ԵՄ-ն Ադրբեջանի՝ ռուսական նավթ տեղափոխող «Զանգեզուր» լցանավը ներառել է պատժամիջոցների ցուցակում

10.06.2025 16:18
637

Եվրամիությունն իր պատժամիջոցների ցուցակում է ներառել ադրբեջանական «Զանգեզուր» լցանավը, որը, եվրոպացի պաշտոնյաների խոսքով, առնչվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմին», գրում է  The Insider-ը։

ԵՄ պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ նավը «տեղափոխում է ռուսական ծագում ունեցող կամ Ռուսաստանից արտահանվող հում նավթ կամ նավթամթերք՝ կիրառելով նավարկության ոչ ստանդարտ և բարձր ռիսկայնության առաքման պրակտիկա»։

Equasis տվյալների բազայի համաձայն՝ նավը չունի ապահովագրություն և դասակարգման ընկերություն, պարզել է The Insider-ը։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին նավը ներառվել էր Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում, ինչը, ի թիվս այլ բաների, նշանակում է, որ նրան արգելվում է մուտք գործել երկրի որևէ նավահանգիստ։

««Զանգեզուրը» զբաղվում է այնպիսի գործունեությամբ, որի նպատակը կամ արդյունքն Ուկրաինայի ապակայունացումն է կամ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ անկախության խաթարումը կամ սպառնալիքը՝ ՌԴ կառավարությունից ստացած օգուտներով կամ աջակցությամբ։ Մասնավորապես, «Զանգեզուրը» զբաղվում է ռուսական ծագում ունեցող նավթի կամ նավթամթերքի՝ Ռուսաստանից երրորդ երկիր տեղափոխմամբ»,- ասվում է բրիտանական կառավարության փաստաթղթերում։

Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում ներառվել էին ռուսական նավթի առևտրով զբաղվող Ադրբեջանի հինգ  քաղաքացի և ռուսական նավթի առևտրով զբաղվող երկու ընկերություն՝ BX Energy-ն և Nord Axis LTD-ն: Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ այս ընկերությունները կապված են պատժամիջոցների ցանկում ընդգրկված ադրբեջանցիներից մեկի՝ Էթիբար Էյուբի հետ։

OCCRP-ի կողմից ուսումնասիրված կորպորատիվ փաստաթղթերը ցույց են տալիս, որ ընկերությունները գրանցված են Հոնկոնգում և պատկանում են Դուբայում գործող առանձին ընկերությունների։ MarineTraffic-ի տվյալների համաձայն՝ նավը  նավարկում է Ադրբեջանի դրոշի տակ։ Այն այժմ գտնվում է Էգեյան ծովում, իսկ նպատակակետը նշված է թուրքական Ալիագա նավահանգիստ։

Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP)՝ հղում անելով կորպորատիվ փաստաթղթերին, հայտնել է, որ պատկանում է Ադրբեջանի կառավարությանը։

100% պետական ​​​​սեփականություն հանդիսացող «Ադրբեջանի կասպյան նավագնացության ընկերության» կայքը «Զանգեզուր» լցանավի մասին լուրեր է հրապարակել դեռևս 2024 թվականին, օրինակ՝ նույն թվականի մայիսին հաղորդվել է, որ այն վերադարձվել է շահագործման խոշոր վերանորոգումից հետո։ Միևնույն ժամանակ,  նավը ներկայումս բացակայում է «Ադրբեջանի կասպյան նավագնացության ընկերության» կայքում գտնվող  լցանավերի ցանկից։

IHS Maritime տվյալների բազայի համաձայն՝ «Զանգեզուր» տանկերի սեփականատերը նշված է որպես SA Zangazur Shipholding-ը, որի հասցեն Բաքվում է։ MagicPort պորտալի տվյալներով՝ այս կազմակերպությունն ունի միայն մեկ նավ, որն էլ լցանավն է։

 

factor.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40