Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի համար․ ԿԳՄՍՆ

18.11.2025 19:03
731

Մեկնարկել է մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման գործընթացը: Տարակարգ ստանալու նպատակով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողները նոյեմբերի 20-ից կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի նոյեմբերի 27-ի «Մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը, տարակարգի շնորհման հանձնաժողովի ձևավորման, դրա գործունեության և տարակարգի բնութագրիչները, տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 77-Ն հրամանի հավելվածով:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչություն:

ԿԳՄՍ նախարարի՝ 2025 թ. նոյեմբերի 18-ի N 2660-Ա/2 հրամանով հաստատվել է մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման համար մանկավարժական աշխատողի ներկայացրած փաստաթղթերի բովանդակային համապատասխանության գնահատման և հաշվարկի ուղեցույցը: Այն ներառում է նաև սովորողների կողմից մանկավարժական աշխատողի անանուն գնահատման հարցաթերթիկի և վերոնշյալ կարգի 21-րդ կետով սահմանված գնահատման թերթիկը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչություն (հեռ.՝ (+374 10) 599 699, ներքին 624):

Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին

27.10.2026 19:42

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

27.10.2026 17:31

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23