Անկախ քաղաքական տարակարծություններից՝ մենք միասնական ենք Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերում. Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցը

04.07.2018 16:56
827

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում հունիսի 25-29-ը տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է եղել: Շարունակվել են դեռևս գարնանը քննարկված ԵԽԽՎ-ում կոռուպցիոն բացահայտումների շուրջ աշխատանքները, որոնք առավելապես վերաբերել են Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանն» ու եվրոպացի մի խումբ պատգամավորներին տարիներ շարունակ կաշառելուն:

Այս և օրակարգային այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:

 

-Տիկին Հովհաննիսյան, ավարտվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ժամանակ ի թիվս օրակարգային այլ հարցերի, շարունակվեցին ԵԽԽՎ-ում կոռուպցիոն բացահայտումների շուրջ աշխատանքները: Բացահայտումների սլաքն ուղղված էր Ադրբեջանի կողմը, որը տարիներ շարունակ առաջ է տարել «խավիարային դիվանագիտությունն» ու կաշառել եվրոպացի պատգամավորներին: Ինչպե՞ս եք տեսնում այս բացահայտումների հանգուցալուծումը մի կողմից՝ Ադրբեջանի միջազգային հեղինակության, մյուս կողմից էլ կաշառված պատգամավորների հետագա գործունեության առումով:

- Սկսեմ նրանից, որ ԵԽԽՎ նստաշրջանն իրականում բավականին հագեցած էր: Ձեր մատնանշած հարցը քննարկվել է հինգշաբթի օրը և վերաբերում էր Կանոնակարգի հարցերով հանձնաժողովի քննարկած հերթական թեմային: Սա երրորդն էր այն քննարկումներից, որոնք այս հանձնաժողովն իրականացրել է կոռուպցիոն բացահայտումների հետ կապված ապրիլյան զեկույցի հրապարակումից հետո: Գնալով նոր անուններ ու փաստեր են բացահայտվում: Այս դեպքում քննարկվում էին դեռևս նախկին պատվիրակների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այդպիսի մի նիստ էլ կլինի սեպտեմբերին և կքննարկվեն այն պատգամավորների նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները, որոնք դեռևս շարունակում են ԵԽԽՎ-ում մնալ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հեղինակությանն առհասարակ կամ այդ երկրի նկատմամբ վերաբերմունքին, շատ բարդ է այդ մասին խոսել, որովհետև ես դժվար եմ պատկերացնում ԵԽԽՎ որևէ անկաշառ պատգամավորի, որն «Ադրբեջանի հեղինակություն» բառակապակցությունն ընկալի դրական համատեքստում: Ադրբեջանի «հեղինակությունը» բացառապես ունի նրբերանգային պահեր, որոնք են կոռուպցիոն սկանդալները, իրենց ագրեսիվ պահվածքը: Այսինքն՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Խորհրդարանական վեհաժողովում չկա գեթ մեկ պատվիրակ, որն ադրբեջանական պատվիրակությանը վերաբերվի վստահությամբ:

Բոլորն այդ մասին խոսում են, բոլորն այդ մասին գիտեն, ես, իհարկե, խոսում եմ նրանց մասին, ովքեր կաշառված չեն: Բոլորը միահամուռ կերպով ջանքեր են ցանկանում գործադրել Վեհաժողովը՝ որպես ինստիտուտ, միջազգային կառույց, որն ունի ավանդույթներ, արժեքային համակարգ, հենասյուներ, մաքրելու այդ կեղտից և վերադառնալ բնականոն քննարկումների: Կտեսնենք, թե որքանով կստացվի:

Որքանով էլ «հեղինակություն» կոչվածը կամ դրա պատրանքը խաթարված լինի, կան մարդիկ, կան պատվիրակներ, որոնք շարունակում են մնալ նրանց համակիրները, որքան էլ այժմ զուսպ ու զգույշ պահվածք ու կեցվածք դրսևորեն: Եվ այս տեսանկյունից հավաստիացնում եմ, որ հայկական պատվիրակության աշխատանքը բացարձակապես չի հեշտացել, գուցե մեր ձայնն ավելի լսելի է դարձել, բայց ասել, թե, գիտեք, կարելի է շատ հանգիստ լինել, և չկան հակահայկական բանաձևեր ու նման փորձեր, սխալ կլինի: Այս նստաշրջանում ևս փորձ ենք արել այդպիսի մի բանաձև կանխել:

