Աշոտ Բաբայան․ նրանց երջանկությունը կիսատ մնաց

20.04.2021 17:48
5777

Աշոտ Մանասերի  Բաբայան․ ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 15-ին Շաղատ գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է հայոց բանակ։ Շաղատը հայտնի է իր բնակիչների աշխատասիրությամբ, Աշոտն էլ, զորացրվելուց հետո, զբաղվում էր իր տունն ու գյուղը սեփական քրտինքով շենացնելու գործով։ Ամուսնացած էր, ունի երեք զավակ։

2016 թ․ պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի զորամասում։ Աշոտ Բաբայանի ունակություններն ու աշխատանքին նվիրվածությունը հաշվի առնելով՝ հրամանատարական կազմը նրան ուղարկել էր սերժանտական դասընթացների մասնակցելու, որոնց ավարտից հետո շարունակել է ծառայությունը՝ որպես պայմանագրային սերժանտ։

2013 թ․ ամուսնացել է Անահիտի հետ։ Համերաշխ, աշխատող, ստեղծող ընտանիքի համբավ ունի Աշոտի ընտանիքը Շաղատում։

Համագյուղացիները, որ փոքրիկ գյուղից Արցախյան երրորդ պատերազմում երեք հերոս են հողին հանձնել, Աշոտի ու Անահիտի մասին պատմելիս արցունքները չեն զսպում՝ «Լավ տղա էր, լավ ընտանիք են, ջահել էին, երեք երեխա ունեն, էդ երեխեքը անհայր ո՞նց են մեծանալու, քանի կին այրիացավ, քանի հոգու երջանկություն կիսատ մնաց․․․»:

2020 թ․ սեպտեմբերի 27․ Արցախն էլի թշնամու առաջ մենակ էր, էլի պաշտպանության ու փրկության կարիք ուներ․ Աշոտը մեկնում է Արցախ՝ գնում է կռվելու, իր տան դուռը, պապերի հողն ու զավակների ապագան պաշտպանելու։

Կռիվ էր՝ անհավասար, դաժան․ տուն զանգահարելիս Աշոտը հույս էր տալիս, ասում, որ ամեն ինչ լավ է լինելու, որ չնայած դժվարություններին, իրենք կարողանում են կատարել իրենց գործը։

Հոկտեմբերի 10-ին թշնամու անօդաչուի հարվածից այրվում է Կարմիր Շուկայից Ջաբրայիլ զինծառայողներ տեղափոխող բեռնատարը․ զոհվում է Աշոտ Բաբայանը․․․

Հուղարկավորվել է հոկտեմբերի 28-ին Շաղատի զինվորական պանթեոնում։

 

Տիգրանուհի Բադալյան

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11