Առողջ ապրելակերպ. ահա դեղատոմսը՝ ասում է Ռոժե Ռոզարիոն

31.10.2018 12:41
1679

Գորիսի «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում» այս տարվա հոկտեմբերի 21-27-ը  հիվանդների ընդունելություն կատարեցին Ֆրանսիայից ժամանած բարձրակարգ բժիշկները:  Նրանք կենտրոնում իրականացրին զոնդավորում, անհետաձգելի եւ պլանային ստենտավորումներ, ամեն օր 20 հիվանդի համար կազմակեպեցին կոնսուլտացիաներ եւ այլն: Մեկ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայից եկած, ինչպես նաեւ կենտրոնի բժիշկների համատեղ ուժերով կատարվեց սրտի  15 վիրահատություն: Ի դեպ,  Ֆրանսիայից ժամանած բժիշկների պատճառով կենտրոն դիմած հիվանդների թիվը բավականին մեծացել էր:

Ըստ կենտրոնի տնօրեն Սեւան Մատիկյանի՝ նման հոսքը բացատրվում է  նրանով, որ հիվանդները վստահել են նրանց, հավատացել նրանց ուժերին: Իսկ արտերկրից ժամանած բժիշկներն արդարացրել են հիվանդների վստահությունը. այդ է վկայում վերջիններիս արագ ապաքինումը:

Ֆրանսիայից ժամանած բժիշկներից Ռոժե  Ռոզարիոն, ով Մարսել քաղաքի Սեն-Ժոզեֆ հիվանդանոցի կարդիոռեանիմատելոգն  է, շատ մեծ կարծիք ունի կենտրոնի բժիշկներ Կարեն եւ Խաչիկ Համբարձումյանների մասին:

- Նրանք լավ վերապատրաստված են, միջազգային ստանդարտներին համապատասխան են կատարում զոնդավորումները եւ  ստենտավորումները: Սովորաբար, զոնդավորումն ու ստենտավորումը կատարվում են երկու եղանակով՝ ոտքից եւ ձեռքից: Նրանք դա կատարում են ձեռքից, որն ավելի դժվար է: Նրանք այդպես են անում ի շահ հիվանդի, Եվրոպայում էլ են այդպես անում, դա անվտանգ է հիվանդի  համար, ցավը քիչ է: Այսինքն, նրանք աշխատում են՝ առաջնայինը համարելով հիվանդի շահը եւ ոչ թե այն մեթոդով, որն ավելի հեշտ է  բժշկի համար:

Ինչ վերաբերում է  կենտրոնի տեխնիկական վերազինմանը, պետք է  խոստովանել, որ այն հագեցած է  ժամանակակից  բուժտեխնիկայով: Ժամանակակից բուժտեխնիկա գումարած  բարձրակարգ բուժանձնակազմ.  ահա այն գումարելիները, որոնց շնորհիվ Սյունիքի եւ Վայոց ձորի  մարզերի բնակիչները ստանում են բարձրակարգ բուժսպասարկում: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել՝ սիրելի բարեկամ ժողովուրդ, ճիշտ ապրելակերպ վարեք, այն ձեզ կփրկի սրտանոթային հիվանդություններից, որովհետեւ ավելի  հեշտ է կանխարգելել հիվանդությունները, քան բուժել դրանք:  Այսինքն՝ մի ծխեք, զբաղվեք սպորտով: Օրինակ, ես իմ օրը սկսում եմ վազելով:

Այս կենտրոնը Ֆրանսիայի մի մասնիկն է  Գորիսում, մենք հաճույքով աշխատեցինք եւ այստեղից գնում ենք հաճելի տպավորություններով ու հիշողություններով: Եվ հիշեք՝ մարդու համար ամենաթանկն առողջությունն է, այն չես կարող գնել, բայց կարող ես պահպանել առողջ ապրելակերպի շնորհիվ:

Ալվարդ Մեսրոպյան

 

 

 

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38