Բաբկեն Գևորգյան. «Գեղանկարիչն Աստծո պատվիրակն է երկրի վրա»

19.10.2023 12:00
1237

Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում բացվեց Բաբկեն Գևորգյանի գեղանկարչական աշխատանքների անհատական երկրորդ ցուցահանդեսը։ Այն «Գեղանկարիչը և իր ներաշխարհը» խորագիրն էր կրում։ Առաջին անհատական ցուցահանդեսը Կապանում էր՝ 2019 թվականին։ Ցուցադրանքում մոտ չորս տասնյակ գեղանկարներ էին, որոնք որոշակի պատկերացում էին տալիս երիտասարդ արվեստագետի գեղագիտական նախասիրությունների և ընկալումների մասին։ Բաբկենը ծնվել է ճարտարապետ Յուրի Գևորգյանի ընտանիքում, նկարել է մանկուց, նկարչական հմտություններ է ստացել Կապանում ճանաչված գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի արվեստանոցում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» բաժնի «Ընդհանուր ինտերիեր» ֆակուլտետը։ Մեկ տարի է, ինչ Քաջարանի մշակույթի պալատի նկարիչ-դիզայներն է։

«Նկարչի խոսքը պետք է բխի սրտից, բայց մարդկության անունից, ունենա  պատասխանատվության զգացում  ստեղծածի համար, ի վերջո նկարիչն Աստծո պատվիրակն է երկրի վրա, նա դրանով ավելի մոտ է դարձնում մարդկանց։ Աստված մենակ չի թողնում։ Ես այդպես եմ կարծում։ Եթե Աստված ինձ տվել է այդ շնորհը, ինքն էլ վերցնելու է, ուրեմն այսօր ինքն էլ տեր է կանգնում», - իր գեղագիտական հավատամքն այսպես է մանրամասնում գեղանկարիչը և հավելում, որ ստեղծագործելն օգնում է, որ դուրս գաս դեպրեսիայից։ Դու կյանք ես վերադառնում։ Հենց ստեղծագործում ես, սկսում ես ապրել, չես ստեղծագործում՝ սկսում ես մահանալ։ Այս համատեքստում նշում է, որ մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը։

Գեղանկարչին ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպիչ, մշակույթի պալատի ադմինիստրատոր Արուսիկ Պապյանը, ով ցուցահանդեսի կազմակերպմանն օժանդակելու համար երախտագիտություն հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանին, ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զառա Սիանոզովային։

Ինչպես տեղեկացանք, շուտով Քաջարանի մշակույթի պալատում Բաբկեն Գևորգյանն  հմտությունները և գիտելիքները կփոխանցի սկսնակ գեղանկարիչներին։

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34