախի ժողովրդի պաշտպանությունն ու ինքնորոշման իրավունքը»,- գրել է կոնգրեսականը:

Հայկական հանձնախմբի դեմոկրատ համանախագահ Ֆրենք Փալլոնը լսումների ժամանակ քննադատել է Բաքվի քաղաքականությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, իսկ հայկական հանձնախմբի հանապետական համանախագահ, կոնգրեսական Գաս Բիլիրաքիսն էլ կարևորել է 907-րդ բանաձևի կիրառումը․դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը:

«Նա [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը] ակնհայտորեն կանխամտածված քայլեր է ձեռնարկում՝ բնիկ հայ բնակչությանը Արցախից վտարելու և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ [կյանքով] ապրելու հնարավորությունից: Այն էթնիկ զտումների հստակ նշան է, որը մենք չպետք է անտեսենք»,- ասել է Փալլոնը։

«Արադարացված չէ [907-րդ բանաձևի կիրառումից] շարունակաբար հրաժարվելը, քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է այդ տեխնիկան Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմ մղելու, անմեղ հայերի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու և ներկայում [Լաչինի միջանցքը] արգելափակելու համար»,- հայտարարել է Բիլիրաքիսը:

Լսումներին հրավիրված բանախոսները ևս կոչ են արել ԱՄՆ իշխանություններին կիրառել վերոհիշյալ բանաձևն ու դադարեցնել ռազմական օգնության ցուցաբերումը Ադրբեջանին:

ԱՄՆ նախկին սենատոր և կրոնի ազատության հարցերով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը լսումների ժամանակ առաջարկել է կազմել «Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների ակտ»: Այս օրենքը, ըստ Բրաունբեքի, պետք է հստակ սահմանի Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը պաշտպանող նվազագույն չափանիշները։ Նա նաև առաջարկել է Լեռնային Ղարաբաղ ուղարկել կոնգրեսական պատվիրակություն՝ հայտարարելով, որ վերջերս արգելվել է իր և իր պատվիրակության մուտքը Լեռնային Ղարաբաղ։

«Ունեք 120 հազար քրիստոնյա, որոնք շրջափակված են Ադրբեջանի կողմից: Դա հակասում է խաղաղության համաձայնագրին, հակասում է Արդարադատության միջազգային դատարանի բացահայտումներին, ու չնայած դրան՝ [շրջափակումը] շարունակվում է»,- ընդգծել է նա:

Լսումներին քննադատություն է հնչել նաև Թուրքիայի հասցեին: Ըստ վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիփսի, Թուրքիան գործում է ընդդեմ ԱՄՆ շահերի, զինել է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, իսկ Էրդողանի ռեժիմը իր մասնակցությունն ունի հակահայկական նախաձեռնություններում։

Լսումներին ներկա կոնգրեսականներն ու բանախոսները դեմ են արտահայտվել Թուրքիային «F-16» կործանիչների տրամադրմանը:

Մայքլ Ռուբինի խոսքով, Թուրքիան այսօր չի գործում ի շահ ՆԱՏՕ-ի: Խոսելով Ադրբեջանում առկա ավտորիտար համակարգի մասին՝ նա ընդգծել է, որ Բաքվի գորոծողությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայության դեմ նման են Ռուսաստանի այսօրվա գործելաոճին, որը ձգտում է ապացուցել, որ ժողովրդավարական ուղին ընտրած երկրները պետք է կրեն տարածքային կորուստներ:

«Չպետք է օգնենք Ռուսաստանին՝ տարածաշրջանին նման ուղերձներ հղելու։ Հետևաբար, կարևոր է սկսել առաջնահերթություն տալ ժողովրդավարությանը և այն երկրներին, որոնք ձեռնարկում են ճիշտ քայլեր [այս հարցում], այլ ոչ թե բռնապետություններին, որոնք, ըստ «Freedom House»-ի, սակավ ազատ են, քան նույնիսկ այսօրվա Ռուսաստանը»,- հայտարարել է տեսակապի միջոցով լսումներին մասնակցող Ռուբինը:

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կոչ է արել ամերիկացի դիվանագետներին «արգելափակել թուրքական և իսրայելական սպառազինության վաճառքը Բաքվին»:

«Մինսկի խմբի բոլոր անդամները, իսկ Թուրքիան տեխնիկապես այդ խմբի անդամ է, հիմնականում համաձայնել էին պահպանել ռազմական հավասարակշռությունը Կովկասում։ Ռուսաստանը, իհարկե, ամենամեծ դերը խաղաց երկու կողմերին զենք մատակարարելու հարցում, բայց երբ տեղ հասան իսրայելական ու թուրքական բարձր տեխնոլոգիական անօդաչուները և այլ սարքավորումներ, էլ չեմ խոսում «F-16»-ների մասին, այն իսկապես փոխեց իրավիճակը, և հասանք այնտեղ, ուր գտնվում ենք»,- ասել է Էվանսը:

Ըստ նախկին դեսպանի՝ այսօր հիմնական խնդիրն է գտնել լուծումներ Լեռնային Ղարաբաղում հայությանը պահելու համար՝ «հավանական ցեղասպանության պայմաններում»։ Նա առաջարկում է ամերիկյան կողմին ամենաբարձր մակարդակներում ուղիղ երկխոսել Բաքվի հետ ու հստակ պարզաբանել՝ Ղարաբաղում հայերի էթնիկ զտումը միանշանակ անընդունելի է Միացյալ Նահանգների համար:

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00