Ամուլսարը չի կարող բնակատեղի լինել «Ապոլո» թիթեռի համար. նախարարը ներկայացրեց ուսումնասիրության նախնական արդյունքները

07.09.2018 15:31
1268

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկի հիման վրա լրացուցիչ ուսումնասիրություններ է կատարել Ամուլսարի հանքավայրի տարածքում: Օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հայտնեց, որ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Ամուլսարի տարածքում տեսչական մարմնի կողմից հայտնաբերված «Ապոլո» թիթեռի համար այդ տարածքը բնակավայր չի կարող լինել, իսկ հայտնաբերված բույսը եղել է ոչ թե «Ոզնաթուփ մեխակ», այլ այդ ընտանիքին պատկանող մեկ այլ բույս, որը կարմիր գրքում գրանցված չէ:

«Տեսչական մարմնի կողմից արված ուսումնասիրության հետ կապված իմ հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ներգրավվել են գիտնականներ գիտությունների ազգային  ակադեմիայից, բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, տեսչական մարմնի՝ Վայոց Ձորի  տեղամասի ղեկավարը, ով հանդիսացել է այդ ստուգումների  ղեկավարը, վայրի բնության հիմնադրամի աշխատակիցները, այն անձինք, ովքեր գտել էին այդ տեսակները: Նաև ներգրավել ենք Մոսկվայի պետական համալսարանի ներկայացուցիչ Դանչենկոյին, ով Հայաստանի բույսերի կարմիր գրքի թիթեռների բաժնի ղեկավարն է: Այս խումբը եղել է այդ վայրում սեպտեմբերի 4-ին, ուսումնասիրությունները կատարել են, բերել են արձանագրություններ, որ այս հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը, իսկ տվյալ վայրը չի կարող հանդիսանալ թիթեռի բնակավայր: Բացի այդ, տրվել է եզրակացություն, որ այդ տարածքում խոնավությունը նույնպես բավարար չէ, որպեսզի թիթեռն ապրի այնտեղ: Մենք ԱԻՆ-ից վերցրել ենք վերջին 5 տարիների ջերմային ֆոնի մասին տեղեկատվությունն այդ տարածքում, տվել ենք, որպեսզի ուսումնասիրեն՝ արդյոք այդ պայմաններում թիթեռի ձվադրման համար բավարար ջերմաստիճան կա: Սրա վերաբերյալ  նույնպես բացասական եզրակացություն ենք ստացել: «Ոզնաթուփ մեխակի» մասով ֆիքսվել է, որ բույսը ոզնաթուփ մեխակը չէ, սակայն այդ ընտանիքի պատկանող այլ բույս, իսկ դա կարմիրգրքային բույս չէ »,- մանրամասնեց նախարարը:

Նա հավելեց, որ վերոնշյալ արձանագրությունները իրենք ստացել են հաշվետվությամբ՝ շեշտելով, որ սա նախնական տեղեկատվություն է, որը փոխանցելու են տեսչական մարմնին: Նախարարն ընդգծեց, որ այս արձանագրությունները մեզ ներկայացվել է հաշվետվությամբ: Նրա խոսքով՝  սա  նախնական տեղեկատվություն է, որը կփոխանցեն տեսչական մարմնին:

 

1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40