«Դուք կարո՛ղ եք և պե՛տք է դարձնեք երկիրն ավելի մրցունակ». նախագահը` շրջանավարտներին

24.05.2019 11:23
1079

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համոզված է, որ դպրոցն ավարտող պատանիներն ու աղջիկները կարող են Հայաստանն ավելի մրցունակ դարձնել։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Վերջին զանգի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում։

«Դուք կարո՛ղ եք և պե՛տք է դարձնեք Հայաստանն ավելի մրցունակ և ավելի բարեկեցիկ երկիր: Մեծ է ձեր ուսուցիչների ու ծնողների ներդրումը,և դուք պետք է անպայման մասնակից դառնաք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն»,– նշել է նա։

ՀՀ նախագահը հիշեցրել է, որ շրջանավարտները դպրոցական ժամանակահատվածն անցել են ինքնահաստատվելով ու սովորելով, սիրելով ու երազելով, աչքի առաջ ունենալով վաղվա օրը, վաղվա աշխատանքը, վաղվա ընտանիքը, վաղվա հայրենիքը:

«Այսօր դուք հասել եք մի կետի, որից սկսած՝ ավելի գործնական պետք է մասնակցեք այդ ամենի կերտմանը՝ մտածելով, ստեղծելով, աշխատելով, վստահ եղեք՝ ձեր մտքի և հոգու թռիչքը կարո՛ղ եք վերածել նյութեղեն ու հոգևոր հզոր արժեքների, որոնք կծառայեն մեր հայրենիքին, ժողովրդին, ամբողջ մարդկությանը: Մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման երևակայություն և հաջողություն, սեր ու երջանկություն»,– ընդգծել է նախագահը։

Հիշեցնենք, որ այսօր հանրապետությունում շրջանավարտները տոնում են Վերջին զանգը:



armeniasputnik.am

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Նիկոլայ Բորդյուժա

28.10.2026 10:36

Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին

27.10.2026 19:42

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

27.10.2026 17:31

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52