՞նչ բանաձև էր:

-Այն դեռ կշարունակվի քննարկվել հաջորդ նստաշրջանին: Դեռևս նախնական զեկույց էր, որը բացարձակ կապ չուներ Հայաստանի հետ: Ընդհանուր առմամբ՝ ՄԱԿ-ի որպես ինստիտուցիոնալ մեխանիզմի մասին է խոսքը: Ասեմ, որ հեղինակը բացարձակապես ադրբեջանամետ չէ և Ադրբեջանի կոռուպցիոներներից չէ, ճիշտ հակառակը, բայց, այդուհանդերձ, բանաձևում տեղ են գտել հակահայկական ձևակերպումներ՝ կապված Արցախի հարցի հետ: Մեզ հաջողվեց բացատրել, որ դա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է ու չի կարող նպաստել երկու կողմերի միջև կառուցողական ու փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Կարծում եմ՝ վտանգը կչեզոքացվի, և բանաձևից դուրս կգա այդ ձևակերպումը: Դա անչափ կարևոր է: Ես ուզում էի սա որպես օրինակ բերել՝ ընդգծելու համար, որ մեր աշխատանքը չի նվազել: Մեկ տարվա ընթացքում այդպիսի 6-7 դեպք է կանխվել, հնարավորություն ենք ունեցել պարզապես գործընկերներին բացատրելու, ջանքերը կոնսոլիդացնելու միջոցով ուղղակի չեզոքացնել այդ վտանգը:

-ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմնի՝ կոռուպցիայի վերաբերյալ զեկույցում անդրադարձ կա՞ նաև Հայաստանին:

-Այնտեղ ավելի շատ խոսվում է որոշակի հուշանվերներ փոխանցելու մասին, որն, ըստ էության, որևէ խնդիր չի առաջացնում, և Կանոնակարգի հանձնաժողովն էլ այս հարցով անդրադարձ չի կատարի: Դա ընդունված պրակտիկա է, խոսքը վերաբերում է ընդունված, արարողակարգային հանդիպումների ժամանակ փոխանցված հուշանվերներին կամ հուշամեդալներին: Այն, ինչ կարող է Հայաստանին թեթևակի վերաբերել,  այդ զեկույցի շրջանակում չի քննարկվելու: Այդպես կարող են բոլորին քննարկել: Ամբողջ կոռուպցիոն սկանդալը հյուսված է բացառապես մեկ երկրի շուրջ, մեկ երկիրն է կենտրոնում, այդ երկրից են դուրս գալիս տարբեր թելեր դեպի այլ երկրների պատվիրակներ:  Ես հաճախ եմ ասում՝ Եվրոպայի խորհուրդը չկարողացավ նրանց որևէ արժեք տալ, բայց նրանք կարողացան իրենց արժեքները ԵԽ բերել:

-Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանին հեռացնեն Եվրոպայի խորհրդի կազմից:

-Եթե կոնկրետ այս դեպքի մասին եք խոսում, ապա ոչ: Բայց Ադրբեջանն ունի այլ խնդիրներ ևս: Իլգար Մամեդովի գործը շարունակում է մնալ Եվրոպայի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, դա հանրահայտ ճշմարտություն է դարձել, որ երեք տարի չեն կատարում Իլգար Մամեդովի ազատ արձակելու Եվրոպական դատարանի որոշումը, չեն կատարում խորհրդարանական վեհաժողովի բազմաթիվ բանաձևեր, որտեղ իրենց կոչ է արված անհապաղ ազատ արձակել նրան: Այժմ էլ քննարկվում է այդ հարցը, և եթե, այո, որոշում կայացվեց, որ Ադրբեջանն, այդ որոշումը չկատարելով, խախտում է Եվրոպայի խորհուրդ մտնելիս ստանձնած իր պարտավորությունները, այստեղ արդեն շատ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել՝ ընդհուպ անդամ պետությանը հեռացնելը: Ադրբեջանը կգնա այդպիսի արկածախնդրության, Եվրոպայի ԵԽ-ից խորհուրդը կգնա այդպիսի կոշտ միջամտության, դժվար է ասել: Առավելապես կարծում եմ՝ ոչ:

