Ավագ դպրոցները` կայացման փուլում

13.09.2013 16:35
3128

«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Կապանի N2 ավագ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, լրացել է Ձեր պաշտոնավարման մեկ տարին. փորձեք հանրագումարի բերել մեկ տարվա կատարած աշխատանքները. ի՞նչ հաջողություններ ունեցաք, ի՞նչ բացթողումներ եւ վրիպումներ եղան:

– Մեկ տարվա ընթացքում Կապանի N2 ավագ դպրոցում ահագին աշխատանքներ են կատարվել, որոնք նպաստել են դպրոցի աշակերտների հաջողություններին օլիմպիադաներում, ավարտական եւ միասնական քննություններին: Բարձրացել է աշակերտների եւ մանկավարժական աշխատողների կատարողական կարգապահությունը, աշակերտների հաճախելիության մակարդակը: 2011-12 ուսումնական տարում կար 120 եւ ավելի ժամ բացակայություն ունեցող 16 աշակերտ, տարբեր պատճառներով դպրոցից հեռացած 53 աշակերտ, իսկ 2012-13 ուսումնական տարում 120 եւ ավելի ժամ բացակայություն ունեցող երեք աշակերտ կար, դպրոցից հեռացած նույնպես երեք աշակերտ. թվերն ինքնին խոսուն են: Հանրապետական օլիմպիադայի մրցանակ է ստացել 17 աշակերտ, մեկ աշակերտ կենսաբանություն առարկայից մասնակցել է միջազգային օլիմպիադայի: Բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 134 շրջանավարտից 95-ը, ընդ որում` 22 շրջանավարտ անվճար հիմունքներով ընդունվել է հանրապետության լավագույն բուհեր, որոնցից վեցը` բժշկական համալսարան: Լուծվել է դպրոցի աշակերտների անվճար տեղափոխման խնդիրը ավագ եւ հիմնական դպրոց:

Բացթողումների առումով պետք է ասեմ, որ մենք չկարողացանք մամուլով, հեռուստատեսությամբ լուսաբանել մեր գործունեությունը եւ հասարակությանը պատշաճ ներկայացնել ավագ դպրոցի կարեւոր դերը, ուստի հիմնական դպրոցներն ավարտող աշակերտների մի մասը, չունենալով բավարար տեղեկացվածություն, դիմել է այլ դպրոցներ:

– Ի՞նչ հիմնախնդիրներ ունի դպրոցը, ովքեր են նեցուկ կանգնում` լուծելու այդ հիմնախնդիրները:

– Համար մեկ հիմնախնդիրը շենք չունենալն է, նոր կառուցվող շենքը շահագործման կհանձնվի 2014 թվականին: Կարեւոր խնդիր է նաեւ լաբորատոր սարքավորումների ու նոր գույքի ձեռքբերումը, ինչը պետք է լուծվի դպրոցը կառուցելուց հետո: Այս խնդրի լուծման համար նեցուկ են կանգնում մարզպետարանը, քաղաքաշինության նախարարությունը եւ ԿԳ նախարարությունը:

– Հանրության շրջանում հաճախ է քննարկվում մասնավոր պարապմունքների թեման:Ավարտական եւ միասնական քննությունների շտեմարաններն այնքան են բարդացել, որ դիմորդը, առանց կրկնուսույցի օգնության, հաճախ չի կարող ընդունվել բուհ. համաձա՞յն եք դրան, եւ որքանո՞վ է ավագ դպրոցը նպաստում այդ խնդրի լուծմանը, N2 ավագ դպրոցում աշակերտն ունի՞ բուհ ընդունվելու հնարավորություն` առանց կրկնուսույցի մոտ պարապելու:

– Համաձայն չեմ, որ բոլոր շտեմարաններն են բարդացել. կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, անգլերենի շտեմարանները մատչելի են, նպաստում են երեխաների գիտելիքների ամրակայմանը, իսկ եթե համեմատելու լինենք ավագ դպրոցի եւ մյուս դպրոցների շրջանավարտների արդյունքները, կտեսնենք, որ ընդունվողների բալային տարբերությունները շատ մեծ են: Կրկնուսույցների դերը տարեցտարի կնվազի, եւ փորձը ցույց է տվել, որ կան աշակերտներ, ովքեր ծրագրային նյութը յուրացրել են առանց կրկնուսույցի օգնության եւ ստացել են բարձր միավորներ: Ավագ դպրոցի հիմնական խնդիրն է` հնարավորություն ստեղծել, որ սովորող աշակերտն ինքնուրույն հաղթահարի ընդունելության շեմը:

