Այն աշակերտն, ով այս նոր չափորոշիչներով կմտնի դպրոց և կավարտի, այլևս հայկականության հետ որևէ հոգևոր և գենետիկ կապ չի կարող ունենալ

05.02.2024 11:52
51788

Հայ գրականությունից «հայ» բառը հանելը հարված է գոտկատեղից ներքև, ինչո՞ւ, որովհետև ես համոզված եմ՝ սա պատահական փորձ չէ և այն, եթե ողբերգական չլիներ, պետք է ասեի՝ զավեշտալի է: Պատճառաբանությունը, թե հայ գրականությունը համաշխարհային գրականության մի մասն է, և այդ պատճառով հայ գրականությունը ներառում ենք համաշխարհային գրականության մեջ, նախ նշանակում է հայկական դպրոցում  նեղացնել՝ հայ գրականության ընդգրկումների շրջանակը։ Այս մասին Tert.am –ի հետ զրույցում  նշեց գրականագետ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանը:

«Հայ գրականության ծրագրերում ընդգրկված հեղինակների բավականին լուրջ  խնդիր կա: Ինչպես  հայ գրականությունից վտարել են հնագույն հելլեննական, հռոմեական գրականությունը, այնպես էլ վտարել են մեր գրականության արմատը:

Չկա Մաշտոցը, որը մեր գրականության սկզբնավորման արմատն է, չկա Խորենացին, որը հայրենասիրության մեծագույն սկզբնավորողն է, Եղիշեն, որը գեղարվեստական ոճի մեր մեծագույն հիմնադիրն է: Մենք ունեցե՞լ ենք իրավական երկիր դառնալու ցանկություն թե ոչ․ այո, ունեցել ենք այդպիսի ցանկություն և իրագործել ենք, և դա արել է Մխիթար Գոշը:

Միջնադարյան գրականությունից թողել են երկու անուն՝ Սայաթ նովա և  Նահապետ Քուչակ, այն էլ ոչ ուսումնասիրության համար, այլ մյուս հեղինակների երկերի հետ համեմատելու նպատակով:

Դրա փոխարեն Գրիգոր Սաշյանի՝ Գրիգի «Հիսուսի կատուն» են դրել և մի ամբողջ ժողովածու պարտադիր ուսուցման համար: Ես ժամանակակից գրականությունը ամենևին այդ տղայի գրականությամբ չեմ պատկերացնում: Պատկերացնում եմ այսօրվա գրականության որոշիչ դեմքերի՝ Հուսիկ Արայի, Խաչիկ  Մանուկյանի, Լևոն Ջավախյանի գրականությամբ: Այդ գրողների անուններն անգամ չկա: Միայն Խաչիկ Մանուկյանից մեկ բանաստեղծություն է դրված, իսկ Գրիգից՝ մի ամբողջ ժողովածու»,-ասաց Սերժ Սրապիոնյանը:

Գրականագետը նշում է, որ գրականության նոր չափորոշչով տարբերակված չեն գրական ժանրերը և սեռերը.

«Միտումնավոր խառնաշփոթ ձևով են ներկայացրել նաև գրական ժանրերի և սեռերի ճանաչման  խնդիրը: Ներկայացված չեն առասպելները, չկա կատակերգություն և դրամա տարբերակումը: Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» կատակերգությունը բերել և ներդրել են  դրամա ժանրի տակ, այսպիսի ձախավերություն հայ դպրոցը իր սկզբնավորման օրից չէր տեսել, եթե տերթոդիկյան մասը հանենք:

Իմ տարիներին, եթե հայ մարդն անգիր չիմանար Մովսես Խորենացու «Ողբ»-ի որոշիչ հատվածը, նա չէր համարվում գրականություն սովորած աշակերտ, եթե այդ արժեքները հանում ենք և տեղը այլ կասկածելի արժեքներ ենք դնում, ես ստիպած եմ դրա տակ միտում փնտրել, որովհետև այդպես կրթության և դպրոցի հիմքերը կարող է քանդել հատուկ ծրագրով առաջնորդվողը: Եվ ես ահա հայտնում եմ իմ կասկածանքի մասին՝ չե՞ն ստացել արդյոք կասկածելի դրամական կառույցներից գրանտներ և հանձնարարություններ՝ քանդելու հայ դպրոցի բովանդակային հատվածը»:

Գրականագետին մտահոգում է այն փաստը, որ գրականության դասագրքում ներառված չեն ռուս գրականության հեղինակները.

«Ի վերջո ռուս գրականությունը ի՞նչ հիմունքով է վտարվել մեր դպրոցից և փոխարենը անգլիական գրականության ինչ -ինչ դեմքեր են մտել, ո՞ր չափանիշով,  ի՞նչ պատճառաբանություն կարող ենք տալ: Կարո՞ղ ենք փաստարկել, որ ռուս գրականությունը համաշխարհային գրականության հետ կապ չունի՝ չեն կարող:

Խորհրդային դպրոցի մերժումը ևս սխալ է, որովհետև այդ դպրոցի գրականության այնպիսի դասավորվածություն կար, որ հայ երեխան հասկանում էր մեր գրականության կապը՝ ռուս և արտասահմանյան գրականության հետ, ինչն այսօր ջնջում, քերում են մեր հիշողությունից: Հայ այն աշակերտը, որը այս չափորոշիչներով կմտնի դպրոց և կավարտի, այլևս հայկականության հետ որևէ հոգևոր, մտավոր և գենետիկ կապ չի կարող ունենալ: Ավելին ասեմ՝ հեգնանքով կվերաբերվի մշակութային բարձր արժեքներին»,-նշեց նա:

Սերժ Սրապիոնյանը նաև իր մտահոգությունը հայտնեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան միավորվել է «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ.

«Հայ ժողովրդի պատմության մեջ խցկեցին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, կամաց- կամաց կհայտարարեն, որ սա համաշխարհային պատմության մի մասն է և կխցկեն այլ երկրների պատմությունների մեջ և շիլաշփոթ, բորշային մի զանգված կդնեն հայ աշակերտի գլխին և մտքում, և հայ աշակերտը կսկսի չհասկանալ, որտեղ է սկսում հայը և որտեղ է վերջանում»,-ընդգծեց նա:

Աղբյուրը՝  www.tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40