Այսօր Բաքվի ջարդերի տարելիցն է

13.01.2020 11:03
1091

1990 թ. հունվարի 13-ին, Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը և տևեցին մեկ շաբաթ:

Կոտորածներից մեկ օր առաջ Խորհրդային Միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը չարագուշակ հայտարարություն արեց. «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պահանջը անխուսափելիորեն հարցականի տակ կդնի Բաքվի 250 000 հայերի ճակատագիրը»:

Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով Ադրբեջանի ժողովրդական ճակատի ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), հայտարարեց. «Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։

1990 թվականի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը, խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ և սկսեց ծեծ ու բռնարարքներ. մադկանց դուրս նետեցին պատուհաններից, սպանեցին երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարեցին կանանց, շատերին ողջակիզեցին։ Այնուհետև հայտնվեցին ԱԺՃ-ի ներկայացուցիչները և «կյանքերը փրկելու» պատրվակով առաջարկեցին անմիջապես նավահանգիստ մեկնել։ Հայ բնակչությունից խլեցին դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկեցին տեղահանվածներին, կողոպտեցին, ծեծեցին ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկեցին Թուրքմենստան։ Նույնը կատարվեց նաև օդանավակայանում։

Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել են սրտային խանգարումների)։

Մոսկվան Բաքվում արտակարգ դրություն մտցրեց միայն ջարդերից 6 օր անց: Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով հունվարի 19-ին, երբ վտանգվում էր խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր ստորագրեց Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Հրամանագիրը կատարեց ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա.Ն.Լեբեդը։

1990 թվականի հունվարի 13-19-ի ջարդերից հետո Բաքուն հայաթափվեց (շուրջ 250 հազար հայ), տեղահանվեցին և անհայտ կորան հազարավոր հայեր։ Նրանց մի մասն ապաստանեց Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, ԱՊՀ այլ երկրներում:

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրեցին, այսպես կոչված, «խուլիգանական տարրերին»՝ իբր, տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների արդյունքն են։

Բաքվի ջարդերը, որոնց զոհ գնաց շուրջ 300 մարդ, Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էին Ղարաբաղի համար մղված ազգային-ազատագրական պայքարին:

Միջազգային հանրությունը մինչ օրս չի դատապարտել Բաքվի կոտորածները:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08