Դեղերի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը հանգեցրել են դեղերի 2-4 անգամ բարձր գների. Բագրատյան

08.04.2019 18:56
1121

Դեղերի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը եւ դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել են դեղերի 2-4 անգամ բարձր գների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Կառավարության գործունեությունը ներկայացնում է մակրոտնտեսական եւ արտադրատեխնոլոգիական խնդիրների ու հարցերի ամբողջություն։ Խնդիրը մեկից ավելի հարցեր պարունակող էությունն է։ Մեր համոզմամբ ներկայիս կառավարությունը մակրոտնտեսական քաղաքականության մասով 5 տարում պետք է լուծեր շուրջ 80-90 խնդիր եւ 550-600 հարց (այսպես ասած, մակրոտնտեսական ստարտափ)։ Դրանք, սակայն, հիմնականում ձեւակերպված չեն։

Այսպես, օրինակ, կարեւորագույն ստարտափ է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի դերակատարման ճշգրտումը։ 2016-ի մայիսի 17-ի դեղերի մասին օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ ենթակետով ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներմուծվող ցանկացած դեղ պետք է գրանցվի։ Մինչեւ հիմա ՀՀ ինչպես նախկին, այնպես ներկայիս կառավարությունները չեն բացատրել, թե ի՞նչ կարիք կա գրանցելու ասենք ՌԴ-ում կամ Գերմանիայում գրանցված դեղերը։ Ըստ իս, դրանք պետք է ավտոմատ գրանցվեն եւ դա կարող էր անել, ասենք, առողջապահության նախարարի քարտուղարուհին։

Գրանցել պետք է միայն հայկական ծագման դեղերը, եւ այն ոչ հայկական դեղերը, որոնք իրենց երկրում գրանցված չեն, կամ էլ վստահելի չեն։ Դեղերի այս անհասկանալի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը եւ ԿԲ կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել են եվրոպական միջինի, ՌԴ, Ուկրաինայի եւ Վրաստանի համեմատ դեղերի 2-4 անգամ բարձր գների, կոռուպցիայի, կաշառակերության։

Այսպես, «Յանումետ» դեղամիջոցը Երեւանում արժե 52 դոլար, իսկ Կիեւում՝ 33 դոլար, Լանդուս գրիչը՝ համապատասխանաբար 21 եւ 8.5 դոլար, Ամարիլ դեղատեսակը՝ 8.5 դոլար եւ 4 դոլար, ճնշում չափող կասաավտոմատ սարքը՝ 56 դոլար եւ 16 դոլար։ Այ սա հիանալի մակրոտնտեսական ստարտափ է եւ կարելի է լուծել 6 ամսում»:

news.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22