Այցի շեշտադրումը կտրուկ փոխվել է. ռուս փորձագետը Բաքվում Լավրովի հայտարարությունը սենսացիոն է անվանել

01.03.2023 22:26
972

Լավրովի՝ Բաքու այցի մասին հայտարարվել է դեռեւս փետրվարի 17-ին։  Այդ մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Օրակարգում երկու երկրների միջեւ երկկողմ համագործակցությունը եղել է վերջին տեղում։ Խոսվել է տարածաշրջանային խնդիրների, հայ-ադրբեջանական հարցերի մասին եւ այլն։ Թվում էր, թե ամեն ինչ կարող է զարգանալ ավանդական, սովորական ձեւով, բայց բառացիորեն մեկնելուց առաջ Լավրովը հանդես եկավ հայտարարությամբ եւ այցին ցուցադրական բնույթ հաղորդեց։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Նա դա խորհրդանշական անվանեց։

«10 օրում տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնց մասին մենք դեռ չգիտենք»,-ասաց քաղաքագետը:

Ռազմավարական որոշում է կայացվել, եւ դա, նրա գնահատմամբ, ակնհայտ դարձավ Լավրովի եւ Ալիեւի հանդիպումից հետո, երբ վերջինս ասաց, որ 2023 թվականին ինքը  հույս ունի խաղաղության պայմանագիր ստորագրել։ 

«Իսկ Լավրովը սենսացիոն կերպով հայտարարեց, որ մենք դեմ չենք այլ երկրների միջնորդությանը։ Միեւնույն ժամանակ, ճեպազրույցի ժամանակ նա կտրուկ դեմ   արտահայտվեց ԵՄ առաքելությանը։ Բայց չէ՞ որ Մոսկվան դեմ հանդես չեկավ Բրյուսելում Ալիեւի եւ Փաշինյանի հնարավոր հանդիպմանը, որի մասին հայտարարվել էր։ Մոսկվան հայտարարել է հանդիպման հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին, սակայն չի պնդում եւ չի ցանկանում վնասել։ Բաքու-Մոսկվա հարաբերությունները երբեք չեն դիտարկվի Երեւանի հետ եռանկյունում»,-ընդգծեց Տարասովը:

Նա պարզաբանեց, որ Ռուսաստանը սկսում է ինքնուրույն կառուցել ուղղաձիգը, ի հայտ են գալիս անձնական շահեր՝ ելնելով դեպի Իրան ելքով «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակում աշխարհաքաղաքականությունից։

«Ռուսաստանն ասում է, որ իրեն չի հետաքրքրում, թե ուր է գնում Հայաստանը, դա իր սեփական ընտրությունն է։ Եթե Փաշինյանին հաջողվի պայմանավորվել Ալիեւի հետ Արեւմուտքում, ապա Մոսկվան չի առարկի։ Կարեւորն այն է, որ դա տեղի ունենա անվտանգության պահպանման պայմաններում եւ չվերաճի զինված հակամարտության»,-հավելեց փորձագետը։  

Նա դա անվանեց Մոսկվայի միանգամայն նոր աշխարհաքաղաքական դիսպոզիցիա, որը սկսում է Իրանով հարավ անցնել՝ շրջանցելով Հայաստանը։  

Տարասովը վստահություն հայտնեց, որ Ալիեւը հաղթել է Փաշինյանին, բացահայտել Հայաստանի վարչապետի քարտեզը՝ հայտարարելով, որ վերջինս աշխատում է Արեւմուտքի հետ, եւ Արեւմուտքում հանդիպումներ անցկացնելու բոլոր նախաձեռնությունները եղել են Փաշինյանինը։

Քաղաքագետը կարծում է, որ իրավիճակը տարածաշրջանում որակապես կփոխվի, քանի որ Մոսկվան սկսում է տարանջատվել կարգավորման գործընթացից՝ տալով Հայաստանին գործողությունների ազատություն: 

«Դժվար է ասել, թե ինչպես կվարվի Ադրբեջանը, քանի որ Ալիեւն առանձնապես լավատես չէ, Լավրովի հետ զրույցում նա հայտարարել է 2023 թվականին խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին։ Այսինքն՝ Ալիեւը հնարավոր է համարում խնդիրների առաջացումը։ Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, այդ թեմատիկայի տարանջատմանը խաղաղության պայմանագրից եւ այլն»,-եզրափակեց նա։

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23

Հաջիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում

16.11.2026 17:17

Հայաստանը՝ ընտրությունների շուրջ միջազգային առճակատման երկրների ցանկում․ Մեդվեդև

16.11.2026 17:08

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55