Մթնոլորտն այնպիսին է, որ որքան էլ Ադրբեջանը կամ որևէ այլ երկիր իրենց պարտավորությունները խախտում են, ԵԽ-ն նախընտրում է նրանց պահել որոշակի վերահսկողության տիրույթում, քան կորցնել նրանց նկատմամբ հսկողությունը: Ի վերջո, հերթով որևէ պետությունում կարող է գտնվել նմանատիպ մի խնդիր, և ինքնին կառույցի գոյությունը կարող է դրվել կասկածի տակ: Այսպիսի քննարկումներ կան Ռուսաստանի հետ կապված, ներկայում քննարկվում են Ռուսաստանի հնարավոր վերադարձի ձևաչափերը: Սա Վեհաժողովի արդիական հարցերից է:

-Անդրադառնալով Ձեր ելույթին՝ ուղղված ադրբեջանցի պատվիրակներին, որում Դուք, մասնավորապես, ասում եք. «Հիշեք, այն, ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է»: Նաև նշում եք, որ աջակցում եք Հայաստանի ներկայիս իշխանություններին ազգային միասնության, անվտանգության, ինքնության և այլ արժեքների ամրապնդման հարցերում: Ի՞նչ ուղերձ էր այդ ելույթը պարունակում:

-Սա իրականությունն է, սա Ադրբեջանին ուղղված ուղերձ էր այնքանով, որքանով նրանք ցանկանում էին շեղել Վեհաժողովի ուշադրությունն իրենց ընտրություններից, իսկ օրակարգի հիմնական թեմաներից մեկը, որը թևածում էր Վեհաժողովում, նրանց ընտրություններ էին: Մրցակցության բացակայությունից մինչև ամենատարբեր խախտումներ, կոշտ քննադատություն Վեհաժողովի կողմից: Ադրբեջանական ամբողջ պատվիրակությունն այդ զեկույցի քննարկման ժամանակ լծված էր սեփական երկրի գովեստին, Ադրբեջանում անցկացված ընտրությունների՝ աննախադեպ բարձր որակով լինելուն և այս շրջանակներում, բնականաբար, Հայաստանը նսեմացնելուն:

Իմ ասածը մի բան էր՝ այն, ինչ եղավ Հայաստանում, ժողովրդավարության ցուցիչ էր, դա հստակ ցույց էր տալիս Հայաստանի նախկին իշխանությունների հասուն լինելը, և ըստ էության, ցույց էր տալիս նաև, որ թե գործող, և թե ներկայիս իշխանությունները կարողացան դրսևորել այնքան հասունություն ու զսպվածություն, որ Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի բան՝ խաղաղ իշխանափոխություն: Մի բան, որ, իրոք, Ադրբեջանում դժվար է պատկերացնել ալիևյան ռեժիմի գոյության պայմաններում: Մի ճշմարտություն, որն ակնհայտ է, Հայաստանի ցանկացած քաղաքացի ու քաղաքական ուժ՝ անկախ հակադիր ու հակասական շահեր ունենալուց, կան խնդիրներ, որոնց վերաբերյալ միասնական ենք: Առաջին հերթին, դա Արցախի անվտանգությունն է, մեր ինքնության ու անվտանգության խնդիրն է, այս հարցում մենք միասնական ենք ու այստեղ չկա երկրորդ կարծիք:

-Խնդրում եմ, անդրադառնաք նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբում տիրող իրավիճակին, խմբի ղեկավարի ընտրությունները հետաձգվել են մինչև աշնանային նստաշրջան: Շրջանառվո՞ւմ են հնարավոր թեկնածուների անուններ:

