Բաքուն վերջնագի՞ր է ներկայացրել․ զորավարժություն Նախիջեւանում

10.02.2022 11:41
3019

Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանը, խոսելով սահմանազատման և ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկների մասին, ասաց, որ Բաքվից պատասխանի է սպասում։ Միաժամանակ նա նշել է, որ որոշ ուժեր կարող են օգտագործել իրավիճակը սրացում հրահրելու համար։

Հայաստանի կառավարությունը Բաքվին առաջարկել է զորքերը հայելային հետ քաշել «խորհրդային սահմանից», իսկ ապաշրջափակման մասով առաջարկել է բացել ոչ միայն Մեղրիի միջանցքը, այլև Հայաստանից Նախիջևանով անցնող ճանապարհը։

Երկու առաջարկներն էլ, ինչպես ավելի վաղ խոստովանել էր Արարատ Միրզոյանը, Բաքուն մերժել է։ Ըստ երևույթին, Փաշինյանը սա նկատի ուներ էսկալացիայի սպառնալիքի մասին խոսելիս։ Որովհետև տրամաբանությունը հուշում է, որ եթե Բաքուն մերժել է Երևանի առաջարկները, «որոնք ոչ 100 տոկոսով են հարմարավետ Հայաստանի համար», ինչպես ասում է Փաշինյանը, նշանակում է Բաքուն վերջնագիր է ներկայացրել։ Իսկ եթե դա չկատարվի, ապա «էսկալացիա» կլինի։ Պատահական չէ, որ Նախիջևանում ստուգվել է «տանկային ստորաբաժանումների պատրաստվածությունը հանկարծակի հարձակմանը»։

Բաքվի «վերջնագիրն» այն է, որ Հայաստանն անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի «խորհրդային» սահմանը, ինչպես նաև բացի Մեղրիի «միջանցքը»՝ առանց այլ ճանապարհներ բացելու։ Պատահական չէ, որ Փաշինյանն ասել է, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահման կա»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման վերաբերյալ։ «Մենք պետք է Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները դե յուրե արձանագրենք։ Նկատի ունեմ՝ կամ երկկողմ, կամ եռակողմ, կամ որևէ ֆորմատով, այսինքն՝ պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի։ Սա կարևոր նյուանս է, մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում։ Դա նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն», ասել է նա։

«Մենք առաջարկ ենք արել։ Եվ մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն։ Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայողների։ Եվ հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ։ Հիմա այստեղ ֆունդամենտալ հարցը, որը ծագում է, հետևյալն է՝ իսկ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման։ Մեր հարցի պատասխանը միանշանակ դրական է, ինչո՞ւ, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել։ Իսկ 1991 թվականի ԱՊՀ կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է և ՀՀ, և Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են»,- ասել է Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանը խոստովանում է, որ փաստաթուղթը ստորագրելու և զորքերը հետ քաշելու առաջարկների վերաբերյալ Բաքվից դրական ազդակներ չկան, սակայն կա էսկալացիայի վտանգ։ Խոսելով էսկալացիայի մասին՝ Փաշինյանը չասաց, թե արդյոք այս հարցը քննարկում է Հայաստանի «անվտանգության երաշխավոր» Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ։ Ո՞վ պետք է երաշխավորի բրյուսելյան պայմանավորվածությունների կատարումը։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02