Բնապահպանության նախարարությունը ստելով ո՞ւմ պատվերն է կատարում

18.09.2013 17:21
2340

ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ
Հայաստանի կանաչների միության նախագահ


Վերջերս մամուլում հրապարակվեց Մեղրի քաղաքի ավագանու ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ մետաղական հանքավայրերի շահագործման հետեւանքով տարածաշրջանում արդեն աղետալի իրավիճակ է ստեղծվել, այդուհանդերձ 14 նոր հանքավայրի ուսումնասիրության ու շահագործման արտոնագրեր են տրվել: Ուղերձին կցվել է «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի եւ հանքային շրջանների քարտեզը», որպեսզի ցույց տրվի ցրված ուրանի առկայությունը նաեւ իրենց տարածաշրջանում:
Զարմանալի է, որ ՀՀ նախագահին հղած ուղերձին պատասխանել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը, ով համարձակորեն գրում է. «Նախագահին հղած ուղերձում Լիճք, Տաշտուն եւ Լիճքվազ-Թեյ հանքավայրերը ներկայացված են որպես ուրանի եւ թորիումի առավել բարձր պարունակությունների օբյեկտներ, ինչպես նաեւ ներկայացված «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի եւ հանքային շրջանների քարտեզը» իրականությանը չեն համապատասխանում», միաժամանակ թվարկելով, թե Մեղրու տարածաշրջանում նորանոր ինչ հանքավայրեր են շահագործվելու:

Բնապահպանության նախարարությունը մեղրեցիներին ծայրահեղ հուսահատության մեջ գցող այս պատասխանով, փաստորեն, ժխտում է Հայաստանի Հանրապետությունում ուրանի եւ թորիումի առկայությունը այն դեպքում, երբ բազում են մեր երկրում ուրանի եւ թորիումի տարածվածությունն ապացուցող փաստերը:

Խորհրդային տարիներին Հայաստանը դիտարկվել է որպես ռադիոակտիվ հումքի հեռանկարային շրջան: Ահա թե ինչու 1948-ից այստեղ գործել են Խորհրդային Միության Մինգեոյի մասնագիտացված Գրոմովյան, իսկ 1965-1975թթ.` Կոլցովյան արշավախմբերը: Ուրանի եւ ռադիոակտիվ այլ տարրերի որոնման այդ աշխատանքներին մասնակցել են նաեւ հայ գիտնականներ ու տարբեր բնագավառների մասնագետներ: Արդյունքում ձեւավորված փաստաթղթերը, որպես հույժ գաղտնի նյութեր, հիմնականում տեղափոխվել են Ռուսաստան:

Երկրաբանական գիտությունների դոկտոր Պ.Գ. Ալոյանը «Հայաստանի երկրաբանական ֆորմացիաների ուրանաբերությունը» (Երեւան, 2010թ.) գրքում գրում է, որ իր այդ աշխատությունում օգտագործել է հրապարակված եւ գլխավորապես Ա.Ե.Քոչարյանի, Բ.Ի.Պիգուլսկու, Վ.Վ.Շելխովսկու, Մ.Դ.Զագայնովի, Ա.Պ.Պանչենկոյի, Վ.Ա.Մարկովիչի, Մ.Ա.Ենգոյանի, Լ.Ս.Ռուդիցկայի, Գ.Ե.Քոչինյանի, Ա.Մ.Անտրոպցեւի, Է.Լ.Սարուխանյանի, Ի.Բ.Խառատովայի, Գ.Կ.Պետոյանի, Բ.Կ.Արխիպովի ֆոնդային նյութերը:
Այս գրքից բերենք որոշ քաղվածքներ:

«Ըստ կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների, Հայաստանի տարածքում պայմանականորեն կարելի է եզրագծել ռադիոակտիվ էլեմենտների հեռանկար ունեցող 4 խոշոր շրջան` 1. Սյունիքյան` Զանգեզուրի խորքային խզվածքի գոտում` Որոտան-Ողջի-Արաքս գետերի միջագետք, 2. Վանաձոր-Դիլիջանյան` Սեւան-Շիրակյան խորքային խզվածք, 3. Արզական-Փարաքարյան` Հրազդան գետի հյուսիսարեւելյան տարածք, 4. Վեդի-Վայքյան` Արաքսի ձախ ափ եւ Արփայի ներքին միջնահոսք: Դրանցից բացի. Շամլուղյան եւ Ջերմուկյան ոչ մեծ գոտիներ» (էջ 13-14):

