Անկախ ամեն ինչից ..., կամ առաջարկության կարգով

28.05.2019 16:54
1132

«Սյունյաց  երկիր»  թերթի  10.05.2019թ.  10-րդ  համարում  կարդացի  Գորիսի  պետական  համալսարանում  2019/2020  ուս.  տարվա  բակալավրիատի  առկա ուսուցմամբ  ընդունելության  հայտարարությունը: Իհարկե  ուրախալի  է,  որ  մասնագիտությունների  շարքում  կար  նաեւ  իրավագիտությունը.  չէր  վերացվել  (ցավալի  կամ  ավելի  ճիշտ  սխալ  է,  որ  «Իրավագիտություն»  մասնագիտության  գծով  ինչպես  նախորդ  տարիներին,  այնպես  էլ  այս  տարի  անվճար  տեղ  չկա. հայտարարած  բոլոր  մասնագիտությունների  մեջ  միայն  իրավագիտությունն  ու  դեղագործական  քիմիան  են,  որ  անվճար  տեղեր  չունեն.  իսկ  դա  հայտնի  չափով  բացասական  է  ազդում  մասնավորապես  «Իրավագիտություն»  մասնագիտության  կայացման  հարցում).  թեպետ  ուսման  վարձը  նախորդի  համեմատ  ոչ  մեծ  չափով,  բայց  եւ  այնպես  մեծացել  է՝  կազմել  440 հազ.: Սյունիքի  սոցիալ-տնտեսական  վիճակի  (աղքատության  եւ  գործազրկության  մակարդակով  Սյունիքը  երկրորդն  է  ՀՀ-ում…)  առումով  բավական  բարձր  են  նաեւ  մյուս  մասնագիտությունների  գծով  ուսման  վճարները՝  օր.՝  «Տարրական  կրթություն  եւ  մեթոդիկա»՝  360 հազար, «Հայոց  լեզու  եւ  գրականություն»՝  320 հազար,  «Անգլերեն  լեզու  եւ  գրականություն»՝  370 հազար  (չինարեն  են  սովորում,  ինչ  է...): Որոշ  մասնագիտությունների  գծով  ուսման  վարձը  նկատելիորեն  ցածր  է՝  օր.՝  «Կենսաբանությունը»՝  240 հազար,  «Մաթեմատիկա»՝  240 հազար  եւն: Անշուշտ  չի  կարելի  ասել,  թե  սրանք  կամ  ընդհանրապես  համեմատաբար  ցածր  ուսման  վճարով  մասնագիտությունները,  նվաստ  մասնագիտություններ  են՝  օր.՝  իրավագիտության,  պատմության  կամ  տնտեսագիտության  համեմատ.  այսինքն  հիմնավորված  չէ  (կամ  չգիտեմ  թե  ինչո՞վ  են  դա  հիմնավորում)  նման  տարբերակումը: Կարծում  եմ,  որ  բոլոր  մասնագիտությունների  գծով  էլ,  առկա,  թե  հեռակա,  բակալավր,  թե  մագիստրոս,  ուսուցմամբ  ուսման  վարձերի  բանական  համահարթեցում  պետք  է  կատարվի՝  առավելագույն  շեմ  ընդունելով  300 հազարը՝  ընդսմին  դրա  հետագա  նվազեցման  միտումով.  համոզված  եմ,  որ  դա  նաեւ  նկատելի  չափով  կմեծացնի  դիմորդների  հոսքը,  որի  արդյունքում  ԳՊՀ  բյուջեն  ոչ  թե  վնաս  կկրի,  այլեւ  ավելի  կմեծանա՝  նրա  մուտքերը  կաճեն  (Ի  դեպ,  իմ  խորին  համոզմամբ  խելացի  կլիներ,  որ  ԳՊՀ  իրավասու  մարմինները  հենց  այս  ուսումնական  տարում  դա  անեին՝  այն  տարածելով  այս  տարվա  ընդունվողների  վրա.  չգիտեմ,  ես  օրինակ,  այդպես  կանեի՝  դա  նկատելի  չափով  կնպաստեր  այդ  մասնագիտությունների  կայացմանը  եւ  անհամեմատ  ավելի  մեծ  քանակով  դիմորդների  կհավաքեր՝  հատկապես  «Իրավագիտություն»  մասնագիտության  գծով): Ի  վերջո  ուսման  վարձի  հարցը  դա  մերկապարանոց  հաշվապահություն  չէ,  այն  ունի   բանական-որակական  չափանիշներ,  որոնք  պետք  է  պահպանվեն: Պետք  է  հաշվի  առնել  նաեւ  մեկ  այլ  հանգամանք՝  այդ  գումարները  որքանո՞վ  են  արդյունավետորեն  ծախսվում  ուսանողին  գիտելիք  կամ  պատշաճ  գիտելիք  հաղորդելու՝  այդ  գործընթացի  վրա…˟ Այստեղ  մտահոգող  խնդիրներ  կան  տեսադաշտից  դուրս  թողնված: Լուրջ  կոնտրաստ  կա  օր.՝  հավաքված    գումարների  չափի  ու  դրանք  ուսանողների  վրա  ծախսելու,  ինչպես  նաեւ  դասախոսներին  վարձատրելու  հարցում.  այդ  մասին՝  իրավագիտության  առնչությամբ,  ես  նույնիսկ  զեկուցագիր  ունեմ  ռեկտորին  գրած  (կարող  են  հանել,  եթե  չի  պահպանվել   իմ  օրինակը  կտրամադրեմ):

Անկախ  ամեն  ինչից՝  ուսում.  վարձերից  եւն,  ես  կոչ  կանեի  մեր  պատանիներին,  աղջիկներին  եւ  ավելի  հասուն  տարիքի  անձանց  ավելի  մեծ  չափով  (քանակով)  դիմել  ԳՊՀ,  մասնավորապես  իրավագիտության  բաժին,  դիմորդների  քանակի  մեծացումը   կնպաստի  բուհի  կայացմանը,  իսկ  այդ  դեպքում  կաճեն  նաեւ  վարձավճարների  չափերը  նվազեցնելու  հնարավորությունները:  ԳՊՀ  կայացման,  նրանում  բանական  կառավարում  ապահովելու  հարցում  մեր  առաջարկությունները  շատ  են  (մի  շարք  առաջարկություններ  ներկայացվել  են  ՀՀ  ԿԳ  նախարարություն).  բայց  այստեղ  բավարարվենք  սրանով.  պետք  է  միայն  նկատի  ունենալ,  որ  ինչպես  առանձին  վերցրած,  այնպես  էլ  առավելապես  մի  շարք  այլ  գործոնների  հետ  մեկտեղ  ուսման  վարձի  հարցն  այն  կենսական  հարցերից  մեկն  է,  որի  նկատմամբ  ճիշտ  մոտեցումը  կնպաստի  բուհի  կայացմանը,  իսկ  հակառակը՝  մեխանիկական  մոտեցումը  բացասական  ազդեցություն  կունենա  այդ  գործընթացի  վրա:

 

Հարգանքով`

Մալիկ  Միրաքի  Թելունց

ԳՊՀ  իրավագիտության  ամբիոնի  նախկին  վարիչ

21.05.2019թ.

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10