Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրանցը, Բերքաբերը ՀՀ քարտեզի մեջ են և միշտ կլինեն. վարչապետը մանրամասներ ներկայացրեց

20.03.2024 18:58
744

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը մտադիր է Տավուշի մարզից գյուղեր հանձնել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին: 

Վարչապետը նկատեց՝ ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը: Ըստ նրա՝ պետք է այդ դեպքերում հորդորել կամ պահանջել, որ նման բան ասողներն ասեն, թե Տավուշի մարզի ո՞ր գյուղերի մասին է խոսքը: 

«Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիան սկսել հետևյալ հատվածում: ՀՀ-ի կողմից այն տարածքը, որից պետք է սկսել, գյուղի մասին չէ, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի: Չպետք է շփոթել՝ այդ գյուղերի դիմաց գտնվող սահմանների ամբողջական դելիմիտացիային մենք պատրաստ ենք: Հայաստանի կողմից՝ Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում:  Նույն գյուղերը չեն սրանք, Խորհրդային միության ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն է ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում՝ Բաղանիս գյուղ: Հաջորդը՝ Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ և Ոսկեպարի դիմաց գտնվող սահմանը, որը մոտավորապես ադրբեջանական Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է: Հաջորդը՝ Հայաստանից կողմից Կիրանց գյուղ և նրա դիմաց գտնվող ադրբեջանական Խեյրիմլի գյուղ, սրանք նույն գյուղերը չեն: Հայաստանի կողմից Բերքաբեր գյուղ և նրա դիմաց գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կըզըլ Հաջիլի գյուղի հետ: Ընդ որում՝ Կըզըլ Հաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, երեկ էլ, 20 տարի առաջ էլ»,-ասաց Փաշինյանը:

Մատնացույց անելով Հայաստանի քարտեզը՝ վարչապետը շեշտեց, որ Բաղանիս գյուղը գտնվում է այդ քարտեզի մեջ, Բաղանիս Այրում գյուղը դուրս է և միշտ դուրս է եղել: ԽՄ ժամանակ Բաղանիս Այրում գյուղը դուրս է եղել այս քարտեզից, իսկ Բաղանիս գյուղը միշտ եղել է, կա և կմնա այդ քարտեզի մեջ: «Ոսկեպար գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կմնա այս քարտեզի մեջ, Աշաղի Ասկիպարան միշտ դուրս է գտնվել այս քարտեզից և այսօր էլ դուրս է: Կիրանց գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կլինի դրա մեջ, Խեյրիմլի գյուղը դուրս է այս քարտեզից և միշտ դուրս է եղել: Բերքաբեր գյուղն այս քարտեզի մեջ է և միշտ կմնա այս քարտեզի մեջ: Կըզըլ Հաջիլի գյուղը դուրս է եղել միշտ այս քարտեզից, այսօր էլ դուրս է: Աշաղի Ասկիպարա բնակավայրը, որի մասին այդքան մտահոգվում ենք, Ոսկեպարի դիմացի ադրբեջանական բնակավայրն է, այսօր նույնպես գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, միշտ էլ գտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո, ԽՄ ժամանակ եղել է Ադրբեջանի Հանրապետության մաս: Ոսկեպար գյուղի մասին խոսք չկա: Այլ բան, որ, ինչպես բարձրաձայնվեց, սահմանի դելիմիտացիայի հատվածների հետ կապված՝ Ոսկեպարի անվտանգության հետ կապված խնդիրներ կան»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց՝  ընդ որում, Ոսկեպարի բնակիչները չեն վիճարկում իր ցույց տված քարտեզը, չեն ասում, թե սխալ քարտեզ է ներկայացնում:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21