«Փխրուտյան երեւակումը գտնվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից 5-6 կմ արեւելք, Մեղրու խորքային մագմայական մարմնի (պլուտոնի) հյուսիսարեւելյան գոտում, Ողջի գետի կիրճի լանջերում: Հետախուզված են Ողջի, Լեռնաձոր եւ Փխրուտ տեղամասերը: Այս տեղամասերում, ավելի քան 300մ խորությամբ, որոնվել են ուրան-մոլիբդենային ավելի քան 20 հանքային մարմիններ, 0,2% ուրանի միջին պարունակությամբ» (էջ 20-21): «Փխրուտ-Լեռնաձորյան հանքային դաշտին հարող Անդյան երեւակումում առկա 22 հանքային մարմիններից համեմատաբար մանրազնին ուսումնասիրված է Առաջին հանքային մարմինը` ուրանի միջին պարունակությունը 0,2-0,3%: 1968 թվին Առաջինի հանքաքարից 2,5 տոննա վերամշակվել է» (էջ 22-23):

«Ուրան-ոսկի-բազմամետաղ հանքերեւակումներից են Կայատեղի (ք. Վայք, Արփա գետի աջ ափին, ուրանի միջին պարունակությունը 0,06 %) եւ Ատդարի տեղամասերը...» (էջ 29):

«Ուրան-մոլիբդենային հանքերեւակումներից է Անտառայինի (Հրազդան քաղաքից 15 կմ, Աղվերան գետի ձախ ափին. ուրանի պարունակությունը` 0,03-0,14%)... Ուրան-թորիում-հազվագյուտ հողեր հանքերեւակումներից է Ուլյաշիկ գետի վերին հոսանքում գտնվող Թեժսարի տեղամասը (Փամբակի լեռնաշղթա). ուրանի պարունակությունը հասնում է մինչեւ 0,086 %» (էջ 30-33):
«Նոր փաստացի նյութերը եւ մետալուրգիական հատուկ փորձերի արդյունքները գրականության եւ ֆոնդային նյութերի հետ մեկտեղ մեզ հիմք են տալիս Մեղրու խզվածքը ..., դրա տակ փռված Մեղրու խորքային մագմայական մարմնի (պլուտոնի) գրանիտոիդների հետ մեկտեղ, դիտարկել որպես ոսկի-ուրան-հազվագյուտ մետաղների հանքայնացման կանխատեսումային հեռանկարային խոշոր հանքավայր» (էջ 65):

«Ներկայումս տնտեսապես նպատակահարմար է համարվում 0,05-0,07% ուրանի օքսիդ պարունակող հանքանյութի վերամշակումը: Խորհրդային շրջանում տարրալվացվել են 0,012-0,02% ուրան պարունակող հանքանյութերը, որը կարող է լավ կողմնորշիչ լինել այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է» (էջ 126):

«Փաստացի նյութը վկայում է, որ մոտակա տարիներին, հանրապետությունում կարելի է ստեղծել հանքավառելիքային հումքի պաշարներ ատոմային էներգետիկայի համար, որոնք կապահովեն ոլորտի զարգացումն ապագայում: Այս պարագայում անհրաժեշտ է առանձնացնել ռադիոակտիվ հումքի տեսակետից հեռանկարային հանքային դաշտերը, հանքավայրերը եւ դրանց տեղամասերը: Ուսումնասիրվածության արդի վիճակով Հայաստանի համար առավել հեռանկարային են ուրան-մոլիբդենային, ուրան-ոսկի-բազմամետաղային, ուրան-մկնդեղային հանքավայրերն եւ ուրանինիտ-ֆլյուորիտ-բիոտիտային տեսակի հազվագյուտ հողային հանքայնացմամբ. ուրանի պարունակությունը տատանվում է լայն սահմաններում, միջինը` 0,2-0,5%: Առավել հեռանկարային են Քաջարանի պղինձ-մոլիբդենային եւ Ազատեկի ոսկի-բազմամետաղային (ոսկի-ծարիր-մկնդեղային) հանքավայրերը եւ Մարմարիկ գետի ավազանի հանքային դաշտը: Որոշակի հեռանկարներ կապված են Փխրուտ եւ Անդ հանքավայրերի մոլիբդեն-ուրանային ենթաֆորմացիայի հետ, որոնք տեղայնացված են Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի թեւերում եւ կապված են Լեռնաձորի խորքային խախտման հետ` Մեղրու խորքային մագմայական մարմնի կոնտակտային մասերում: Արդյունաբերական հետաքրքրություն են ներկայացնում Փամբակի խմբի Թեժսարի եւ Անտառայինի ուրան-հազվագյուտ հողային հանքերեւակումները, որոնք գտնվում են Փամբակի եւ Ծաղկունյաց լեռնաշղթանների բլոկների միջեւ ձգվող Մարմարիկի խախտման գոտում եւ որոնց յուրացումը կարող է ապահովվել Մարմարիկ գետի ավազանի արագ զարգացող լեռնահանքային ինֆրակառույցների շնորհիվ, հաշվի առնելով ոսկեբեր, պղինձ-մոլիբդենային եւ ոսկի-երկաթային ու տիտանամագնետիտային հանքաքարերի խոշոր պաշարները: Ոսկին եւ ուրանն ավելի հաճախ գտնվում են նուրբ-դիսպերս վիճակում ու հաճախ սերտաճած են լինում պիրիտի եւ, հազվադեպ, տուխոլիտի հետ, ինչն էլ հանքաքարին տալիս է դժվարամշակ բնույթ, որի հետեւանքով սովորական մեթոդներով դրանք դժվար են հայտնաբերվում ու դժվար են կորզվում» (էջ 157-165):

