Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանին

25.08.2022 11:59
2810

Հարգելի պարոն Դանիելյան

Ձեզ ենք դիմում մեր գյուղի համար չափազանց կարևոր մի  հարցով, որը տարիներ շարունակ չի լուծվում՝ գյուղի հասարակությանը պահելով լարված վիճակում, մի մասին էլ՝ նույնիսկ թշնամական հարաբերությունների մեջ:

Խոսքը գյուղի մերձակայքում գտնվող պետֆոնդի մոտ 300 հա (համայնքի վարչական տարածքից դուրս) վարելահողերի մասին է:

Օրեր առաջ, երբ պատգամավոր Արմեն Խաչատրյանն իմացավ այդ խնդրի մասին, հորդորեց՝ գրավոր դիմում գրել իրեն և ուղարկել փոստով կամ հրապարակել:

Դիմումը գրեցինք և հրապարակեցինք, որից հետո, ցավոք, հարգարժան պատգամավորն անհասանելի դարձավ կամ էլ սկսեց չպատասխանել հեռախոսազանգերին...

Հիմա էլ Ձեզ ենք դիմում:

Ժամանակին Սյունիքում մի անբարո մարզպետ ունեինք: Կեղծ մրցույթներ ձևակերպելով՝ այդ հողերը հանձնեց իր անձի նվիրյալներին: Ոմանք էլ, օգտվելով իրենց պաշտոնեական դիրքից, այդ հողերի մի մասը (դարձյալ կեղծ մրցույթներով ու օրվա մարզպետի թողտվությամբ) իրենց նվիրեցին՝ 10-20 տարի տևողությամբ:

Եվ այդ ժամանակվանից Հարժիսի նշված վարելահողերը վերածվել են ընտրական-քաղաքական ռեսուրսի բոլոր նրանց համար, ովքեր գյուղում կամ համայնքում իշխանություն պահելու, ընտրությունների ժամանակ  ձայներ կորզելու խնդիր ունեն:

Նույն այդ նպատակով էր, որ վարելահողերի մի մասն էլ նվիրվեց Տաթև համայնքի մեջ մտնող այլ գյուղերի բնակիչների. մի երևույթ, որ դարերի կտրվածքով առաջին անգամ էր կիրառվում:

Ու քանի որ լրացել է տվյալ հողերի վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետը, պահանջում ենք հողերը վերադարձնել գյուղի բնակիչներին:

Պահանջում ենք նաև ստուգել այն պայմանագրերի արժանահավատությունը, որոնք, ինչպես նշեցինք, այդ օրերի տեղական իշխանավորներն են իրենց համար հորինել՝ երկարաժամկետ կտրվածքով վարելահողերն իրենցը  դարձնելով:

Ձեզ մոտ, բնականաբար, կարող է հարց ծագել՝ իսկ ինչու՞ եք ինձ՝ ԱԺ պատգամավորիս դիմում:

Դրա պատասխանն էլ ունենք՝ բա ու՞մ դիմենք, եթե ոչ խորհրդարանականին, երկրում իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին:

Մյուս կողմից՝ Տաթև համայնքի ղեկավարը խոստացել էր հուլիսին նոր մրցույթ անցկացնել՝ հողային օրենսդրությանը համապատասխան, սակայն նա չկատարեց խոստումը:

Տաթևի համայնքային իշխանությունը կոալիցիոն է, որի մաս են նաև նրանք, ովքեր վերջին  տարիներին ու հիմա բաժին ունեն այդ հողերից: Տվյալ հանգամանքը թույլ է տալիս ենթադրել՝ եթե հողային օրենսդրությունը համայնքում լիարժեք իրականացվի և վարելահողերը վերադարձվեն գյուղացիներին (ամեն մի ընտանիքի՝ 2-3 հա), ապա տեղական իշխանական կոալիցիան առնվազն փլուզման վտանգի առջև կկանգնի:

Եվ հիմա՝ հանուն կոալիցիայի փրկության, այսպես կոչված վարձակալներին խնդրում են վճարել չվճարված վարձերը, որպեսզի սուտ պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվի:

Այսպիսով՝ խնդրո առարկայի կշեռքի  նժարին մի քանի հոգու իշխանությունը պահելու գերնպատակն է, մյուս նժարին՝ ՀՀ հողային օրենսդրությունը, որի կարևորագույն մի քանի դրույթներ առայժմ չեն տարածվում մեր գյուղի վրա:

Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Հարժիսի մերձակայքում գտնվող մոտ 300 հա վարելահողերը (համայնքի վարչական տարածքից դուրս) պետք է հավասարապես բաժանել գյուղի բոլոր ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 2-3 հա, այն էլ՝ վարձակալման նույն ժամկետով և վարձավճարի հավասար չափով:

Ահա այսպիսի պարզագույն խնդրով ենք Ձեզ դիմում:

Ընդ որում՝ եթե խնդրի լուծման նպատակով ինչ-որ հանձնախումբ պիտի ստեղծվի, ապա դրանում աննպատակահարմար է ընդգրկել համայնքի իշխանավորներից որևէ մեկին և մարզպետարանի՝ տվյալ հարցերով զբաղվող պաշտոնյաին, ով ճարտարապետն է ոչ միայն Հարժիսի, այլև Ներքին Խնձորեսկի, Տեղի հողային խառնաշփոթի:

Մի վերջին խնդրանք էլ՝  մեր մտահոգությունները փոխանցեք երկրում իշխող քաղաքական ուժի ղեկավարությանը և հարցրեք՝ ինչու՞ չպետք է Հարժիս գյուղում գործեն հողային օրենսդրության բոլոր դրույթները:

 

Հարգանքով

Հարժիս գյուղի մի խումբ բնակիչներ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24