Բաքվի մշակութային ագրեսիան հասել է Վատիկան

02.08.2024 20:41
654

Դադիվանքը և Գանձասարը «աղվանական մշակույթի և աղվանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ» ներկայացնող հոդվածը պատմությունը կեղծելու ադրբեջանական քարոզչության հերթական անհեթեթ դրսևորումն է. այսպես է գնահատում Վատիկանի պարբերականում օրերս հրապարակված հոդվածը ԿԳՄՍ նախարարությունը և ընդգծում՝ երկուսն էլ ակադեմիական և գիտական հարթակներում վաղուց ուսումնասիրված հայկական ճարտարապետության գլուխգործոցներ են, որոնց յուրացումը տարիներ շարունակ ադրբեջանական հակամշակութային քաղաքականության դրսևորում է:

Վատիկանյան ամենօրյա պարբերականն օրերս հոդված էր հրապարակել, որում հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները ներկայացրել էր որպես աղվանական ժառանգություն, Արցախը՝ «Կովկասյան Ալբանիա», իսկ հայերին՝ եկվորներ այս տարածաշրջանում։

Վատիկանի L’Osservatore Romano պաշտոնական պարբերականը «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում» վերնագրով հոդված է հրապարակել։ Դրա հեղինակը ուսումնաճանաչողական այցով եղել է Արցախում, որն իր հոդվածում «Կովկասյան Ալբանիա» է ներկայացնում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ուսումնասիրել է հոդվածն ամբողջությամբ։ Կարծում  է՝ դրանով Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր որակներ և դրսևորումներ է ստանում։

Ըստ պատգամավորի՝ հոդվածում առաջ քաշված թեզերը պատահական չեն, քանի Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ռ․ Ֆաբիանիին ուղեկցել է ալբանական մշակույթի «գիտակ» Ս․ Հաջիևան։ Եվ, բնականաբար, հեղինակն անվերապահ եզրահանգել է, որ 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը (հոդվածում Խուդավենք է գործածվում) և Գանձասարը (հոդվածում՝ Գենջասար) Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ են։

«Արցախի հայաթափումից և էթնիկ զտումից հետո Ադրբեջանն անցել է երկրորդ փուլին՝ հայկական հետքի վերացմանը։ Իսկ այս իշխանությունը միջազգային հարթակներում երբեք չխոսեց Ադրբեջանի ագրեսոր լինելու մասին։ Եվ Ադրբեջանի ձեռքները հասան արդեն Վատիկան» ։

Արդեն 4 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարողանում հաղթահարել Ադրբեջանի դիմադրությունը։ Կառույցը մինչև այս պահը դիտորդական առաքելություն չի ուղարկել Արցախի օկուպացված տարածքներ մոնիտորինգ իրականացնելու համար։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն անդամակցում է ՀԱԱԳԱ-ի կոնվենցիային։ Սա այն միջազգային փաստաթուղթն է, որը հստակ պարտավորություններ է առաջադրում հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պահպանման համար։ 

«Սա խոսում է միջազգային կառույցների երկակի ստանդարտների մասին, մյուս կողմից՝ հայկական կողմի պահանջատիրության բացակայության»։

Հոդվածագիրն առաջ է քաշում նաև տարածաշրջանում հայերի եկվոր լինելու վարկածն ու մասնավորապես այն թեզը, որ հայերն Արցախ են տեղափոխվել Թուրքիայից ու Իրանից։

«Սա մեր ինքնության, մեր գոյության, մեր պատմական հետքի արժանապատվության նկատմամբ խայտառակ ոտնձգություն է, մշակութային ագրեսիա է։ Մեր կարևորագույն  գերատեսչությունները՝ ինչպիսիք ԱԳՆ-ն ,ԿԳՄՍ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն Վատիկանում խմբագրելու և իրական փաստերը ներկայացնելու համար»։

Վատիկանի պաշտոնաթերթի հոդվածին անդրադարձել է «Գեղարդ» հիմնադրամը՝ նշելով, որ այն զուրկ է գիտական հիմքից և հակասում է գիտականության չափանիշներին։ Հիմնված է միայն հեղինակի դիտարկումների և տպավորությունների վրա։ Անգամ հոդվածի վերնագրում հայկական հուշարձանների ադրբեջանականացված անվանումների օգտագործումը ցուցում է, որ ադրբեջանական պետական քարոզչությունը հասել է Վատիկան։

«Ադրբեջանը պատմակեղծարարությունը դարձրել է ոչ միայն պետական քաղաքականություն, այլև միջազգային հարթակներից հնչող տեսություն։ Բաքուն մի կողմից իբրև թե կերտում է իր «բազմամշակութային և ժողովրդավար» կերպարը, մյուս կողմից «միջազգայնացնում» է հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմները։ «Գեղարդ» հիմնադրամը կոչ է անում միջազգային հեղինակավոր գիտական կազմակերպություններին ու կառույցներին, ԶԼՄ-ներին տուրք չտալ ադրբեջանական պետական հակահայկական քարոզչությանը»։

ԿԳՄՍՆ-ից «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝ կառույցն իր լիազորությունների շրջանակում ակտիվորեն համագործակցում է բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների և անհատների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։

«Տարբեր միջազգային հարթակներում (ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրոպական խորհուրդ և այլն) նիստերի, համաժողովների, գիտաժողովների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայկական կողմի ներկայացուցիչներն առանձանահատուկ ձևով բարձրացնում են Լեռնային Ղարաբաղի պատմության և մշակույթի հուշարձանների հետագա պահպանության հարցերը, վեր հանում Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմի փաստերը և հրավիրում միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետագա պահպանությունն ապահովելուն միտված աշխատանքների օժանդակմանը, հակափաստարկում ադրբեջանական պատվիրակություններին»։ 

Անդրադառնալով հրապարակմանը՝ նախարարությունն ընդգծում է՝ Դադիվանքը և Գանձասարը «աղվանական մշակույթի և աղվանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ» ներկայացնող հոդվածը պատմությունը կեղծելու ադրբեջանական շարունակական կեղծ քարոզչության հերթական անհեթեթ դրսևորումն է։

«Երկուսն էլ վաղուց ակադեմիական և գիտական հարթակներում բազմակողմանի ուսումնասիրված հայկական ճարտարապետության գլուխգործոցներ են, որոնց յուրացումը տարիներ շարունակ ադրբեջանական հակամշակութային քաղաքականության դրսևորում է»:

2024 թվականի բյուջեով Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար նախատեսում է շուրջ 6 միլիարդ դոլարի ներդրում։ Արդեն հայտարարվել է, որ Գանձասարի վանական համալիրը պիտի վերականգնվի «նախնական աղվանական» տեսքով։

https://hy.armradio.am/

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08