Նույն հեղինակի մեկ այլ աշխատությունից տեղեկանում ենք Հայաստանում ուրանի կանխատեսումային պաշարների մասին, օրինակ, Փխրուտում` 20 հազար տոննա, Վայքում` 20-30 հազար տոննա, Վեդիում` 10-15 հազար տոննա, Անտառայինում` 30-40 հազար տոննա... (թ. կ. ԸսՏÿվ, ՀպրցՐրվօռ տՏՑպվՓՌՈս ՐՈՊՌՏՈՍՑՌՉվՏչՏ րօՐՖÿ ԸՐՎպվՌՌ Ռ տպՐրտպՍՑՌՉօ պչՏ ՏրՉՏպվՌÿ, թՏՐվօռ ՋցՐվՈս, 2007, N 635). Պրոֆեսոր Հ.Ս. Ավագյանն իր «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» (Երեւան, «Գիտություն», 2011 թ., էջ 260) գրքում գրում է, որ Ամուլսարի հանքաքարի 40 նմուշների տվյալներով այդտեղ առկա է 195 տոննա ուրան:

Հայաստանի Հանրապետությունում ցրված ուրանի եւ ուրանայինի հանքերեւակումների առկայության հետ կապված բերեմ մի քաղվածք վերջերս կատարված գիտական աշխատանքից. «Ուրանային հանքայնացումը ձգվում է Պիրամսարյան լեռնաշղթայի հարավային լանջհորիզոնականով` մոտ 700 մետր, որն ուրանային հանքավայրերի համար խոշոր բացվածք է: Կվարցիտներում ուրանի հանքայնացումը կրում է ցրված բնույթ» (Երեւանի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, 2010թ., թիվ 3, էջ 18-24):

Բացի վերը նշվածներից, Հայաստանում ուրանի գոյությունը ժխտող` բնապահպանության նախարարության տարածած տեղեկությունն ակնհայտորեն հերքվում է նաեւ այն փաստով, որ 2007 թ. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության կառավարությունների միջեւ համաձայնագիր է կնքվել` ՀՀ-ում ուրանի եւ թորիումի հանքավայրերի համատեղ ուսումնասիրության եւ շահագործման վերաբերյալ: Այդ նպատակով ստեղծված «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպության» կազմած` «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի եւ ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման 2009-2012թթ.» նախագծում (հետայսու` նախագիծ) գրված է, որ 2008 թ. «Ռուսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի, Ռուսաստանի Դաշնության եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել:

Նույն նախագծի 17-րդ էջում կարդում ենք. «Տաշտունի խզվածքի... ծայրամասային հատվածներում կենտրոնացված են դայկաձեւ մարմիններ եւ հապլիտների ու պեգմատիտների երակներ, որոնք ուրան եւ թորիում պարունակող միներալի հաշվին բնորոշվում են բարձր` մինչեւ 800 մկռ/ժ ռադիոակտիվությամբ»: Իսկ 18-19 էջերում գրված է. «Հյուսիսարեւմտյան խախտումները գլխավորապես զարգացած են հրապարակի արեւմտյան եւ արեւելյան մասում, որտեղ դրանք կազմում են Տաշտունի, Քիրսի եւ Լեռնաձորի բեկվածքների համակարգերը: Շրջանի հիմնական կառուցվածքն է հանդիսանում Տաշտունի բեկվածքը, որը բաժանում է երկրորդ կարգի բլոկները եւ վերահսկում բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի (ներառյալ ուրանային) բոլոր հիմնական հանքերի եւ հանքերեւակումների տեղադրումը: Այն արտահայտված է անընդհատ` Մեղրու խորքային մագմայական մարմնի (պլուտոնի) հարավային սահմաններից մինչեւ Գեղի գետի գետաբերանը... Տաշտունի բեկվածքն իրենից ներկայացնում է 100 մետրից մինչեւ 2կմ լայնությամբ շերտ, որը կազմված է մանրացված, տրորված եւ ճեղքավորված ապարների մոտեցված տեկտոնական կարերի եւ գոտիների համակարգից, որոնք մեծ մասամբ ինտենսիվորեն հիդրոջերմային վերափոխված են սուլֆիդային, հազվադեպ ուրանային հանքայնացում կրող քվարցային եւ կարբոնատային երակներով: Զանգեզուրի հանքային շրջանում խիստ գերակշռող հանքայնացումը պղնձամոլիբդենայինն է... Հանքերեւակումների հանդիպող հաճախականության աստիճանով երկրորդն ուրանային հանքայնացումն է»:

