Երեք նահատակ մեկ ընտանիքից

07.05.2020 14:41
1311

Մեծ հայրենականի օրերին շատ ընտանիքներ բանակ ճամփեցին տան բոլոր տղամարդկանց։ Կապանի Նորաշենիկ համայնքի Հարությունյանների ընտանիքից երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտեր մեկնեց Ավագ հոր երեք որդիները՝ Մխիթարը, Շմավոնը, Գրիշան։ Ավաղ, երեքն էլ չտեսան հայրենի գյուղի վրա բացվող խաղաղ առավոտները։ Մխիթարի մասին վերջին լուրը եկավ Մոսկվայի մատույցներից 1943 թվականին։ Շմավոնը զոհվեց 1942-ին Ստալինգրադում, ռմբակոծության ժամանակ, իսկ Գրիշան ընկավ 1943-ին Լատվիայի ազատագրման համար մղված մարտերում։

Հարությունյանների ընտանիքի դուստրը՝ Ելենան, ով մանկավարժական միջին-մասնագիտական կրթություն էր ստացել, նույնպես զորակոչվեց բանակ՝ որպես գթության քույր։ Կրասնոդարում վիրավորվելուց հետո վերադարձավ հայրենի Կապան եւ շարունակեց մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործը Կապանի N 27 գիշերօթիկ դպրոցում։

   

Հարությունյան Շմավոն                            Հարությունյան Ելենա                               Հարությունյան Մխիթար

 

 

Ընտանիքի ամենակրտսերը՝ Ռաֆիկ Հարությունյանը(ծնված 1931թ) պատերազմի տարիներին թիկունքում աչքի էր ընկնում հանրօգուտ գործունեությամբ, կատարում գյուղատնտեսական ամենատարբեր աշխատանքներ, 1945-ին արժանացել է, 1941-1945 թթ․ անձնվեր աշխատանքի համարե մեդալի։ Այժմ Ռ․ Հարությունյանը ղեկավարում է Կապանի վետերանների խորհրդի աշխատանքները, վառ պահում ոչ միայն երկրորդ աշխարհամարտում ընկած իր եղբայրների, այլեւ բոլոր զոհվածների հիշատակը։

 Ռ․ Հարությունյանը 1974-ին հարազատների հետ այցելել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի արվարձան համարվող  Ագլոնա ավան, որտեղ եղբայրական գերեզմանոցում ամփոփված է զոհված եղբոր՝ Գրիշայի աճյունը, հանդիպել համայնքի ղեկավարին եւ տեղի դպրոցի մանկավարժների եւ աշակերտների հետ։ Տեղի է ունեցել հուշ- երեկո, որի ընթացքում հարգել են բոլոր ընկածների հիշատակը, բարեկամության հիմք դրել։

 

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40