Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղերձը

21.06.2013 17:08
3413

Հարգելի` համաքաղաքացիներ

Կապանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը 25 տարով «Հայջրմուղկոյուղուն» անհատույց օգտագործման տալու մասին համայնքի ավագանու 2013թ. հունիսի 7-ի որոշումը` վերջին օրերին Կապանում քննարկվող, լիովին բխում է համայնքի շահերից: Այդ որոշումը միանգամից չի կայացվել, այն ընդունվել է տեւական ժամանակ խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո, ինչի արդյունքում` համայնքի սեփականություն հանդիսացող ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին ցանցերը որոշակի պայմաններով ու ժամկետով կնքված նոր, շահավետ պայմանագրով տրվելու է «Հայջրմուղկոյուղուն»: Ի դեպ, 14 տարի առաջ Կապան համայնքի ավագանու որոշմամբ այդ ցանցերն անորոշ, անժամկետ, առանց պայմանների եւ անհատույց օգտագործման են տրվել նույն ընկերությանը: Մենք պայմանագիր չենք կնքում ընկերության կառավարումը ժամանակավոր ստանձնած ֆրանսիական կազմակերպության հետ, որի կառավարման ժամկետը լրանում է եկող աշնանը: Մենք պայմանագիր ենք կնքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ, որի 100 տոկոս բաժնետերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է: Ջրամատակարարող ընկերությանը մեր կողմից ներկայացված պահանջները` բաղկացած 15 կետից, ամբողջովին ընդունվել են, սակայն պայմանագրի գործողությունը չի սահմանափակվում դրանցով, այսինքն` դա չի նշանակում, որ 25 տարվա ընթացքում «Հայջրմուղկոյուղին» այլ աշխատանքներ ու ներդրումներ չի կատարելու: Ավելին` առաջիկա ներդրումների արդյունքում Կապանում կառուցվելիք ջրատար նոր ցանցերը հետագայում անհատույց տրվելու են համայնքին: Իսկ գործող հին ջրատարները կոնսերվացվելու եւ մնալու են համայնքի տնօրինության տակ: Ինչ վերաբերում է «Հայջրմուղկոյուղու» սեփականություն հանդիսացող Կապանի ջրամատակարարման գլխամասային կառույցները, մաքրման կայանը, ջրավազանն ու վարչական շենքը համայնքին վերադարձնելու պահանջին, ապա դա նույնն է, որ համայնքից պահանջեն վերադարձնել մասնավորեցված նախկին պետական սեփականությունը, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը: Ընդհանուր հաշվով «Հայջրմուղկոյուղին» չի էլ մասնավորեցվել, այն հանձնվել է պետական ընկերության, որից պահանջել սեփականություն հանդիսացող կառույցները` ինքնին անհեթեթություն է: Մեկ նկատառում եւս. Կապանի ջրամատակարարման ներքին ցանցը, որտեղ ջրի կորուստը կազմում է ավելի քան 60 տոկոս, համայնքի ուժերով շահագործելն աննպատակահարմար է մի քանի պատճառով. նախ` ներքին ցանցում հաճախակի արձանագրվող վթարները վկայում են, որ դրա արդյունավետ օգտագործման ժամկետը վաղուց լրացել է: Եթե այդ խնդիրը չլիներ, հակված չէինք լինի, որ ներդրումներն արվեին կարճ ժամկետներում: Հակառակ դեպքում, եթե համայնքը «Հայջրմուղկոյուղուց» գնի ջուրը եւ բաշխիչ ներքին ցանցով իրականացնի սպասարկումը, ապա ոչ միայն հավաքված գումարը, այլեւ շատ անգամ ավելի գումար է պահանջվելու` օգտագործված ջրի դիմաց վճարելու համար: Հասարակական որոշ ակտիվիստներ փորձում են խնդիրը ներկայացնել, թե իբր քաղաքային իշխանությունը չի ցանկանում պաշտպանել համայնքի շահերը, եւ ամբոխահաճ արտահայտություններ են հնչեցնում, թե իբր ջուրը մեր սարերից է գալիս եւ այլն: Այդ դեպքում` ընդերքն էլ, անտառներն էլ պետության սեփականությունն են, բայց, որ դրանք ժամանակավոր շահագործման եւ օգտագործման են հանձնված որեւէ կազմակերպության:

Ինչեւէ, կենսական նշանակություն ունեցող ջուրը մեկ րոպե անգամ թողնել առանց ուշադրության եւ այդ հարցում ցուցաբերել անպատասխանատու մոտեցում` թույլ տալ չեմ կարող: Հավաստիացնում եմ, որ ավագանու որոշումը, իրականում, բխում է մեր համաքաղաքացիների ու մեր համայնքի շահերից:

19 հունիսի 2013թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34