Չըռչուռի գլխին ամպեր են նստած, իսկ ստորոտում հոգեվարք ապրող Մալդաշ-Քաշունին է

30.12.2024 11:22
881

Մալդաշ գյուղանունն առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվում է Տաթեւի վանքի նոր հարկացուցակում, իսկ 1992-ից գյուղն ունի նոր անուն՝ Քաշունի:

Գտնվում է  Տաթեւ-Կապան ճանապարհի 12 կմ-ից 2 կմ դեպի արեւմուտք:

Քաշունի անունն է կրում նաեւ գյուղի միջով հոսող գետակը, որը սկիզբ է առնում Բարգուշատի լեռների Արամազդ լեռնապարից արեւելք ընկած բարձունքներից, որ նաեւ Չըռչուռ է կոչվում, Որոտան գետ աջ օժանդակն է, հոսում է Վանանդաձորի ամբողջ երկարությամբ: Օտարները գետի վերին հոսանքը կոչել են Չայզամի, կոչվել է նաեւ Զեյվա գյուղի (ներկայումս՝ Դավիթբեկ) անունով:

Գյուղից հարավ՝ բարձր լեռան վրա, մի գեղաշեն խաչքար կա, որը, ըստ ավանդազրույցի, սահմանաքարի նշանակություն է ունեցել Մալդաշ եւ Տորթնի (Անտառաշատ) գյուղերի միջեւ:

Ասում են նաեւ՝ արեւելքից արեւմուտք ձգվող այդ լեռնապարը Հասար է կոչվել:

Գյուղի արեւմուտքում Չըռչուռ լեռնագագաթն է, որը Բարգուշատի լեռնագագաթներից մեկն է՝ Արամազդից արեւելք: Այդտեղից էլ դեպի հյուսիս-արեւելք ձգվում է Գյազբելը...

Գյուղի կենտրոնում՝ բարձունքին, վեր է խոյանում Մեծ հայրենականում զոհված 24 մալդաշցիների հիշատակը հավերժացնող գեղեցիկ հուշարձանը:

Գյուղի դեռեւս բաբախող սիրտը Սուրբ Սարգիս մատուռն է, որը կառուցվել է 2002-ին, կառուցել են Քաջիկ Մնացականյանը (Տաթեւից), ինչպես եւ նրա եղբայրներ Արարատ ու Արմեն Սարգսյանները:

Գյուղում հիմնականում փակված դռներ են, կիսավեր տներ...

Մալդաշ-Քաշունի գյուղի տարածքի հետ է կապված մեր ազատամարտի հերոսական մի դրվագ...

1920 թ. հոկտեմբերի 21-ին  լեգենդար Պողոս Տեր-Դավթյանի զորամասը Յայջի-Հարժիսից անցնում է Տաթեւ, ապա Մալդաշ, որտեղ մեծ ճակատամարտ է տալիս Ինջաբելում Գարեգին Նժդեհի կողմից պարտություն կրած եւ նահանջող թուրքական զորքի հետ ու ջախջախիչ պարտության մատնում հրոսակախմբին...

Ներկայումս, ավաղ, չորս ընտանիք է բնակվում գյուղում:

Դեկտեմբերի 23-ին Քաշունի կատարած այցելության ընթացքում ուրախացնող էին միայն բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Սիմոնյանի ներկայությունը, նրա հաստատակամ պահվածքը:

Հաջողել է փոքր-ինչ բարելավել մայրուղուց գյուղ ձգվող ճանապարհը, ինչպես եւ գյուղից Ինջաբել ու Տափասար բարձրացող դաշտամիջյան ճանապարհը: Մտահոգված է երբեմնի համագյուղացիներին Քաշունի՝ բնակության հրավիրելու խնդրով:

Մեր այցի ամբողջ ընթացքում անհնար էր հայացքներս կտրել մերձակա լեռնագագաթներից, որոնցից միայն հպարտություն է ծորում, որոնք հազարամյակներ շարունակ իրենց ծոցում են պահել մեր փառավոր նախնիներին:

Լեռնագագաթների այդ հանդեսը մեզ հիշեցրեց Հայոց մեծ գուսանի մարգարեական խոսքը՝ «Հազար ու մի երգում գոված սար եմ տեսել, /Բայց միշտ ձեր կարոտը քաշել, Սյունյաց սարեր...»:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40