Դպրոցում աշխատելն ի վերուստ տրված առաքելություն է

23.01.2015 20:00
2342

Հոբելյան

Մարդու իսկական կյանքը սկսվում է 50 տարեկանից հետո, քանզի մարդն այդ տարիներին ստեղծում է այն ամենը, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել:

Կան մասնագիտություններ, որոնք մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում են: Թե որքանով հաջողություն կունենաս, ցույց կտա ժամանակը, բայց ուսուցչի մասնագիտությունը երբեմն դուրս է գալիս ժամանակի եւ տարածության սահմաններից, քանի որ ուսուցիչ ծնվում են, ոչ թե դառնում:

Խորեն Տեր-Ստեփանյանը հպարտությամբ է նշում, որ իր կյանքի եւ ոչ մի օր երբեւիցե ընտրած մասնագիտության համար չի զղջացել: Երկար տարիներ աշխատելով երեխաներին ուսուցանելու եւ դաստիարակելու բարդ ու պատասխանատու ոլորտում՝ նա չի բողոքել, թեպետ խոստովանում է, որ շատ խոչընդոտների է այդ ընթացքում հանդիպել:

Ծնվել է 1955թ. հունվարի 12-ին Գորիս քաղաքում, հայրենադարձների ընտանիքում: Ծնողները Պարսկաստանի Ղարադաղ նահանգից գաղթել են Խորհրդային Հայաստան 1946թ.: Գորիսի լեռներն էին պատճառը, որ նրանց ընտանիքն իջեւանեց այնտեղ (իրենց ծննդավայրն էլ ունի այդպիսի բնություն): Խորեն պապը Ղարադաղի նահանգի չորս հայաբնակ գյուղի եկեղեցիների քահանան էր, բայց նույնիսկ այնտեղի հայերի տեղափոխվելուց հետո պապը չի եկել Հայաստան: Նա ասում էր, որ քանի դեռ Ղարադաղում մեկ հայ կա, ինքը կմնա այնտեղ:

1958թ. ընտանիքով տեղափոխվել են Կապան, իսկ 1962-72թթ. սովորել եւ ավարտել է Կապանի N 9 դպրոցը, այնուհետեւ ընդունվել Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976թ. ավարտելուց հետո գործուղվել է Սեւաքարի 8-ամյա դպրոց՝ մաթեմատիկայի ուսուցիչ: Այնուհետեւ աշխատել է Ագարակի, Սյունիքի դպրոցներում: 1989-96թթ. եղել է Աճանանի միջնակարգ դպրոցի տնօրեն: Դպրոցը ղեկավարելու տարիները համընկան Հայաստանի համար դժվարին տարիների հետ: Դարավերջին սկիզբ առած Արցախյան պատերազմի տարիներին Աճանանում մշտապես հնչեց դպրոցական զանգը: «Ուսուցիչներն ամեն օր կոմբինատի թունելով կամ Կավարտի սարով ոտքով գալիս էին դպրոց, նույնիսկ ապաստարանում ենք դաս պարապել: Հետաքրքիրն այն էր, որ այդ տարիներին ոչ մի ուսուցիչ չէր հիվանդանում, այլ անձնուրաց գործունեություն էր ծավալում»: Այդ ժամանակ չափահաս փախստականների համար նույնպես հայերեն ուսուցում էին կազմակերպում:

Պատերազմին յուրովի է մասնակցել՝ թիկունքում դպրոց պահելով, սահմաններ սնունդ, տաք հագուստ ուղարկելով: Մանավանդ 1980-ական թվականների վերջին դպրոցում աշխատելը, բացի ուսումնադաստիարակչական աշխատանքից, նաեւ պահանջում էր ազգային հարցերի բարձրացում: Սյունիքի դպրոցում սովորում եւ աշխատում էին մեծ թվով ադրբեջանցիներ, ովքեր ազգամիջյան բախումների առիթ էին ստեղծում. մոտ էին այն օրերը, երբ պետք է սկսվեր ազգային շարժումը: Այդ դժվարին օրերին նա կարողացավ դպրոցում քիչ թե շատ խաղաղություն ապահովել՝ թույլ չտալով, որ լուրջ բախումներ առաջանան:

Գործունեության մի որոշ ժամանակահատված կրթական ոլորտին չի առնչվում. 2000-2003թթ. աշխատել է «Հալիձոր» համատիրության նախագահ, երբ դեռ համատիրությունները նոր էին կազմավորվում: Բայց դպրոցում աշխատելն ի վերուստ տրված առաքելություն էր, եւ ողջ գիտակցական կյանքը երեխաների հետ անցկացրած մարդը չէր կարող հեռանալ այդ ամենից: 2004 թվականից առ այսօր Գեղիի միջնակարգ դպրոցի տնօրենն է եւ վայելում է ուսուցչական եւ աշակերտական կոլեկտիվի հարգանքը:

Տարբեր առիթներով արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի, «Ակսել Բակունց» հուշամեդալի, ինչպես նաեւ «Ավագ ուսուցիչ» կոչման:

Ինչպես յուրաքանչյուր գիտակից հայ մարդու, Խորեն Տեր-Ստեփանյանին նույնպես մտահոգում է մեր երկրում ծայր առած արտագաղթը. «Ես ցավում եմ, երբ ամեն անգամ լսում եմ մեր երկրում արտագաղթի մեծ չափերի մասին: Պետք է մեզնից յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում նպաստի մեր երկրի զարգացմանը, որ խուսափենք այնպիսի արատավոր երեւույթներից, ինչպիսին արտագաղթն է: Հայ ազգը տաղանդավոր է, եւ նրա պոտենցիալը պետք է օգտագործել սեփական երկրի հզորացման, կայունացման համար»:

Երեք երեխա, ութ թոռ ունեցող երկարամյա ուսուցիչն ամեն օր մտնում է դպրոց այն առաքելությամբ, որ դպրոցում սովորող ամեն աշակերտ, նախեւառաջ, իր երեխան է, եւ ուսուցիչն աշխատում է մարդ ձեւավորելու ամենապատասխանատու խնդրի վրա:

Շնորհավորելով Խորեն Տեր-Ստեփանյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ՝ մաղթում ենք քաջառողջություն, տոկունություն, անսպառ եռանդ, որ կարողանա գյուղում դպրոցի պահպանության գործը պատվով կատարել:

ԱՆՈՒՇ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08