Դանիայի ավագ դպրոցներից մեկում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված դասընթաց

31.01.2019 15:56
1144

Դանիայի Հելսինգե համայնքի ավագ դպրոցի 90 աշակերտների համար անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ դասընթաց, որը նախաձեռնել է դպրոցի ուսուցիչ Մարտին Թորբյորն Կնուդսենը (Martin Thorbjørn Knudsen)՝ Դանիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դասընթացի մեկնարկին Մարտին Կնուդսենն աշակերտներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը` մասնավորապես խոսեց երիտթուրքերի կողմից հայերի ծրագրային ոչնչացման դրդապատճառների ու ցեղասպանության հետևանքների մասին: Կնուդսենն անդրադարձել է նաև Թուրքիայի իշխանությունների` Հայոց ցեղասպանության հետևողական ժխտման քաղաքականությանը և ցեղասպանությունների գիտակցման ու ընդունման կարևորությանը` որպես ապագա սերունդների երկխոսության ու համերաշխության երաշխիք:       

Դասընթացին, որպես հիմնական դասախոսներ էին հրավիրվել դանիացի պատմաբան և համեմատական ցեղասպանագիտության մասնագետ Մաթիաս Բյորնլունդը (Matthias Bjørnlund) և Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Մաթիաս Բյորնլունդը «Հայոց ցեղասպանություն. սկզբից մինչ և վերջ» գրքի հեղինակն է, որը տպագրվել է դանիերեն լեզվով 2013 թվականին և լայն արձագանքի է արժանացել Դանիայի հասարակական, քաղաքական և գիտական շրջանակներում:        

Մաթիաս Բյորնլունդի դասախոսությունը նվիրված է եղել 19-20-րդ դարերի հայոց պատմությանը, նախկինում հայերով բնակեցված տարածքների նկարագրությանը և հայաթափման ողբերգալի իրադարձություններին: Նա հանգամանալից ներկայացրել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի և հարցի առնչությամբ եվրոպական երկրների դիրքորոշման մասին, ինչպես նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետ կապված սկանդինավյան արձագանքին ու հազարավոր հայ երեխաների կյանք փրկած դանիացի միսիոներներ Կարեն Յեպպեի (Karen Jeppe) ու Մարիա Յակոբսենի (Maria Jacobsen) մարդասիրական գործունեությանը:

Դեսպան Արզումանյանի դասախոսության առանցքը ցեղասպանության հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանն ուղղված միասնական պայքարի կարևորությունը ներկայացնելն է եղել: Այդ համատեքստում դեսպանն առանձնացրել է 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու շարունակական ջանքերը: Նա նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում անցկացվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որն արդեն իսկ իրազեկվածության բարձրացման և կրթության խրախուսման միջոցով ցեղասպանությունների կանխարգելման ու այդ հանցագործության դեմ միասնական պայքարի կարևոր հարթակ է դարձել։

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40