Արցախում պատրաստվում են եռատոնին

08.05.2019 09:55
1168

Մայիսի 9-ը ոչ միայն Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի, այլ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրն է: Արցախում այդ օրն ամեն տարի յուրահատուկ են տոնում: Հոբելյանական տարեթվերին առանձնահատուկ շքեղ, մյուս դեպքերում՝ ավանդույթի համաձայն:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ այս տարի մայիսի 9-ին Արցախի Հանրապետությունում  կունենան ամենամյա ավանդական միջոցառումներ: «Օրը կմեկնարկի Ստեփանակերտի կենտրոնից դեպի հուշահամալիր ժողովրդական քայլերթով, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ կդրվեն և՛ Մեծ հայրենական պատերազմի, և՛ Արցախյան ազատամարտի զոհերի շիրիմներին, այնուհետև կրկին ժողովրդական քայլերթ կլինի դեպի Շուշի տանկ հուշարձանի մոտ, ապա սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ կդրվեն»,-ասաց նա:
Տոնին նվիրված՝ երեկոյան Ստեփանակերտում կլինեն համերգ և հրավառություն:

Դավիթ Բաբայանը նշեց, որ ամեն տարի արտերկրից եռատոնի առիթով Արցախը նաև օտարերկրյա հյուրեր է ունենում: «Այս անգամ ևս կլինեն հյուրեր արտերկրից: Սպասվում են  նաև հյուրեր Հայաստանից և Սփյուռքից: Սպասում ենք, որ կլինեն նաև ՀՀ ղեկավարությունը, այլ քաղաքական գործիչներ և դեմքեր»,-ասաց նա:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ մայիսի 9-ին Արցախ կմեկնի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից էլ հաղորդել են, որ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք կմատուցի իրենց կյանքի գնով հաղթանակները կերտած հայորդիների հիշատակին, կայցելի իր մարտական ընկերների շիրիմներին, ինչպես նաև արցախցիների և Արցախում գտնվող բոլոր հայրենակիցների հետ կտոնի հաղթանակները:

Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Ուղիղ 27 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին ,Հարսանիք լեռներումե օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: ,Հարսանիք լեռներումե օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է ,Հարսանիք լեռներումե պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի  8-ի գիշերը` ժամը 2.30-ին` Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

 Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակ պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

Անի Դանիելյան

armenpress.am

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12