Ապրիլի 14-ը Համո Սահյանի ծննդյան օրն է

13.04.2018 15:36
2008

Լրանում է բանաստեղծի 104-ամյակը: Հարթ ու դյուրին չի եղել պոետի ստեղծագործական ուղին: Որպես բանաստեղծ հայտնի էր 1930-ական թվականներին: «Չգիտեմ ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկսվեց իմ գրական մուտքը: Երբ արդեն հասկացել էի, որ Չարենցի կողքին բանաստեղծություն գրելն ավելորդ է, արդեն ուշ էր, որովհետեւ Չարենցը հավանել էր իմ ոտանավորները եւ բարի ճանապարհ մաղթել», - այսպես  է ներկայացրել իր գրական սկզբնավորումը Համո Սահյանը:

Միայն 1946-ին լույս տեսավ անդրանիկ ժողովածուն՝ «Որոտանի եզերքին»: Գիրքն առանձին մեծ արձագանքներ թեեւ չունեցավ, բայց դրական ընդունելության արժանացավ: Նա հայ գրականություն բերեց հայրենի եզերքի պատկերները: Հաջորդ երեք ժողովածուները՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953) թույլ գրքեր էին. մեղքը ոչ թե գրողինն էր, այլ ժամանակինը: Նա էլ տուրք տվեց հետպատերազմյան տարիներին երկրի վերականգնումն ու սոցիալիստական շինարարությունը փառաբանող թեմաներին:

Համո Սահյանը վերստին Համո Սահյան դարձավ «Բարձունքի վրա» (1955) եւ «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներից հետո՝ ասես կամուրջ նետելով դեպի «Որոտանի եզերքը» եւ գնաց ստեղծագործական այն ճանապարհով, որ տանում է դեպի մայր բնությունը, ուր մարդու իրական կյանքն է, միով բանիվ՝ ստեղծեց բանաստեղծական իր ուրույն աշխարհը՝ «Քարափների երգից» (1968) մինչեւ «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների վերջին ժողովածուն, որ կազմել է ինքը եւ հանձնել տպագրության: Սակայն այն լույս տեսավ միայն հետմահու՝ 1999 թվականին: 

Համո Սահյանն այն եզակի բանաստեղծներից է, ով ձեռք մեկնեց հայոց հինավուրց հայրեններին՝ ապացուցելով, որ դրանք կարող են ոչ միայն կենդանանալ, այլեւ նոր իմաստ ու բովանդակություն ստանալ: Նրա գրչին է պատկանում 60-ից ավելի հայրեն: Ահավասիկ՝ 

Խղճիդ հետ զրույց արա

Ամեն օր քնելուց առաջ: 

Երկնքի հոնքին նայիր

Աղունդ փռելուց առաջ:

Մի անգամ քեզ ծառ զգա

Կացինդ սրելուց առաջ:

Քուչակի սիրտ ունեցիր

Հայրեններ գրելուց առաջ: 

Իր ժամանակաշրջանի ամենաբանաստեղծական պոետը երկրային կյանքին հրաժեշտ տվեց 1993 թվականի հուլիսին եւ թաղված է Կոմիտասի այգու պանթեոնում՝ հայոց մեծերի կողքին: 

Ի դեպ, մահվան մասին խոսակցություններին նա պատասխանել է դեռեւս 1980թ. լույս տեսած «Կարմիր-կանաչ աշուն» ժողովածուի մեջ տեղ գտած մի բանաստեղծության մեջ.

Իմ չլինելուց ես չեմ վախենում, 

Ես չեմ վախենում իմ բաժին մահից:

Սակայն ծնկներս դողում են անվերջ

Մեր հոգնահանճար, բայց խեղճ ու անճար

Այս մոլորակի

Անվախճանության վախճանի մահից:

«Որպես մարդ ես դժբախտ եմ, որպես բանաստեղծ՝ երջանիկ, - մի անգամ ասել է Համո Սահյանը,- որպես բանաստեղծ երջանիկ եմ, որովհետեւ ինչ գրել եմ՝ հրատարակվել է, ոչ մի անտիպ գործ չունեմ»: Ի դեպ, 2009-ին հրատարակված նրա բանաստեղծությունների հատընտիրը «Քարե պատարագ» խոսուն վերնագիրն է կրում, որ ինքն էր նախանշել դրել մահվանից առաջ…

… Ապրիլի 14-ը մի օր է՝ կարոտով հիշելու հայ քնարերգության երախտավորին՝ վերցնելու նրա ժողովածուներից մեկը (կարեւոր չէ որը) եւ վայելելու նրա բանաստեղծական արվեստի պատճառած բերկրանքը: Այդպիսով հարգանքի փոքրիկ տուրք կմատուցենք նրա սուրբ հիշատակին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34