Ազգային գրադարանային շաբաթ

26.04.2013 18:29
2159

2002 թվականից ամեն տարի ապրիլ ամսում իրականացվում է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը, որի նպատակն է գրադարանավարների եւ գրադարանների դերի կարեւորումը, հասարակական կազմակերպությունների, բուհերի, դպրոցների, այլ ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների հետ կապի ակտիվացումը, ինչպես նաեւ գրադարանների հիմնախնդիրների վերհանումը եւ նրանց լուծում տալը: Այս տարի գրադարանային շաբաթվա կարգախոսն էր` «Գրադարան, այժմ նաեւ թվային»: Ապրիլի 15-ին տեղի ունեցավ շաբաթի հանդիսավոր բացումը Կապանի քաղաքային N1 մանկական գրադարանում:

Մասնակիցներին իր հրաշք կատարումով ողջունեց Կապանի N1 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի սան, «Գրան պրի» մրցանակի եւ Գյումրիում «Վերածնունդ» միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնում 3-րդ կարգի մրցանակի արժանացած Սերգեյ Հակոբյանը` Առնո Բաբաջանյանի «Էքսպրոմտ» եւ Յան Սիբելիուսի «Էտյուդ» ստեղծագործություններով: Թաղամասային գրադարաններում ապրիլի 15-22-ն անցկացվեցին բազմաբովանդակ միջոցառումներ: Նրանցից առավել ուշագրավներն էին` Մ. Պապյան փողոցի գրադարանում կազմակերպված գրական ցերեկույթը` «Սարոյանն անհաղթ է իր բոլոր կողմերով» (նվիրված Վ.Սարոյանի 105-ամյակին), «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» ցերեկույթը Բաղաբուրջի գրադարանում, «Դեպի վառվող ապագան» (նվիրված Ե.Չարենցի 106-ամյակին) պոեզիայի երեկոն Շինարարների փողոցի գրադարանում: Դավիթ Բեկ թաղամասի գրադարանում գրքի քննարկում էր` Թումանյանի «Աղքատի պատիվը», որի ընթացքում ծնվեց բազմակարծիք բանավեճ: Ուշագրավ էին նաեւ Մ.Հարությունյան փողոցի գրադարանում կազմակերպված գրական երեկոն` «Լեզուն զենքն է հայի» խորագրով, «Սարդարապատի հերոսամարտը եւ նրա պատմական նշանակությունը», Ձորքի ակումբ-գրադարանում կազմակերպված «Ղողանջ օծման» զրույցը, Ռ.Մինասյան փողոցի գրադարանում կազմակերպված զրույցը՝ նվիրված Մեծ եղեռնի 98-րդ տարելիցին:

Շաբաթվա ծրագրի շրջանակում անցկացվեցին այլ միջոցառումներ եւս:

ԶԱՐՎԱՐԴ ԾԱՏՐՅԱՆ
Գրադարանային գործի մասնագետ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40