Անունը քո անմոռաց է, հայրենիքի զինվոր

07.12.2021 12:35
2097

Քաջարանի մշակույթի պալատի դահլիճի նախասրահում դեկտեմբերի 6-ին «Հաղթանակած տղերքը...անուն առ անուն» հուշամատյանի շնորհանդեսն էր: 44-օրյա պատերազմում նահատակված տղաներին ձոնված հուշամատյանը բացվում է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ հարցազրույցով և Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանի հոգեբուխ խոսքով: Սոս Դավթյանի, Լիլիթ Իսրայելյանի, Հայկ Թադևոսյանի ջանքերի և նվիրումի շնորհիվ ծնվել են մերօրյա պատերազմի նահատակների ակնարկ-դիմանկարները: 21-ն են նրանք՝ Ժորժ Գևորգյան, Արտաշես Մարտիրոսյան, Կարեն Հարությունյան, Վահե Միրզոյան, Սասուն Պետրոսյան, Արմեն Առաքելյան, Ռազմիկ Գրիգորյան, Գուրգեն Ալավերդյան, Ալեն Նավասարդյան, Յուրի Գևորգով, Գարիկ Պապյան, Վարդան Մովսիսյան, Մարատ Խաչատրյան, Ռուդիկ Հարությունյան, Արշակ Փարամազյան, Դավիթ Ղուկասյան, Կարեն Ղարիբյան, Վրույր Անտոնյան, Արամ Պապյան, Արթուր Գրիգորյան, Նորայր Սարգսյան:

Շնորհանդեսին՝ նախ ներկաները ոչ թե մեկ րոպե լռությամբ, այլ ծափերով ոգեկոչեցին ընկածների հիշատակը, արժանին մատուցվեց հուշամատյան ստեղծելու գաղափարն  իրականացնողներին,  այնուհետև հիշատակի և արժևորման խոսք ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը. «Թշնամին ոչ թե հողի համար է հարձակվում մեզ վրա, այլ մեր հավատի: Եթե մենք ուրանանք մեր եկեղեցին, կուրանանք նաև մեր հայրենիքը: Յուրաքանչյուր նահատակված, մարտիրոսված զավակ իր երկրի սուրբն է, և սուրբերին լաց ու կոծով չեն դիմավորում, սուրբերին աղոթքով են դիմավորում:  Երբ հուշամատյանի վերնագիրը տեսա, հոգով շատ ուրախացա, քանզի իրենց զավակներին անվանում են հաղթանակած տղերք: Ինձ համար այդ տղերքը չեն մահացել, ինձ համար մահանում են իմ երկրի, իմ եկեղեցու թշնամիները, իսկ այդ տղաներն անմահ են մեր հոգում, սրտում, մտածումներում»:

«44-օրյա պատերազմը եղել է դաժան, նախադեպը չունեցող, անհավասար, հակառակորդի կազմում էին արտասահմանցի վարձկաններ, թշնամու  թիկունքում կանգնած էր Թուրքիան, ուստի առավել կարևորվում է ընկածների սխրանքը»,- հիշատակի իր խոսքում նշեց Քաջարանի թիվ 2 դպրոցի տնօրեն Սպարտակ Ստեփանյանը:

Սոս Դավթյանն իր խոսքում մանրամասնեց, թե ինչպես մտահղացում ծնվեց ստեղծելու մերօրյա պատերազմի մասնակից՝ համայնքի մարտիրոսված զավակների մասին պատմող հուշամատյանը: Անդրանիկ հրապարակումը եղավ 2020 թ. նոյեմբերին, «Բարի հսկան» խորագրով՝ Նորայր Սարգսյանի մասին, և դրանով հիմք դրվեց հուշամատյանի ստեղծմանը: Կային նաև հոգեբանական դժվարություններ. հարազատների վիշտը թարմ էր, հաճախ զրույցներն ընթանում էին հուզական մթնոլորտում: Հանդիպումներ եղան նաև հրամանատարների, մարտական ընկերների հետ, հարկ եղավ անգամ լինել մարտական դիրքերում և զորամասերում, ինչի շնորհիվ ծնվեցին հավաստի պատմություններ:

Իսկ ամենավերջում հուշամատյանը մեկ առ մեկ ծաղիկների հետ հանձնվեցին շնորհանդեսի մասնակից՝ ընկած տղաների հարազատներին, իսկ հետո բոլոր նրանց, ում համար անսահման թանկ է իրենց համաքաղաքացի հերոսների հիշատակը:

Վահրամ Օրբելյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22