-Շատ հետաքրքիր իրավիճակ է իրականում, կոռուպցիոն զեկույցի հրապարակումից հետո գուցե առաջին դրական ու կարճաժամկետ էֆեկտը, որ կա, ադրբեջանական ընդգծված լոբբիստների առավել պասիվությունն է ու զգուշավորությունը: Նրանք փորձեցին մտնել կառուցողական գծի մեջ: Խմբի բյուրոյում, որը բաղկացած է նախագահից, փոխնախագահներից ու մի քանի այլ անդամներից, կիրակի օրը տեղի ունեցած ընթրիք-հանդիպման ժամանակ ներկայացվեց մի դիրքորոշում, որ ընտրությանն առավել լավ պատրաստվելու համար այն հետաձգվի մինչև աշնանային նստաշրջան, ոչ թե հապճեպ ինչ-որ մեկին ընտրել, որով խումբն էլի կբաժանվեր երկու մասի: Նախորդ ընտրությունների արդյունքները, որոնք երկփուլ էին, պարզապես ցույց էին տալիս, որ վիճակահանությամբ ընտրվեց ռումինացի նախագահը՝ Չեզարե Պրեդան: Մյուս թեկնածուն և նա հավաքել էին 49-ական ձայն: Դրա համար վիճակահանություն տեղի ունեցավ, ինչը ցույց տվեց նաև, որ խումբը ծայրաստիճան պառակտված է: Ծայրահեղ հակասական ու հակադիր տեսակետներ ունեն: Պրեդայի հրաժարականից հետո այդ նույն 49 պատվիրակները, հասկանալով, որ իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ իրենց համար, համաձայնեցին, որ ավելի լավ է ընտրությունը հետաձգել մինչև աշնանային նստաշրջան: Եվ այդ ժամանակահատվածում փորձել ԵԺԿ խմբից ընտրել այնպիսի անհատի, ով կկարողանա իր դիրքորոշմամբ, իր անցած ուղիով ու  ապագայի վերաբերյալ տեսլականով միավորել երկու հակադիր շահեր ունեցող խմբերին, որոնք երկու տարի գտնվում են այդ վիճակում:

Անուններ կան, իհարկե, բայց, եթե թույլ տաք, ես այս փուլում չեմ բարձրաձայնի: Կարծում եմ՝ դրանով կվնասեմ այն անձանց, ովքեր հավակնելու են դրան, և կոնկրետ ոչ մի պաշտոնական բան չկա, ներքին խոսակցություններ են: Ավելի ուշ կբարձրաձայնվեն: Նայեք, շատ կարևոր է, որ մենք չդիտարկենք այդ անձանց մեզ շահեկան, մյուսին դեմ սկզբունքով: Մի բան ակնհայտ է. այն անունները, որոնք շրջանառվում են, ադրբեջանական լոբբիստներ չեն, հայամետներ չեն, անաչառ, իրավիճակին խորամուխ լինող, եվրոպական արժեքներ կրող անձինք են: Սա ամենակարևորն է այս փուլում, որ մարդն ի սկզբանե չունի բացասական նախատրամադրվածություն: Սա լավ  ու պարարտ հող կլինի հետագա աշխատանքների համար:

-Ինչպիսի՞ն է եվրոպացի պատվիրակների դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցած անցնցում իշխանափոխության  վերաբերյալ: 

-Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու անցնցում իշխանափոխության փաստն ինքնին մասնավոր զրույցներում քննարկվում է, բայց ԵԽԽՎ նստաշրջանում նման քննարկում չի եղել: Փոխարենը եղել է Մոնիտորինգի հարցերով հանձնաժողովում: Նախնական զեկույց է ներկայացվել ԵԽԽՎ երկու համազեկուցողների կողմից, ովքեր մայիսի վերջին այցելել են Հայաստան: Զեկույցն արդեն հրապարակվել է, մինչև այժմ գաղտնի էր: Այստեղ անդրադարձ կա, և, այո, ողջունում են այն խաղաղ ու անցնցում բնույթը, որը տեղի է ունեցել, անդրադարձ են կատարել այդ ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձությունների, ատելության խոսքին, աշխարհաքաղաքական համատեքստին, ընտրություններին: ԵԽԽՎ-ն Հայաստանի մոնիտորինգային պարտավորությունների առնչությամբ զեկույցը կքննարկի ձմեռային նստաշրջանում կամ գուցե հաջորդ տարվա գարնանը, որտեղ անդրադարձ կլինի նաև այս հարցին:

-Եվրոպացի պատվիրակներին տեղեկացրե՞լ եք Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Հայաստանի անվտանգությանը սպառնացող քայլերի մասին:

-Մենք միշտ էլ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների ուշադրությունը հրավիրում ենք առ այն, որ Ադրբեջանը միշտ պատրաստվում է ռազմական գործողությունների, և որ առավել ակտիվացրել է այս շրջանում այդ գործությունները: Տարբեր ձևաչափերի ժամանակ այդ հարցը բարձրաձայնել ենք:

 

Հարցազրույցը վարեց Անի Նազարյանը

 

 

 

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03