– 10-րդ դասարանում ի՞նչ հոսքային դասարաններ են ձեւավորվել եւ ավելի հաճախ ո՞ր հիմնական դպրոցների աշակերտներն են դիմում N2 ավագ դպրոց ընդունվելու համար:

– Ձեւավորվել են հումանիտար, տնտեսագիտական, բնագիտամաթեմատիկական եւ ընդհանուր հոսքային դասարաններ: Ավագ դպրոց ընդունվելու համար հիմնականում դիմում են NN1, 5, 6, 7, 13 հիմնական դպրոցների աշակերտները: Ցավալի է, որ ավագ դպրոց չեն դիմում գյուղական դպրոցների աշակերտները: Օրինակ` Սիսիանում ավագ դպրոց են դիմում ավելի շատ շրջակա գյուղերի խելացի աշակերտները, իսկ մեզ մոտ հակառակն է. քաղաքի դպրոցների խելացի աշակերտները հայտնի պատճառներով գնում են գյուղական դպրոցներ:

– N2 ավագ դպրոցը ծրագիր է իրականացնում Բուլղարիայի դպրոցներից մեկի հետ: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Դպրոցի լավագույն առաջադիմությամբ 14 աշակերտ «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 11-17-ին կլինի Բուլղարիայի մայրաքաղաքում եւ Զլատիսա քաղաքի Սուրբ Հիլենդարսկու անվան կրթահամալիրում: Աշակերտներն ընտրվել են ավագ դպրոցի տարբեր դասարաններից` դասղեկների առաջարկությամբ: Հաշվի են առնվել նրանց առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հաճախումները, կարգապահությունը, հասարակական ակտիվությունը: Մեր աշակերտները կներկայացնեն մարզի սոցիալական զարգացման, մշակութային, էկոլոգիական խնդիրներ, կմասնակցեն տվյալ քաղաքի բարեկարգման աշխատանքներին եւ կծանոթանան Բուլղարիայի կրթության համակարգին: Մինչ այդ պատրաստվում ենք դիմավորելու Բուլղարիայից նույնքան աշակերտների, ովքեր կայցելեն մարզկենտրոն, կներկայացնեն իրենց մշակույթը, կմասնակցեն մեր քաղաքի բարեկարգմանը, կծանոթանան հանքարդյունաբերության առաջացրած էկոլոգիական խնդիրներին: Մեր դպրոցի աշակերտները հանգամանորեն ուսումնասիրել են մարզկենտրոնի բնապահպանական հարցերը, ինչը փորձի փոխանակման հիմք է հանդիսացել: Նախաձեռնությունը եղել է բուլղարացիների կողմից: Սա միջազգային ծրագիր է եւ լինելու է շարունակական:

– Ի՞նչ եք կարծում, ավագ դպրոցները (հանրապետության մասշտաբով) կայացե՞լ են, եւ ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, ի՞նչ խոչընդոտներ կան կայացման ճանապարհին, որո՞նք են եռաստիճան կրթության ուժեղ եւ թույլ կողմերը, ի՞նչ առավելություն ունեն ավագ դպրոցները միջնակարգ դպրոցների նկատմամբ. որքանո՞վ է դա շահավետ սովորողի համար:

– Հարցին վստահաբար կպատասխանեմ, որ հանրապետության մասշտաբով ավագ դպրոցները գտնվում են կայացման փուլում: Միասնական քննությունների արդյունքները վկայում են ավագ դպրոցի անհրաժեշտությունը: Խոչընդոտ են հանդիսանում հասարակության տեղեկացվածության պակասը, մրցակցությունը դպրոցների միջեւ: Եռաստիճան կրթության ուժեղ կողմը հոսքային դասարանների առկայությունն է, նպատակային ուսուցման հնարավորությունը: Թույլ կողմը` առանց հարցազրույցի եւ առանց սահմանափակման ընդունելությունն է: Ավագ դպրոցները միանշանակ առավելություն ունեն միջնակարգ դպրոցների նկատմամբ: Միջնակարգ դպրոցներում ուսուցումն իրականացվում է միայն ընդհանուր հոսքերով: Իսկ դասաժամերի քանակով եւ խորացված դասագրքերով ուսուցմամբ ավագ դպրոցը հնարավորություն է տալիս սովորողին ընդլայնելու գիտելիքների պաշարը եւ մակարդակը: Ավագ դպրոցում, կարծում եմ, դասավանդում են առավել հմուտ, պատրաստված մանկավարժներ, հետեւաբար ուսուցման որակն ու արդյունքն էլ տարբեր են լինում:

Հարցազրույցը` ՆԻՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34