Մասնագիտական գրականությունից վերը բերված քաղվածքները, ինչպես նաեւ 2008թ. Հայաստանում ուրանի եւ թորիումի հանքավայրերի համատեղ ուսումնասիրության ու շահագործման վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագիրն ու դրա արդյունքում կազմած նախագիծը ցույց են տալիս, որ ՀՀ-ում ցրված ուրանը եւ ուրանային հանքերեւակումները մեծ տարածք են զբաղեցնում, ինչպես նաեւ «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի եւ հանքային շրջանների քարտեզը» բացարձակորեն համապատասխանում է իրականությանը:
Պարզից էլ պարզ է, որ ցրված եւ արդյունաբերական հեռանկար ունեցող ուրանի ներկայությունը ծածուկ պահելը հատուկ նպատակ է հետապնդում: Ցրված ուրան ասելով պետք է հասկացվի տարբեր հանքավայրերում օգտակար տարրերին ուղեկցող ուրանի այնպիսի նոսր խտություններ, որի կորզումը գործնականում հնարավոր չէ, եւ ուրանն ամբողջությամբ մնալու է պոչանքում:

Հետեւաբար, ցրված ուրան պարունակող հանքավայրերի շահագործումը Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրում ուղղակի հանցագործություն է: Վստահ եմ, որ հանքարդյունաբերական մաֆիան դա շատ լավ գիտի: Ցրված ուրանի գոյության կոծկումը նրան հնարավորություն է տալիս անաղմուկ, առանց խոչընդոտների շահագործել ցրված ուրան պարունակող հանքավայրերը, իսկ դա նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքի թունավորում` հայ ժողովրդի կյանքի ընթացքի կասեցում:

Դժբախտաբար, լավատեսության համար ոչինչ չի երեւում, հակառակը` Հայ-ռուսական վերը բերված նախագծում ասվում է, որ «նախատեսվող աշխատանքները թույլ կտան նախորդ տարիներին կատարված աշխատանքների արդյունքների նորագույն մեթոդներով վերամեկնաբանմամբ «խոտանել» արդյունաբերական նշանակություն չունեցող ցրված ուրանային հանքայնացման բազմաթիվ գոտիներ, ինչպես նաեւ երկրաքիմիական անոմալիաներ, որոնք ներկայացված են որպես ըստ խորության անհեռանկարային» (էջ 11): Ինչից կարելի է ենթադրել, որ խորհրդային իշխանության տարիներին շահագործման համար անթույլատրելի համարվող հանքավայրերը կարող են շահագործվել, եթե, իհարկե, քնից չարթնանա, չսթափվի հայ մարդը:
Այսօր հանքարդյունաբերական մաֆիայի հետ բանակցելը, մահաբեր ծրագրերի իրականացնելուց հեռու պահելը համարյա անհնար է դարձել: Նրա «թուրը կտրում է» բոլոր ուղղություններով: Հանքարդյունաբերական մաֆիայի թիկունքում է կանգնած ոչ միայն բնապահպանության նախարարությունը, այլեւ իշխանական բոլոր համակարգերն ու նրանց ձեռքում գտնվող տեղեկատվության միջոցները:

Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականությունը ներմուծված է: Հանքարդյունաբերության թափոնները հարկային դաշտից հանելը, հանքատերերին` երկրի տնտեսությանը հասցրած վնասը հատուցելուց ազատելը եւ բազում այլ արտոնություններ բխում են մեր երկրում վավերացված միջազգային կոնվենցիաներից, որոնց հիման վրա էլ ստեղծվել են Հայաստանի Հանրապետության օրենքներն ու իրավական դաշտը: Իսկ ծրագրի իրական ղեկավարը սիոնիզմն է, իր բազմապիսի կառույցներով:

Վերջացնելով` ցանկանում եմ նաեւ ասել, որ, չնայած ուրանի տարածվածությանը, Հայաստանի Հանրապետությունը կյանքի համար խիստ նպաստավոր պայմաններ ունի. կարծր մարմիններում քողարկված`քիմիապես կապված ուրանը կյանքին վտանգ չի սպառնում, ուրիշ հարց է, երբ այդ կարծր մարմինները` հանքաքարերն ընդերքից հանում, մանրացնում ու փոշի են դարձնում:

[email protected]
[email protected]
10 օգոստոսի 2013թ.

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33