Բնակարանային նոր ծրագրեր՝ Արցախում

30.10.2018 20:48
1162

Արցախում բնակարանային նոր ծրագրեր են մեկնարկում: Այս պահին Ստեփանակերտի երկու նոր թաղամասերի շինհրապարակներ են նախապատրաստվում:

Քաղաքի բնակֆոնդն ավելանալու է 500 բնակարանով՝ դրանց մեծ մասը տրամադրվելու է հիպոթեքային վարկավորմամբ՝ ընդ որում ավելի մատչելի պայմաններով,  քան նախկինում գործողն էր: 

Մատչելի հիպոթեքի գաղափարը Արցախում սկսեց շրջանառվել 10 տարի առաջ: Բանկերի տրամադրած վարկերի տոկոսադրույքի կեսի սուբսիդավորումը պետությունը վերցրեց իր վրա, արդյունքում շահառուն հնարավորություն ստացավ բնակարան ձեռք բերել 6-7.5 տոկոսով:

Անցած տասը տարվա ընթացքում պետական աջակցությամբ հիպոթեքով բնակարան ձեռքբերելու մեխանիզմները փոխվեցին. արտոնություններ սահմանվեցին փախստականների, զինվորականների, զոհվածների եւ պատերազմի հաշմանդամների ընտանիքների համար, երեք տարի առաջ առաջնային շուկայից ձեռք բերված բնակարանների դեպքում սկսեց գործել եկամտահարկի հետվերադարձի մեխանիզմը, սակայն բնակարանները աճող շուկայական գների եւ թանկացող վարկերի պատճառով բնակչության մեծ մասի համար մնում են անհասանելի:

Նորամուծությունները հեղինակների կարծիքով պետք է ավելի մեծ թվով մարդկանց հնարավորություն տալ բանկարան ձեռք բերել. օրինակ պետությունը խոստանում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար սուբսիդավորման տոկոսադրույքն ավելացնել:

Այս դրույթը տարածվելու է նաեւ նախկինում  հիպոթեքով բնակարան ձեռք բերած ընտանիքների վրա:  Մշակվող կարգով՝ կիջեցվի կանխավճարի չափը. հիմա այն բնակարանի արժեքի 20 տոկոսն է կազմում, ինչը անհասանելի է շատերի համար:

Կանխավճարը 2019 –ին  կլինի 10 տոկոս՝ վարկի 20 տարվա մարման ժամկետի դեպքում եւ 5 տոկոս՝ 15 տարվա ժամկետի մարման դեպքում:

Կանխատեսվում է, որ այսպիսի պայմաններով բնակարններ կունենան Ստեփանակերտի երկու նոր թաղամասերը: Ընդհանուր առմամբ 500 բնակարան կավելանա, որի մի մասը կտրամադրվի սոցիալական խմբերին, որոնք Արցախում գործող որոշումներով բնակարան ստանալու արտոնություն ունեն, իսկ մեծ մասը կտարմադրվի հիպոթեքով:

Պետական պաշտոնյաններն ասում են, որ դրանք կլինեն էժան բնակարաններ՝15-26 միլոն դրամ արժողությամբ:

Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ նոր գաղափարի համաձայն   բնակարան ձեռք բերելու հանրավորություն կունենան միջին եկամուտ ունեցող ընտանիքները:

Փոփոխություններ նախատեսվում են նաեւ գյուղերում տուն կառուցողների համար:

Ստեփանակերտի նոր թաղամասերի շինարարությունը դեռ չի մեկնարկել: Նախապատրաստվում են շինհրապարակները:

Կառուցելու է մասնավորը: Պետությունը իր մասնակցությունը կունենա շինարարության փուլում՝ վճարելով հողի, արտաքին բարեկարգման և կոմունիկացիաների գները՝ դրա հաշվին ապահովելով բնակարանների  մատչելիությունը:

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08